RSS

Երկրագործի օրագիր

Սեբաստացի երկրագործի օրն էլ ապրիլագարնանը իր աշխուժությամբ ճնճղուկներին ծլվլոց-աղմուկին չի զիջում:
Աջ նայում ես՝ հողն են մաղում, ձախ՝ պատգարակով տանում, կենտրոն՝ արդեն հարթ գեղեցիկ կարմրաշեկ ուղի ունենք:
Օրերն են այսպիսին՝ բահով-փոցխով ու զիլ ձաներով, իրար լսել-չլսելով, հանապազօրյա հացի ընդմիջումը՝ պարգև ստանալով:

 
Պատկերասրահ

Աշխատում ենք Ագարակում

Ուսումնական պլանով 4-5-րդ դասարաններում Տեխնոլոգիա և Բնագիտություն առարկաների ուսումնական պարապմունքները Սեբաստացի Ագարակում

Շուշան Ալեքսանյան

Ընտրությամբ գործունության խումբն իր աշխատանքները շարունակեց Ագարակում: Մեզ դիմավորեցին ընկեր Խորենն ու ընկեր Լուսինեն,, ովքեր մեզ սովորեցրեցին և դեռ կսովորեցնեն խնամել կենդանիներին: Սկզբում մի քիչ կենդանիներին սիրեցինք,զրուցեցինք ընկեր Խորենի հետ, հետո անցանք կենդանիների խնամքին: Խոզանակների օգնությամբ սանրեցինք ձիերի մազերը, մաքրեցինք թափված խոտերը, հող մաղեցինք….Աշխատանքներն այսքանով չավարտվեցին, գրանք շարունակական են և անընդհատ:

View original post

 

«Մուտք» ճամբար այլ դպրոցներից կրթահամալիրի 2-5-րդ դասարաններ դիմած սովորողների համար

Ուսումնական բաց ճամբարներ, «Մուտք» ճամբար 2017-2018

picmonkey-collageԱնցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր», Արևմտյան դպրոց- պարտեզ

Ժամկետ՝ օգոստոսի 21-25

Մասնակիցներ՝ Կրթահամալիրի դպրոց-պարտեզներ այլ դպրոցներից դիմած 2-5-րդ դասարանցիներ

Համակարգող՝ Սոնա Փափազյան, Կարինե Խառատյան, Արաքս Հովհաննիսյան

Նպատակը՝ նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին, անհատական գործիքներին

Դպրոց-պարտեզի ջոկատի գործունեությունն ընդգրկում է.

  • առավոտյան ընդհանուր պարապմունքի միջոցով պարերգի ուսուցում
  • շրջակա միջավայրի խնամք, պարտիզա-պուրակային ամենօրյա գործունեություն
  • համակարգչային կարողությունների զարգացում, բլոգավարություն
  • հեծանվավարություն
  • լող
  • տեխնոլոգիա
  • ուսումնական պլանով որոշված՝ սովորողի ընտրությամբ գործունեություն

Անհրաժեշտ իրեր, որոնք «Մուտք» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝

  • ուսապարկ/խուրջին/
  • անհատական թվային միջոց՝ նեթբուք-նոթբուք-պլանշետ/լիցքավորիչի հետ/
  • արևապաշտպան գլխարկ
  • բրդուճներ/+քաղցր որևէ բան, միրգ/
  • լողազգեստ/ցամքոց/

Ծրագրում՝ 

  • Ofiice փաթեթ/ հայատառ մուտագրում  ենք փոքրիկ պատմություն իրենց մասին,  power point պրեզենտացիա ենք պատրաստում,paint-ով նկարում ենք/
  • Սովորում ենք դպրոցական ռադիո անել՝ պատմել օրվա իրադարձությունների՝ տեսածի, լասածի, սովորածի մասին
  • Մոնտաժային ծրագիր- Movie maker
  • Լողուսուցում
  • հեծանվավարություն
  • Երգեր՝ «Անդաստան», «Գնացեք տեսեք», «Սոնա յար», «Արև-արև»
  • Պարերգեր՝ «Էջմիածին», «Նախշուն կաքավ»
  • Պարեր՝ «Ծաղկաձորի»…

View original post 311 more words

 

Ճամբար՝ Սևանի Ժայռ լողափին

 
Տեսանյութեր

Ստեփանավան-Դիլիջան եռօրյա ճամբար

Ուսւոմնական աշուն

Անահիտ Եղյան

%d0%b1%d0%b5%d0%b7%d1%8b%d0%bc%d1%8f%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b903

Ճամբարին կարող են մասնակցել քոլեջի ուսանողներ և կրտսեր դպրոցի սովորողներ
Նախագծի իրականացման ժամանակը՝ 26.10-28.10.2016թ
Պատասխանատուներ – ԱնահիտԵղյան, Բաբկեն Փաշինյան
Դասավանդողներ՝ Մերի Խանջյան, Նվարդ Սարգսյան, Շողիկ Պողոսյան
Նպատակը՝հայրենագիտականհետևյալնախագծերիշուրջ

Բարձունքի հաղթահարում՝ Գոշի լճի բարձունքը
Քայլարշավներ՝ Ստեփանավան, Դիլիջան
«Ուսումնական աշուն»

Գիշերակացը՝ Դիլիջանի «Հովք»հանգստյան տուն
Նախահաշիվ՝  սնունդ 2000 + գիշերակաց 2000  + տրանսպորտ 5000 = 9000դրամ/սովորողը
26.10.2016թ.

View original post 161 more words

 

Ես և Գեղարդի վանքը, Չարենցի կամարը, Ջրվեժի Կաթողիկէ եկեղեցին

Բադալյան Ալեքսանդր

12509195_894873060630810_3596974925035825583_n.jpg

Երբ ես գնացի Գեղարդի վանք, Չարենցի կամար և Ջրվեժի Կաթողիկէ եկեղեցին, ես շատ լավ ժամանակ անցկացրի այդ վայրերում, և ես հիմա ձեզ կպատմեմ իմ տպավորությունների մասին: Իհարկե այդ վայրերոմ շատ ձյուն կար և ես շատ ուրախացա, և ես ու իմ ընկրները ձնագնդիկ խաղացինք, բայց ձնեմարդ սարքել մեզ չհաջողվեց, որովհետև ձյունը շատ լավ չեր կպչում: Գեղարդի վանքում ես շատ բաներ տեսա, և ինչ ես տեսա դա շատ տպավորիչ էր ինձ համար և ես շատ զարմացա: Չարենցի կամարում մի տղա մեզ տարբեր բնագիտական փորձեր ցույց տվեց: Այդ կամարից շատ լավ երևում էր Մասիս սարը: Մառախուղը ավելի խորհրդավոր դարձրեց մեր ձմեռային ճամփորդությունը, իսկ տաք թեյը և Գեղարդի տաք կաթնահունց գաթան այն շատ համեղ դարձրին:

12439320_894873063964143_2507178762371164377_n.jpg

View original post

 

Ռադիո#պար

https://soundcloud.com/sona-p/par-radio

 

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` Այգու հողերի գյուղատնտեսական մշակում

Հողի գյուղատնտեսական մշակում https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%B8%D5%B2

 

Արդյուք 1 թեմա 1.1. Հողի կառուցվածքը

Օրգանական գյուղատնտեսությունն էջ 23 Ն. Գ. Սարուխանյան

 

 Թեմա 1. 2. Հողի շերտերը

Արդյունք 1. Թեմա 2. 1. Հողի տեսակները

Արդյունք 2.  Թեմա 1.1 Հողը փորելու դերն ու նշանակությունը

                                    2.1 Հողի հասունացման վիճակ

                                    3.1 Հողի նախացանքս

Արդյունք3 թեմա1 հողախառնուրդներ

 

Թումանյանի Լոռին…./հաշվետվություն/

Աշնանային արձակուրդների ընթացքում մեկ գիշերակացով այսցելեցինք Լոռի

Ճամփորդության մասին պատմում են

Հայկ Պետրոսյանը

Մարիա Ավետիսյանը

Ամփոփ պատումը ընթերցեք իմ նոր բլոգում

 

ՏԻԱՐԻ ՀԵՏ ՃԱՄՓՈՐԴԵԼԸ ՀԱՎԵ՜Ս Է

Օրը հուշում էր՝ անձրևելու եմ, բայց ով այդքան համառ-ճամփորդ սեբաստացի տեսնի ու անձրևի: Չանձրևեց, դեռ մի բան էլ այնքան տաքացավ՝ ամռան շունչ զգացինք:

20151023_090356 20151023_100319

Սեբաստացիների այս խումբը՝ տիար Բլեյանի ղեկավարությամբ, Արարատի մարզ ուղևորվեց, Ուրցաձոր: Տիարի հետ ճամփորդելիս, հայրենիքիդ մի թիզ հողի վրա էլ տեսնելու ու իմանալու բան ես ունենալու, խնձորենիների ամենասովորական հավաքելն էլ դառնում է պատմություն, իրադարձություն: Սեբաստացիները Ուրցաձորի ճամբարում այնքան լավ էին իրենց զգում, որ մեզ էլ այդ տնական հարազատությունը առաջին վայրկյանից փոխանցվեց: Շարունակությունը ընթերցեք այստեղ: