RSS

Monthly Archives: Օգոստոսի 2014

Բաց եղիր սիրո առաջ

Հայկական կակաչ (Papaver Armeniacum)


mskh_0Բաց
 եղիր սիրո առաջ
Լինում են պահեր, երբ դու մեծ ցանկություն ես ունենում օգնելու նրան, ում սիրում ես, բայց ինչ-որ բան անելու անկարող ես լինում. կա´մ իրադրությունն այնպիսին է, որ քեզ հնարավորություն չի ընձեռում մոտենալ նրան, կա´մ էլ այդ մարդն ինքն իր մեջ ամփոփվել ու մերժում է քո կարեկցանքն ու աջակցությունը:

View original post 529 more words

 

Վեց անմոռանալի օրեր Լոռիում

10430510_1539305169625015_789958209483475000_n

Ընթերցեք այստեղ՝  Արտեմիս 

Պատումը պատրաստեց Թագվորյան Արտեմիսը, 10-րդ դասարան, Վարժարան

 

Հնեվանքի ճամբարը Ռուբինայի մեկնաբանությամբ

1486789_1539330499622482_2060734660742593294_n 

Առաջին անգամ էի մասնակցում <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի կազմակերպած վրանային ճամբարին : Ամեն ինչ տպավորիչ էր ինձ համար: Ձեռք բերեցի նոր ընկերներ , գտնվեցի այնպիսի վայրերում, որոնց մասին նույնիսկ չգիտեի, սովորեցի նոր ու շատ լավ երգեր, ծանոթացա Կուրթան գյուղի պատմությանը, մի խոսքով հիանալի ժամանակ անցակցրեցի: Մեր երկար ճանապարհը անցնում եր Սևանա լճով, որտեղ էլ առաջին կանգառ ունեցանք ,արևայրուք ընդունեցինք եվ ձմերուկ կերանք , անցանք մալականների գյուղով , որտեղից գազար գնեցինք: Հասանք ճամբար  , երկրորդ օրը գնացինք Դենդրոպարկ(որը կառուցվել է  1933 թվականին Էդմոնդ Լենդրովիչի կողմից): Գտնվելով այնտեղ կորցրեցի խոսելու ունակությունս , կարծես հեքիաթում լինեի, այն բաղկացած էր  բնական անտառից, զարդանախշերով բույսերից, փոքրատերև լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից:Երեկոյան  լողացինք Ձորագետում , ընկեր Լևոնի օգնությամբ աստղադիտակով նայեցինք լուսնին , խարույկ վառեցինք եվ բավարարված օրվա ճանապարհորդությամբ քնեցինք : Շատ լավ ու ընկերասեր ճամբարականներ էինք: Մեր ջոկատի անունը Բոնիեմ էր, շատ հետաքրքիր օրեր ունեցանք, ամենատարբեր բաներ արեցինք՝ միջավայրը մաքրեցինք, ճամփորդեցինք Օձուն, Կուրթանի դպրոց, Հնեվանք: Շատ սիրուն բնություն էր, ցերեկը շոգ, գիշերը ցուրտ: Պարել ենք, երգել, խաղեր խաղացել: Կկարոտեմ ճամբարին ու ճամբարականներին:

Դանիելյան Ռուբինա,10-րդ դասարան, 190 դպրոց

 

Բա մենակ, վիրավոր, անզեն մարդուն կսպանե՞ն

Պուշկինյան անճշտությո՞ւն, թե՞ թյուրըմբռնում… ընթերցենք տիկին Նունեի բլոգում
Արդիական

Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

TazitТы трус, ты раб, ты армянин կամ պուշկինյան բացահայտում

View original post 248 more words

 

Պտերներ

6be27095d79077b833208c4e5be13d90

Պտերներ
Պտերները պատկանում է բազմոտազգիների ընտանիքին: Ընտանիքն ընդգրկում է 3000-ից ավելի տեսակներ, որոնք մեծ մասամբ մշտադալար են: Բույսը լինում է խոտային կամ ծառանման տեսքով:

Ծագումը հիմնականում արևադարձային է: Բնության մեջ հանդիպում են անտառային փափուկ, խոնավ հողերում, կիրճերում, արևադարձային անտառներում: Պտերները բազմամյա թափվող տերևներով բույս է և շատ շքեղ տեսք ունի: Տարբեր տեսակների մոտ տերևները կարող են հասնել մինչև 60-70 սմ: Երիտասարդ տերևների գագաթները խխունջանման ոլորված են:

Read the rest of this entry »

 

Արմավաշուշան (Յուկա)

yucca_elephantipes-600x450Պատկանում է շուշանազգիների ընտանիքին:  Հայրենիքը Հյուիսային Ամերիկան է: Ընտանիքը ներկայացված է 30 տեսակով: Մշտադալար բույս է, տարբեր տեսակների բարձրությունը տատանվում է 0.6-2.0 մ սահմաններում, երբեմն հասնում է մինչև 3 մ: Յուկան ծառանման դանդաղ աճող բույս է, բունը պատվում է շագանակագույն կեղևով: Տերևները երկար են ու ժապավենաձև, կարող են հասնել մինչև 1 մետրի: Տերևների  եզրերը շատ կոշտ են, իսկ ծայրին կարող են լինել փոքր փշեր: Դրանք հավաքված են կոճղարմատի մոտ կամ բնի շուրջը դասավորված են վարդակաձև: Բույսը ծաղկում է ամեն տարի և տարին մեկ անգամ: Ունի շատ գեղեցիկ սպիտակ, կամ բաց մանուշակագույն ծաղիկներ: Արմավաշուշանի տարբեր տեսակների թփի արտաքինը տեսքով նմանվում է վիշապածառի,  ագավայի կամ հալվեի: Բույսը նախընտրում է արևոտ տեղամաս, սակայն կարող է աճել նաև ստվերում: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

Տնային բույսերի վերատունկը

transplanting-2Գարնան սկզբին տնային բույսերի բոլոր սիրահարները սկսում են աշխուժորեն խնամել իրենց կանաչ ՙխնամարկյալներին՚: Եվ այդ գործում գլխավորը դրանց վերատունկն է: Շատ սկսնակներ, սակայն, այդ կապակցությամբ մի շարք դժվարություններ ու հարցեր են ունենում: Այդ իսկ պատճառով այս նյութը պատրաստել ենք հարց ու պատասխանի ձևով` բոլոր մատչելի աղբյուրներից քաղելով առավել արժեքավոր տեղեկությունները: Տնային բույսերը, որոնք աճում են ծաղկամանի սահմանափակ տարածքում, պարբերական վերատունկի կարիք են զգում. Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,