RSS

Monthly Archives: Հունիսի 2014

Հնգօրյա հայրենագիտական, ազգագրական ճամբար Արցախում

Ազնիվ Հովհաննիսյան

Մասնակիցներ.   “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի  4-11-րդ դասարանցիներ

Ճամբարի ժամկետները. Հուլիսի 8-12

Նպատակը. Ճամբարի նպատակն է ընդլայնել Արցախի հետ համագործակցությունը` ընդգրկելով տարիքային նոր խմբեր և Արցախը ճանաչելու նոր հնարավորություններ: Ճամբարն ունի նաև ազգագրական նշանակություն. տարբեր վայրերում ապրող միևնույն տարիքի սովորողների շփումը հնարավորություն կտա ծանոթանալ միմյանց սովորույթներին, կենցաղին, բարքերին:

Թեմաներ, որոնց սովորողները պետք է նախապատրաստվեն մինչև մեկնելը/յուրաքանչյոր սովորող ընտրում է թեմանաերից մեկը, նախապատրաստվում դրան այնպես, որ կարողանա ինքն անցկացնել շրջայցը։ Պատրաստի նյութը տեղադրվում է սովորողի բլոգում, ճամփորդությունից հետո ավելացվում է նաև տպավորությունները տվյալ վայրից/

  • Սևանա լիճ․ աշխարհագրական դիրքը, մակերեսը, խորությունը,  թերակղզին, Սևանավանք
  • Դադիվանք վանական համալիր
  • Գանձասար վանական համալիր
  • Մարտունի քաղաք և Ճարտար գյուղ․ աշխարհագրական դիրքը, մակերես, բնակչություն, ազգագրություն
  • Ամարասի վանք
  • Ասկերանի բերդ
  • Ստեփանակերտ քաղաք․աշխարհագրական դիրքը, մակերես, բնակչություն, ազգագրություն
  • Շուշի, Շուշիի բերդը, սբ․ Ղազանչեցոց եկեղեցի
  • Հին Խնձորեսկ, Խնձորեսկի քարանձավային քաղաք, Խնձորեսկի ճոճվող կամուրջ

Ճամփորդության յուրաքանչյուր օրվա ընթացքում սովորողը կամ սովորողների խումբը նկարում է ճանապարհին իրեն ամենահետաքրքիր հատվածները, ֆիքսում կարևոր նյութերը և օրվա վերջում ամփոփում իր…

View original post 170 more words

 

Ընթերցանության հրավերին ընդառաջ: Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն անունով Ճայը»

Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը»

► Ճայերի մեծ մասը չի ձգտում թռիչքներից որևէ բան հասկանալ, բացի ամենաանհրաժեշտից՝ ափից հասնել մինչև կերը և վերադառնալ։ Ճայերի մեծ մասի համար գլխավորը կերն է, ոչ թե թռիչքը։ Իսկ այդ ճայի համար գլխավորը կերը չէր, այլ թռիչքը։ Աշխարհում ամեն բանից ավելի Ջոնաթան Լիվինգսթոնը սիրում էր ճախրել։

► Յուրաքանչյուր թիվ սահման է, իսկ կատարելությունը սահմաններ չունի։

► Ուզածդ տարածությունը ուզածդ պահին կարելի է թռչել, մնում է միայն ցանկանալ:

► Ցանկացածդ տեղը թռչելու համար նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ, որ արդեն հասել ես…

► Երբ գիտես ինչ ես անում, միշտ հաջողվում է։

► Ճայը որքան բարձր է թռչում, այնքան հեռուն է տեսնում։

► Եթե մեր բարեկամությունը կախված է միայն պայմանականություններից, ինչպիսին տարածությունն ու ժամանակն են, նշանակում է մենք ինքներս խորտակում ենք մեր եղբայրությունը, այն պահին, երբ հնարավորություն ունենք հաղթահարել ժամանակն ու տարածությունը։ Բայց հաղթահարելով տարածությունը՝ միակ բանը, ինչից հեռանում ենք՝ Այստեղն է։ Իսկ հաղթահարելով ժամանակը՝ մենք հեռանում ենք միայն Այժմ։ Մի՞թե կարծում ես, որ մենք չենք կարող մեկ֊երկու անգամ ինչ֊որ տեղ հանդիպել այն միջանկյալ հատվածում, որը կոչվում է Այստեղ և Այժմ։

► Ինձ համար միևնույն է, թե ինչ կասեն նրանք,- մտածում էր նա թռչելով դեպի Հեռավոր Ժայռերը, զայրույթից եռ էր գալիս, աչքերը մթնել էին,- թռչել՝ ամենևին էլ չի նշանակում թևերը թափ տալ մի տեղից մյուսը փոխադրվելու համար։ Դա կարող է նույնիսկ… նույնիսկ մոծակը։

► Մի՞թե կարելի է ներկայությունդ փաթաթել ճայի վզին, որը չի ուզում քեզ տեսնել։

► — Գոյություն ունի միայն մեկ օրենք՝ այն, որ օգնում է լինել ազատ,- ասաց Ջոնաթանը,- ուրիշ օրենք չկա։

► Նրանք սկսել են հասկանալ, թե ով են իրենք և իրենց պահում են, ինչպես վայել է ճային։

► Ջոնաթանը հոգոց արձակեց։ «Տգիտության տուրք,- մտածեց նա,- քեզ սատանա կամ աստված են անվանում»։

► — Ինչո՞ւ աշխարհի ամենադժվար բանը թռչունին ստիպելն է հավատալ, որ ինքն ազատ է,- տարակուսանքների մեջ էր Ջոնաթանը,- չէ որ յուրաքանչյուր ճայ ինքը կարող է համոզվել, եթե միայն մի փոքր մարզվի։

► — Ես չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է սիրել խելացնոր թռչունների երամը, որ հենց նոր ձգտում էր քեզ սպանել։
— Է՜խ, Ֆլե՛տչ։ Դու չպետք է սիրես թռչունների խելագար երամը։ Դու ամենևին էլ պարտավոր չես չարիքին և ատելությանը սիրով հատուցել։ Դու պարտավոր ես մարզվել և այդ թռչուններից յուրաքանչյուրի մեջ տեսնել իսկապես բարի ճային, ապա օգնես նրանց՝ իրենց մեջ տեսնելու հենց նույն ճային։ Ահա թե որն է սերը։ Հետաքրքիր է, վերջապես ե՞րբ ես հասկանալու այդ բանը։

► Շարունակիր ինքդ քեզ որոնել, ահա թե ինչ է պետք քեզ։ Աշխատիր ամեն օր գոնե մի քայլ մոտենալ իսկական, ամենազոր Ֆլետչերին։ Նա է քո դաստիարակը։ Դու պետք է սովորես հասկանալ նրան և կատարել այն, ինչ քեզ կթելադրի։

► Մի հավատա աչքերիդ։ Նրանք միայն խոչընդոտներն են տեսնում։ Տեսնել՝ նշանակում է հասկանալ, ըմբռնիր այն, ինչ արդեն գիտես և կսովորես թռչել։

► Ճայն անսահմանափակ ազատության գաղափարի մարմնացումն է:

►  Միակ բանն այս աշխարհում, որ հնարավոր չէ ոչնչացնել, մենք ենք: Ամբողջ մոլորակը կարող է մոխրանալ, արեգակը կարող է վերածվել նոր աստղի, սակայն մեզ վրա այրվածք անգամ չի լինի: Մենք անոչնչանալի ենք: Մենք էորպես Գոյ, որպես անսահման սիրո աճապարություն, որպես ոգու կեցության մասնակիցներ` անտրոհելի ենք:

► Գրողը չպիտի ընթերցող փնտրի, ընթերցողներն իրենք կգտնեն գրողին, որտեղ էլ լինեն:

►  Կգա օրը, Ջոնաթան Լիվինգսթոն, կհասկանաս, որ թեթևամտությունը չի կարող կերակրել: Կյանքի իմաստը հասկանալ մեզ չի տրված, քանզի այն անիմանալի է, մեզ մի բան է հայտնի, մենք նետված ենք այս աշխարհ, որպեսի ուտենք և ողջ մնանք այնքան ժամանակ, քանի դեռ մեր ուժերը կբավականացնեն:

► Թեթևամտություն: Եղբայրներ,- բացականչեց նա: _ Ով է ավելի մտածում Երամի մասին, քան ճայը, որը բացահայտում է կյանքի գերագույն իմաստը, նշանակությունը և երբեք չի մոռանում դա: Հազար տարի է` մենք թափառում ենք ձկան գլուխ փնտրելով, բայց հիմա վերջապես հայտնի է ինչու ենք ապրում` որպեսզի ճանաչենք, հայտնագործենք նորը, ազատ լինենք:

► Մի աշխարհից մենք գալիս ենք դրան բոլորովին նման մեկ ուրիշը, իսկույն մոռանում ենք այն նախորդը, որտեղից եկել ենք, և, չմտածելով, թե ուր ենք գնալու, ապրում ենք պահի համար: Պատկերացնում եք, թե քանի կյանք է հարկավոր եղել, մինչև կծնվեր առաջին միտքն այն մասին, որ կյանքում շատ ավելի բարձր բաներ կան, քան ուտելը, կռվելն ու Երամին իշխելը: Հազարավոր կյանքեր, Ջոն, տասհազարավոր ու էլի ուրիշ հարյուրավոր կյանքեր պետք եկան, մինչև սկսեցինք հասկանալ, որ կա կատարելություն կոչվածը, ու էլի այդքան, մինչև այն գաղափարը, որ մեր կյանքի նպատակն այսուհետև այդ կատարելությունը հայտնաբերելն ու ցուցադրելն է: Մենք մեր հաջորդ աշխարհն ընտրում ենք ելնելով նրանից, ինչ սովորել ենք այս մեկում:

► Պատկերացնում ես քանի-քանի կյանք պիտի ապրել մինչև կհայտնվի աղոտ մի ենթադրություն, որ կյանքը չի սահմանաձակվում կերով, պայքարով և երամին իշխելով: Հազարավոր կյանքեր, Ջոն, տասը հազար: Իսկ հետո ևս հարույր կյանք` մինչև կհամոզվենք, որ կյանքի իմաստը կատարելիության հասնելը և մյուսներին դրա մասին պատմելն է:

► Հիշիր, Ջոնաթան, երկինքը որոշակի տեղ կամ ժամանակ չէ, որովհետև ոչ տեղը, ոչ ժամանակը իմաստ չունեն:
Ցանկացած տեղ թռչելու համար, նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ, որ արդեն հասել ես:

►  Եվ չնայծ Ֆլետչերն աշխատում էր պահանջվող խստությամբ նայել իր աշակերտներին, հանկարծ նրամց բոլորին տեսավ այնպիսին, ինչպիսին իրականում նրանք կային- տեսավ մեկ ակնթարթ, բայց այդ ակնթարթում ոչ միայն հավանեց, այլև սիրեց բոլորին: << Սահման գոյություն չունի, Ջոնաթան>>,- ժպտալով մտածեց նա և սլացավ գիտելիքներին հետապնդելու:

► Եթե մենք բոլորին տեսնենք այնպիսին, ինչպիսին նրանք կան իրականում թեկուզ դա մի պահ տևի միայն, այդ ընթացքում մենք ոչ միայն կհավատանք այլև կսիրենք այն ինչ կտեսնենք:

► Շարունակիր ինքդ քո փնտրտուքները, ահա թե ինչ է պետք քեզ, ձգտիր ամեն օր թեկուզ մեկ քայլով մոտենալ:

► Դու ազատ ես, դու իրավունք ունես ապրել այստեղ և հիմա, ինչպես քեզ թելադրում է քո եսը, և ոչ մի բան չի կարող քեզ խանգարել:

► Դու կարող ես անել  ցանկացած բան. քանի դեռ չես ապացուցել դա, դու ոչինչ չես կարող անել:

աղբյուր՝ տես այստեղ:

Գիրքն ընթերցիր՝ այստեղ

 

 

Պիտակներ՝

Պատկերասրահ

Digitec բիզնես ֆորումում Դպրոց-պարտեզի խումբն է

 

Պիտակներ՝

Սեմինար-շնորհանդես «Կանաչ» տնտեսություն թեմայով

2014թ. հունիսի 18-ին, ժամը 12:00-ին  «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ սեմինար-շնորհանդես «Կանաչ» տնտեսություն` ճանապարհ դեպի կայուն զարգացում» թեմայով: Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ պրոֆ. Կարինե Դանիելյանը : Տիկին Դանիելյանը խոսեց  էկոլոգիական խնդիրների, դրանց հնարավոր և արդյունավետ լուծումների մասին, ներկայացրեց  ՄԱԿ-ի «Ռիո+20» կայուն զարգացման գագաթաժողովի ժամանակ քննարկված հարցերի, զարգացող և զարգացած երկրների էկոլոգիական, տնտեսական ոլորոտների հակասությունների, Հայաստանը՝ էկոլոգիական աչքով դիտարկելու և վերահաս խնդիրներին արագ լուծում տալու մասին: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև «Կայուն զարգացման տեսությունն ու պրակտիկան (Համաշխարհային գործընթացը և Հայաստանը)» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը, որի համահեղինակներից է նաև տիկին Դանիելյանը: Տիգրան Հայրապետյան գրադարանին՝ Կարինե Դանիելյանը, նվիրեց ձեռնարկի և՛ թղթային, և՛ թվայնացված տարբերակները, ինչի համար  շնորհակալ ենք:

 

Պիտակներ՝

Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ

Ճամբարային 9-րդ օրը ուղևորվեցինք Խոր Վիրապ՝ տեսնելու Վիրապն ու հիանալու Արարատով, որն այդպես էլ չցանկացավ դուրս գալ իրեն շղարշած ամպերի քովից: Ինչևէ, լավ ժամանակ անցկացրինք…Մնացածը Ֆոտոշարում :))))))

This slideshow requires JavaScript.

 

Ամառային, ճամբարային զբոսանք, կրթահամալիրյան հրավերներ ու ծով ժպիտներ

Այսօր՝ ճամբարի 7-րդ օրը, 4-ի 3 ջոկատի հետ, ուղևորվեցինք Կասկադ, ապա նաև ոտքի տակ առանք գրեթե ողջ փոքր կենտրոնը` բաժանելով շուրջ 250 հատ  տեղեկատու գլխարկ և 100 հատ տեղեկատվական թերթիկ, տվեցինք ամենաճարպիկ ու ճարաճճի, «ամենամեծ» ու «ամենափոքր»  փոքրերին, պատմեցինք կրթահամալիրի մասին, ամենահավես ու խենթ ճամբարի մասին, հրավիրեցինք կրթահամալիր՝ անձամբ ծանոթանալու, տեսնելու: Համտեսեցինք պիցցա, պաղպաղակ ու ադի-բուդի՝ ուժերը վերակագնելու և  օրը ժպիտով շարունակելու համար: Սասունցի Դավթի կոչն էլ բարձրացրինք կենտրոնում, ապա  հոգնած, բայց մեր աշխատանքից գոհ, վերադարձանք ճամբարային Դպրոց-պարտեզ: Հավես է չէ՞, դե միացե’ք մեր ճամբարին և ինքերդ էլ ունեցեք այնպիսի վառ ու հետաքրքիր ամառային ճամբարի օրեր` ինչպես մենք:

P1200546 Read the rest of this entry »

 
Տեսանյութեր

Ճամբար` օր 5-րդ

Ճամբարային այսօրն էլ այսպես որոշեցինք ավարտել, և լարվածությունն ու հոգնածությունը, որը շատ քիչ, բայց կար գիտելիքների ստուգումից հետո՝ թոթափեցինք այ այսպես՝ բուդի- ադիի համտեսով….համեեե՜՜՜ղ էր…….

 

Պիտակներ՝