RSS

Daily Archives: 6 Հուլիսի, 2014

Ազգագրական ճամբարն Արցախ աշխարհում

lernayin_artsakh
Սկիզբը՝ 08.07.2014-ին, նախատեսում ենք բանահավքության նյութն հավաքել մասնավորապես Վանք և Ճարտար գյուղերից
Նախագծի մասնակիցներ` կրթահամալիրի սովորողներ և դասավանդողներ:
Նախագծի փուլեր` նյութերի հավաքագրում, նյութերի համակարգում և փաթեթների ստեղծում, նյութերի ներկայացում, օգտագործում և տարածում:
 Անհրաժեշտ թվային միջոցներ՝ ձայնագրիչներ, ֆոտոխցիկ(ներ), տեսախցիկ(ներ):
Ընթացք և նկարագիր:
Հաշվի առնելով մասնակից սովորողների տարիքային առանձնահատկությունները, նրանք բաժանվում են մի քանի խմբերի: Յուրաքանչյուր խումբ ունենում է իր դասավանդող ղեկավարը: Դրանից հետո կազմակերպվում է տեղանքի բաժանում: Յուրաքանչյուր խումբ, իր տեղանքում գտնում է բանախոսների: Բանախոսի տարիքը չպետք է նվազ լինի 50-ից: Կարող են լինել բացառիկ դեպքեր, երբ բանախոսը երիտասարդ է, բայց տիրապետում է տարածքի ընդհանուր նկարագրին: Կոնկրետ բնակավայրում հարցում իրականացնելիս, սովորողը նախ սկսում է բանախոսի հետ զրուցել գյուղի կամ քաղաքի ծագման, հիմնադրման, ունեցած անվանումների, դրանց նշանակության, բնակավայրի կյանքում էական դեր խաղացած անձանց շուրջ: Այնուհետ խոսակցության դաշտը տեղափոխում է դեպի հետևյալ բաժիններ.
  1. Հեքիաթներ
  2. Բաժակաճառեր
  3. Ասույթներ
  4. Անեծքներ
  5. Օրհնություններ
  6. Հարսանեկան, թաղման, նշանադրության և այլ ծեսեր
  7. Հանելուկներ
  8. Երգեր
  9. Ոտանավորներ
Բանախոսը նյութը ներկայացնում է իր բարբառով: Սովորողը կարող է խնդրել բանախոսին նույնը կամ բովանդակության հիմնական մասերը ներկայացնել նաև գրական հայերենով:
Ընդհանրական նյութը հավաքելուց հետո, սովորողն սկսում է մաքրել և սղագրել այն: Այնուհետ խմբերը համեմատում են ունեցած նյութերը և ստեղծում են համապատասխան փաթեթները:
Հարմար առիթի դեպքում, նախատեսում ենք հենց այնտեղ՝ Արցախ աշխարհի գրկում նկարահանել փոքրիկ ծիսական ֆիլմ:
Շատ լավ կլինի և հաջողված կհամարենք նաև այն, որ մասնակիցը լինենք որևէ ծեսի իրականացմանը և հենց այնտեղ տեսագրենք:
 

Պիտակներ՝ ,