Այսօր, արդեն որոշված ծրագրով՝ http://b4.mskh.am/node/7465, փոքր, բայց շատ աշխույժ խմբով, ճանապարհ ընկանք Կոտայքի մարզի Նոր- Հաճն քաղաքի թիվ 3 հիմնական դպրոց:Չնայած որ ճանապարհները տեղ-տեղ դժվարանցանելի էին,և մարախուղն էլ տեսանելիությունը նվազագույնի էր հասցրել,մենք բացարձակ չընկճվեցինք,ընդհակառակը,ինչպես իսկական սեբաստացիներ, սկսեցինք նկարել բնության հրաշքը՝գեղեցիկ ձմեռային տեսարանները:Մեզ չէր կարող խանգարել ոչինչ,չէ որ գիրք -նվերներին սպասում էին շատ երեխաներ,որոնց վարվռուն աչքերը միանգամից հասկացնել տվեցին՝ մենք սպասված հյուր էինք :Ընդունելությունը անչափ ջերմ էր:Զրուցեցինք դպրոցի տնօրենի և փոխտնօրենի հետ,ներկայացրեցինք կրթահամալիրը հավուր պատշաճի՝ամեն բան պատմելով:Նրանք հաճելիորեն զարմացան,հարցեր տվեցին՝ կարծես չհավատալով տեսածին ու լսածին: Մենք էլ՝ մեր խոսքերի հավաստիության համար,բնականաբար, ամենակարճ ճանապարհն ընտրեցինք՝ հրավիրելով նրանց մեր կրթահամալիր: Շրջեցինք դպրոցով և քանի որ դասի ժամին էինք այնտեղ,ապա չէինք կարող հրաժարվել դասապրոցեսի ընթացքին ծանոթանալու առաջարկից:Եղանք 1-ին. 4-րդ և 5-րդ դասարանցիների մոտ,և բոլոր դասարաններում՝ ա՜յ քեզ զուգադիպություն՝ մաթեմատիկայի դաս էր,իսկ ահա մեր Նազուկն էլ ՝հպարտորեն նկատեց,որ իրենք՝ բ4- ականները, զգալիորեն առաջ են թեմաներով տեղի 5-րդցիներից,բայց նաև ուրախացավ,որ այստեղ էլ լավ սովորողները շատ են,քանի որ իր աչքով տեսավ թղթային մատյանում նշանակված 9-երը: Read the rest of this entry »
Պահոցներ
Դրսում ցուրտ է ,իսկ մեզ մոտ շողում են արևները:Նախագծի ավարտ
Նախագծի ավարտը մեզ պարգևեց արևոտ տրամադրություն,քանզի ընթերցասրահում միջավայրը նույնպես ջերմ ու տրամադրող պետք է լինի:
Անկախ Հայաստանի ապագան՝ բարձունք հաղթահարած սեբաստացին
Սեպտեմբերի 21-ը՝ Հայաստանի անկախության օրը, մեզ ՝ սեբաստացիներիս համար, նշանավորվեց բարձունք հաղթահարելով :Ըստ նախագծի,արդեն իսկ որոշված էր այցելությունը Գոշավանք և Գոշ լճի բարձունքի՝ 1500 մետր,հաղթահարումը :Նախագծի մասնակիցները դպրոց պարտեզի 5-րդ դասարանցիներն էին:Նրանք նախապես կատարել էին աշխատանք՝ տեղեկություններ էին հավաքել՝թե՛ պատմական ,թե՛ աշխարհագրական ,թե՛ գրականության ուղղություններով:Նախապես որոշվել էր ճանապարհ ընկնել 8:30,և բոլորը մեկ մարդու պես ներկայացան ճիշտ ժամին ,ճիշտ տեղում: ՈՒրախ ու ոգևորված էին բոլորը: Հետաքրքրությունն ու աշխուժությունը մեծացավ այն ժամանակ ,երբ պարզ դարձավ ,որ մեզ հետ բարձունք հաղթահարելու է գալիս իսկական պրոֆեսիոնալ արշավախմբի ղեկավար ՝ Գոռը:Վերցրել էինք եռագույն դրոշներ,որոնք ողջ ճանապարհին ծածանում էինք ու ազդարարում անկախ Հայաստանի տոնը:Առաջին կանգառը եղավ կապուտակ Սևանի շրջակայքում:Կապուտաչյա գեղեցկուհին էլ կարծես տոնում էր անկախ Հայաստանի տոնը՝ տարուբերելով իր երկնագույն փեշերը: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր,և որ ամենակարևորն էր ,այդ օրը եղանակը մեզ անակնկալ մատուցեց՝ շատ տաք էր օդը ու պայծառ օրը: Read the rest of this entry »