RSS

Պահոցներ

Պատկերասրահ

Աշխատում ենք Ագարակում

Ուսումնական պլանով 4-5-րդ դասարաններում Տեխնոլոգիա և Բնագիտություն առարկաների ուսումնական պարապմունքները Սեբաստացի Ագարակում

Շուշան Ալեքսանյան

Ընտրությամբ գործունության խումբն իր աշխատանքները շարունակեց Ագարակում: Մեզ դիմավորեցին ընկեր Խորենն ու ընկեր Լուսինեն,, ովքեր մեզ սովորեցրեցին և դեռ կսովորեցնեն խնամել կենդանիներին: Սկզբում մի քիչ կենդանիներին սիրեցինք,զրուցեցինք ընկեր Խորենի հետ, հետո անցանք կենդանիների խնամքին: Խոզանակների օգնությամբ սանրեցինք ձիերի մազերը, մաքրեցինք թափված խոտերը, հող մաղեցինք….Աշխատանքներն այսքանով չավարտվեցին, գրանք շարունակական են և անընդհատ:

View original post

 
Պատկերասրահ

Ցանց-ցանկապատի ազատագրում

Լուսանկարները՝ Արևիկ Տատինցյանի

 

Պիտակներ՝

Պատկերասրահ

Digitec բիզնես ֆորումում Դպրոց-պարտեզի խումբն է

 

Պիտակներ՝

Պատկերասրահ

Ճամբար.օր երկրորդ՝ 4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգում մայրենիից

This slideshow requires JavaScript.

 
Պատկերասրահ

Ամառային լողափը շատ շուտով պատրաստ կլինի ընդունելու ամառն ու իր չոփչոփիկներին

This slideshow requires JavaScript.

Շատ շուտով դպրոց-պարտեզի ամառային լողափն իր չոփչոփիկներին ևս մեկ առիթ կտա ժպտալու՝ նայելով գունագեղ ու պատկերազարդ պատերին: Գործը ընթացքի մեջ է, ավարտը հաջորդիվ…….

 

Պիտակներ՝

Պատկերասրահ

Երկլեզվյան բացիկ-ընծաներ ամենա-ամենա ծնողներին….

Այս տարի Դպրոց -պարտեզում իրականացվող ճամբարային նախագծի համաձայն,5 -երը ներկայացնում էին Բրիտանիան:Այսպիսով որոշեցինք ,որ պատրաստենք բացիկ-նվերներ երկու լեզվով՝ հայերեն -անգլերեն: Բացիկները բացառապես պատրաստված են  երեխաների ձեռքերով ,ամենակարևորը անչափ շատ ջերմությամբ:

 
Պատկերասրահ

Գրքածառ-տոնածառ

This slideshow requires JavaScript.

Ընթերցասրահի տոնի ծառը այլ կերպ պատկերացնել,պարզապես չստացվեց,լավագույն տարբերակը ընտրեցինք ՝ գրքի ծառ,որի կառուցման ընթացքին մասնակցություն ունեցան դպրոց-պարտեզի սովորող-ընթերցողները:Մեր ծառը բազմալեզվյան ծառ է,ասածս ինչ է,այսինքն այն գրքերը ,որոնցով կառուցեցինք այն,մեր ճամբարի պես տարբեր երկրների լեզուներով էր՝  է՛լ իսպաներեն,է՛լ անգլերեն,է՛լ ռուսերեն,հայերեն ….

Տոնածառը ավարտուն տեսքի բերվեց լույսերի շնորհիվ,այժմ, մենք էլ ունենք մեր Գրքածառ-տոնածառը

 

Պիտակներ՝

Պատկերասրահ

Ձմեռային դասարան անիվների վրա :Ջերմ ժպիտներով ու տաք սրտերով….

Այսօր, արդեն որոշված ծրագրով՝ http://b4.mskh.am/node/7465,  փոքր, բայց շատ աշխույժ խմբով, ճանապարհ ընկանք Կոտայքի մարզի Նոր- Հաճն քաղաքի թիվ 3 հիմնական դպրոց:Չնայած որ ճանապարհները տեղ-տեղ դժվարանցանելի էին,և մարախուղն էլ տեսանելիությունը նվազագույնի էր հասցրել,մենք բացարձակ չընկճվեցինք,ընդհակառակը,ինչպես իսկական սեբաստացիներ, սկսեցինք նկարել բնության հրաշքը՝գեղեցիկ ձմեռային տեսարանները:Մեզ չէր կարող խանգարել ոչինչ,չէ որ գիրք -նվերներին սպասում էին  շատ երեխաներ,որոնց վարվռուն աչքերը միանգամից հասկացնել տվեցին՝ մենք սպասված հյուր էինք :Ընդունելությունը անչափ ջերմ էր:Զրուցեցինք դպրոցի տնօրենի և փոխտնօրենի հետ,ներկայացրեցինք կրթահամալիրը հավուր պատշաճի՝ամեն բան պատմելով:Նրանք հաճելիորեն զարմացան,հարցեր տվեցին՝ կարծես չհավատալով տեսածին ու լսածին: Մենք էլ՝ մեր խոսքերի հավաստիության համար,բնականաբար, ամենակարճ ճանապարհն ընտրեցինք՝ հրավիրելով նրանց մեր կրթահամալիր: Շրջեցինք դպրոցով և քանի որ դասի ժամին էինք այնտեղ,ապա չէինք կարող հրաժարվել դասապրոցեսի ընթացքին ծանոթանալու առաջարկից:Եղանք 1-ին. 4-րդ և 5-րդ դասարանցիների մոտ,և բոլոր դասարաններում՝ ա՜յ քեզ զուգադիպություն՝ մաթեմատիկայի դաս էր,իսկ ահա մեր Նազուկն էլ ՝հպարտորեն նկատեց,որ իրենք՝ բ4- ականները, զգալիորեն առաջ են թեմաներով տեղի 5-րդցիներից,բայց նաև ուրախացավ,որ այստեղ էլ լավ սովորողները շատ են,քանի որ իր աչքով տեսավ թղթային մատյանում նշանակված 9-երը: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝

Պատկերասրահ

Մենք համալրում ունենք….

Դպրոց-պարտեզի ընթերցասրահը ունի նոր գրքերի համալրում,համեցեք ընթերցելու  այս հետաքրքիր գրքերը ,և տեղափոխվեք հրաշալիքների աշխարհ,ընկերացեք հեքիաթի հերոսների հետ,ուսումնասիրեք ,զննեք երկրի թաքնված գանձերը,իմացեք էվոլուցիայի մասին ,ծանոթացեք աշխարհի երկրներին, դրոշներին…..

 
Պատկերասրահ

Դրսում ցուրտ է ,իսկ մեզ մոտ շողում են արևները:Նախագծի ավարտ

Նախագծի ավարտը մեզ պարգևեց արևոտ տրամադրություն,քանզի ընթերցասրահում միջավայրը նույնպես ջերմ ու տրամադրող պետք է լինի: