RSS

Daily Archives: 22 Հուլիսի, 2014

Տիբեթյան դաստիարակության ամենակարևոր գործոնը երեխային նսեմացնելու և ծեծի բացակայությունն է

Երեխայի դաստիարակության առաջին փուլը երեխայի ծննդից մինչև 5 տարեկան ընկած ժամանակահատվածն է: Այդ տարիքում երեխայի հետ պետք է վարվել ինչպես արքայի հետ: Եթե նա որևէ վտանգավոր բան է անում, պետք չէ սարսափելի դեմքով նայել նրան, քանի որ երեխան դիմախաղի լեզուն շատ ավելի լավ է հասկանում: Եթե նա թանկարժեք իր է կոտրել, պատիժը որպես ճնշում է ընկալում, քանի որ նա դրա արժեքը չգիտի:
Երկրորդ փուլը 5-ից 10 տարեկանն ընկած ժամանակահատվածն է: Այդ տարիքում երեխայի հետ պետք է վարվել ինչպես ծառայի հետ: Կարելի է պատժել չկատարած պահանջի կամ խնդրանքի համար, սակայն՝ ո՛չ ծեծի միջոցով: Այդ տարիքում երեխայի մոտ ակտիվ զարգանում է ինտելեկտը, նա պետք է սովորի վերլուծել: Այդ ժամանակահատվածում մ՛ի վախեցեք ծանրաբեռնել նրան գիտելիքներով:
Երրորդ փուլը 10-ից 15 տարեկանն ընկած ժամանակահատվածն է: Այդ տարիքում արդեն նրա հետ պետք վարվել ինչպես հավասարը՝ հավասարի: Խորհրդակցե՛ք նրա հետ բոլոր կարևոր հարցերի շուրջ, օգնե՛ք ինքնուրույնություն ձեռք բերել: Սեփական կամքը թելադրեք շատ նրբանկատորեն, խուսափե՛ք ուղղակի արգելքներից, քանի որ այդ տարիքում սեփական մտածելակերպ է ձևավորվում:
Վերջին՝ չորորդ փուլն սկսվում է 15 տարեկանից: Արդեն պետք է սկսել հարգալից վերաբերել երեխային, քանի որ դաստիարակելու ժամանակն անցել է և մնում է միայն վայելել այն, ինչ հաջողվել է ներդնել:

Այս կանոններին չհետևելը կհանգեցնի հետևյալ հետևանքներին. եթե ճնշեք մինչև 5 տարեկան երեխային, կճնշեք նրա կենսական ակտիվությունը, կյանքի նկատմամբ հետաքրքրությունը, ինտելեկտը, նրան կսովորեցնեք ենթարկվել բիրտ ուժին:

Եթե շարունակեք երես տալ երեխային 5 տարեկանից հետո, ապա նա անաշխատունակ կլինի և զերծ հոգևոր ջանքերից:

Եթե 10 տարեկանից հետո երեխային խնամեք՝ ինչպես ամենափոքրիկին, ապա նա կմեծանա առանց ինքնավստահության, կախված կլինի առավել ինքնուրույն ընկերներից:

Եթե չհարգեք երեխային 15 տարեկանից հետո, ապա նա երբեք չի ների ձեզ և կհեռանա առաջին իսկ հնարավորության դեպքում:

աղբյուր՝ tert. am

 

Արցախ. Մարտունու շրջան, գյուղ Ճարտար

P1210672 P1210675 P1210686

Ոչ միայն Մարտունու շրջանի, այլև ամբողջ ԼՂՀ-ի ամենախոշոր գյուղն է Ճարտարը: Անվանումն առաջացել է բնակիչների հմտության, ձեռներեցության, ճարտարախոսության առանձնահատկություններից: Ճարտար գյուղը գտնվում է Մարտունու շրջանի արևմտյան, նախալեռնային հատվածում: Երեք կողմից շրջափակված է համեմատաբար բարձր լեռնապարով (Եղիշեի սարով, Բերդասարով, Կարմիր քար և Ղլեն խութ սարերով): Պատմական փաստերը ցույց են տալիս, որ գյուղը գոյություն է ունեցել դեռևս 4-րդ դարում: Շինարարական աշխատանքերի ժամանակ այստեղ հայտնաբերվել է այդ դարին պատկանող խոյակ: Ներկայիս Ճարտարը բաղկացած է 4 խոշոր թաղամասերից, որոնցից յուրաքանչյուրը, փաստորեն, առանձին գյուղ է՝ Գյունե Ճարտար, Գյունե Կալեր և Ղուզե Ճարտար, Ղուզե Կալեր: Ղուզե Ճարտարում են գտնվում Մոտեճուր, Խաչուն Ճուր, Շրշռան, Վետած աղբյուրները, Գյունե Ճարտարում՝ Նավերը, Խութին Ճուրը, Երե Ճուրը, Չաղալ աղբյուրը, Գովուն աղբյուրը, Ծարավաճուրը, Քմալ աղբյուրը, Ծլլոկը, Դուրդուրչակին աղբյուրը: Ճարտարի պատմական հուշարձաններից առավել հանրահայտը Եղիշեի վանքն է(Ղըշա վանքը): Վիմափոր արձանագրություններից հայտնի է, որ այն 12-րդ դարի կառույց է, այժմյան տեսքով, սակայն, վերականգնվել է 1655թ.: Գյունե և Ղուզե Ճարտարների միջև՝ կողք-կողքի, վեր են խոյանում Սպիտակ և Սև բերդասարերը: Ժողովուրդն այն անվանում էԲերդի նահատակ և սրբությամբ է վերաբերվում դրան: Գյունե Ճարտարի ցածրադիր վայրում է տեղակայաված ՛՛Կոհակ՛՛ ուխտատեղին: Հայրենական Մեծ պատերազմին մասնակացել են 1000 ճարտարեցի, որոնցից 451-ը զոհվել են: Նրանց հիշատակին՝ գյուղի հյուսիս -արևմտյան անտառոտ լանջին, կառուցված է հուշարձան-թանգարան: Ճարտարն ունի նաև հրաշակերտ Մշակույթի պալատ, որը կառուցվել է Սուրեն Ադամյանի ղեկավարության տարիներին(շուրջ 40 տարի ղեկավարել է՝ սկսած 1945թ.-ից), Արթիկից բերված վարդագուն տուֆով: Այս պալատը Երևանի ՛՛ Օպերայի և բալետի՛՛թատրոնի նմանակն է, իհարկե չափերով ավելի փոքր: Կառույցի նախագծի հեղինակն է Թամանյանի որդին՝ Գևորգ Թամանյանը:

լուսանկարները՝ Արման Մարտիրոսյանի

10434192_507873186011870_7787933982546134041_n 10477561_507873682678487_566128312039440490_o 10525771_507873056011883_1664538881218440538_n
Ճարտարից էր հայտնի գուսան Բագրատը, որը հեղինակել է մի շարք գեղեցիկ գուսանական երգեր, այդ թվում ՛՛ Դերունց ծօրումը՛՛: Նշենք, որ Դերունց ծօր կոչվող վայրը գտնվում է Ճարտարի հյուսիս-արևմտյան մասում: Վերջին տարիներին՝ Ճարտարի Մշակույթի պալատի դիմաց, կառուցվել է հուշարձան՝ Ճարտարի ազատամարտիկների պատվին: Ճարտարեցիները հյուրասեր, բացսիրտ , հումորով մարդիկ են: Իր կատակներով հայտնի է Վաղինակ Հովհաննիսյանը՝ Վաղոն, ինչպես նաև ժողովրդական արտիստ ՝ Ռաշիդ Աղամալյանը(Ղարաբաղցին) կամ ինչպես համագյուղացիներն էին ասում՝ Կուտուկը: Ինչպես յուրաքանչյուր տարածաշրջան, այնպես էլ Ճարտարը, առանձնանում է իր ուրույն խոսվածքով: Բառապաշարի մեջ մտնում են այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ ՛՛ պօ, յաղուզ, աստել, միկա..՛՛: Ճարտարեցիներին անվանում են՝ սօղան օտող, միկա թամուզ:

 

Պիտակներ՝ ,