RSS

Tag Archives: նախագիծ

Ազգագրական ճամբարն Արցախ աշխարհում

Նախագիծ

Արդյունքներ

Advertisements
 

Պիտակներ՝ ,

«Երևանյան բլուրներ. Երևանը բլուրների վրայից» . Էրեբունի

Երևանը մերն է, մենք նրանը: Բլուրներ` անթիվ ու դեղին, աշնանային ու երևանյան, բարձր ու ցածր: Ավեր ու շեն Էրեբունի ամրոց, իսկ  տեսարանը սար-բլրից  լավն է ՝ մի կողմդ Էրեբունի փողոցն է իր ողջ լայնքով ու երկայնքով, շուրջը փռել տներ հին ու նոր, թաղամասը  Էրեբունի, աջ կողմն էլ բլուրներն են երևանյան:

Նկարագրություն:

Տիար Բլեյանի առաջարկած «Երևանյան բլուրներ. Երևանը բլուրների վրայից» նախագծի համաձայն էլ,  այսօր՝ դպրոց-պարտեզի 4-րդ դասարանցիների      << բլրասեր >> խմբով ճանապարհվեցինք Երևանի Էրեբունի սար-բլուր: Քայլարշավով բարձրաձանք  Էրեբունի սար և ամրոցի ավերակներ, որտեղից  հորիզոնն է բացվում առաջդ ՝ նկարես ու դիտես, հետո նորից դիտես ու նորից նկարես:  Հեռադիտակները , որոնք մեզ՝ մեր ավագ ընկերներն էին նվիրել, ծառայեցին իրենց նպատակին. մի լավ ուսումնասիրեցինք Էրեբունի փողոցը, իր բարձրահարկերով, սեփական տներով,  կրթահամալիրին էլ ձեռքով ենք արել, տեսել եք չէ՞,   Էրեբունուց բարևն առել եք չէ՞:  Բլուրներն էլ, շղթայաձև պար բռնած, կանգնել էին դիտման, որ ճամփորդները մի լավ երկինքն ի վեր ու վար անեն իրենց կարճլիկ գոյությունները:   Սարը դիտելուց, զննելուց, <<պեղելուց>> հետո, դադար առանք՝ ֆոտոպլեների, արդյունքը շուտով դպրոց-պարտեզի ենթակայքում:

 

Պիտակներ՝

Թումանյանական խաղ – վիկտորինա/ Սա « Խաղ-վիկտորինա ընթերցասրահում» նախագծի տոնական մեկնարկն է….

Ընթերցասրահում թումանյանական շունչն էր թևածումP1180424

Թումանյանի մասին գրված ցանկացած բան միշտ էլ քիչ կթվա նրա կատարած գործին ի պատասխան շնորհակալություն հայտնելու համար: Մի թևավոր խոսք կա,- «Յուրաքանչյուր հայ Հ. Թումանյանի կենսագրությունը իր սեփականից լավ պետք է իմանա»:

Թումանյանական օրերը չէին կարող ընթերցասրահի կողքով անցնել ու ներս չգալ՝ փոթորկելու,բայց նորովի, հետաքրքիր մոտեցմամբ: Այդպիսի մի փորձ էլ՝ Թումանյանական խաղ –վիկտորինա, բաց դաս իրականացրեցինք 3-ի 2 դասարանի հետ: Այս ամենը նախապատրաստական աշխատանքերի արդյունք է , նախ Արմինե Աբրահամյանի և Աշխեն Թադևոսյանի անհատական աշխատանքը 3-ի 2 դասարանի թումանյանասեր սովորողների հետ : Նրանք շուրջ մեկ շաբաթ և ավելի կարդում,նկարում,ունկնդրում էին Թումանյան, իսկ ես էլ, համագործակցելով և կապ պահպանելով նրանց հետ,տեղեկանում էի,թե ի՞նչ ստեղծագործություններով են հարսատացերել նրանք իրենց թումանյանական գիտելիքների պաշարաները,որպեսզի համապատասխանաբար կարողանայի ըստ բարդության և սովորած ստեղծագործությունների կազմել խաղ – վիկտորինայի հարցերը:

Մինչ խաղ –մրցույթը սկսելը , էլեկտրոնային գրքի միջոցով էլ ավելի մանրամասն ու հետաքրքիր տեղեկություններ հաղորդվեց սովորողներին մեծն բանաստեղծի՝ կյանքի ,գործունեության ,զավակների,ծննդավայրի,ուսման ,ընկերական շրջապատի, զվարճալի ու հետաքրքիր պատմությունների մասին,ինչպես նաև, էլէկտորնային գիրքը պատկերազարդ է, և այնտեղ կան նկարներ Թումանյանի անձնական արխիվից ,որոնք նույնպես մեծ հետաքրքրություն առաջացրին սովորողների շրջանում:P1180449

Խաղ – վիկտորինայի նախապատրաստական աշխատանքերը:

Նախ սովորողներին բաժանեցինք երկու խմբի՝ թեմատիկ անվանումներ տալով՝ Թումանյան և Հովհաննես :P1180411 Տրվեցին այն կավե զրնգան զանգերը,որոնք իրենք էին պատրաստել իրենց ձեռքերով տեխնոլոգիա-կավագործություն դասաժամին, և այժմ կիրառելու էին իրենց օգտակարության համար՝ ազդարարելով որ պատրաստ են պատասխանի: Խաղի կանոնները հետևյալն էին՝

1.թիմերին նշանակվեցին ավագներ,որոնք պետք է տային զանգը,և ասեին թե ո՞վ է պատասխանելու 2.տրվեց ժամանակ մտածելու ,քննարկելու,ճիշտ պատասխանի միասնական հայտաբերման համար 3.յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում էր 10 բալով,բայց եղան այնպիսի հարցեր,երբ երկու խումբն էլ միաժամանակ զրգնգացրեց՝ ազդարարելով պատրաստ վիճակի մասին: Արդար լինելու համար երկու թիմին հինգական միավոր շնորհեցինք:

Միավորների արդար գրառումը վստահված էր Անի Հարությունյանին՝  գրադարանային գործ ուսումնասիրող  քոլեջի ուսանողին: Իսկ տիկին Մարին էլ,ով մեր հյուրն էր,  հետևում էր միավորների արդար  բաշխմանը:

Հարցերը բացառապես Թումանյանի այն ստեղծագործություններից էին,որոնք ծանոթ էին սովորողներին,դրանք և՛ հեքիաթներից էին ,և՛ բանաստեղծություններից: Հարցի դիմաց առաջարկվում էր պատասխանի  3-ից 4 տարբերակ  ,որոնցից միայն մեկն էր ճիշտ ,օրինակ ՝

  • « Ծիտը » ստեղծագործության մեջ ,ծիտը գառնիկը տալիս ի՞նչ է առնում:
  1. Լոշիկ
  2. Սազիկ
  3. Հարսիկ
  • Ո՞ր ստեղծագործության հերոսներն են Չատին,Մատին, Հյուդին,Հադին
  1. Ձկնորս ախերներ
  2. Սուտլիկ որսկանը
  3. Քաջ Նազար
  4. Ճամփորդներ

Կային այնպիսի հարցեր,որոնց պահանջն էր լրացնել – արտասանել բանաստեղծության  բաց թողնված հատվածը, կամ թվել հերոսներին:

Խաղ- վիկտորինայի կիրառումը  արդյունավետ է և կարևոր ուսումնական գործունեության ժամանակ ,որովհետև՝

  1. սովորողների մոտ ձևավորվում է թիմային աշխատելու,միասին մի գաղափարի շուրջ համախմբվելու,համագործակցելու  կարողությունը:
  2. իմացածը վերհիշելու հնարավորություն
  3. շուտ կողմնորոշվելու ,արագաշարժության հմտության զարգացում,քանի որ պատահում էր պատասխանը գիտեին,բայց ուշ կողմնորոշվելու պատճառով պարտվում էին
  4. եթե անգամ չգիտեն ճիշտ պատասխանը,իմանում են մյուս թիմի ճիշտ հնչեցրաց պատասխանի շնորհիվ
  5. պատասխանատվության զգացում,նախապես գիտելիքները թարմացնելու ,հարստացնելու համար:

Խաղ –վիկտորինային  եղավ հաղթող թիմ,բայց դա միայն միավորներով,և ավելի շատ  հենց այդ ուշ կողմորոշվելու պատճառով մի թիմը պարտվեց մյուսին: Պարտվողներ իրականում չկային, որովհետև յուրաքանչյուր ոք, ով թեկուզ մի բանաստեղծություն գիտի Թումանյանից, նա արդեն հաղթել է այս կյանքում : Ամենատպավորիչ պահը  «Փիսոն» բանաստեղծության խմբակային արտասանությունն էր,քանի որ նրանք այնքան ոգևորված էին,որ  մոռացան խաղը ու սկսեցին ինքնամոռաց արտասանել:Ընթերցասրահը հարստացավ տիկին Մարիի և 3-ի 2 դասարանի նվիրած նվեր գրքերով ,որոնք լավագույն նվերն էին ընթերցասրահին գիրք նվիրելու տոնի կապակցությամբ:P1180465

Խաղ –վիկտորինայի հարցաշարը դառնալու է էլեկտրոնային գիրք, կրտսեր դասարանների թումանյանասեր սովորողների համար ինչպես նաև , այն օգտակար կլինի այսպիսի մրցույթ –հանդիպումների համար, սովորածը վերհիշելու համար:

Էլեկտրոնային գիրքը շուտով լույս կտեսնի,և կդառնա լավ սկիզբ այլ հեղինակների ստեղծագործությունների հիման վրա դեռ կազմվելիք վիկտորինա-հարցաշարերի համար:

Վերջում տիկին Մարիի հետ քննարկում ունեցանք, առանձնացրինք կետեր,որոնք հաջորդ հանդիպմանը կկիրառվեն:

Ընդհանուր առմամբ հանդիպումը համարում եմ հաջողված,և ազդադարում մեկնարկը նման գարնանային և տոնական հանդիպումների ՝ ընթերցասրահում…..P1180479

Մենք սպասում ենք յուրաքանչյուր խիզախի,այլընտրանք առաջարկողի ու իրակացնողի….

Լուսանկարները՝ Նազել Տեր-Պետրոսյանի,Արևիկ Տատինցյանի

 

Պիտակներ՝ , ,

Թումանյանի շունչը ընթերցասրահում/ Թումանյանական խաղ-վիկտորինա

310px-Հովհաննես_Թումանյան

3-ի 2 դասարանի հետ  Թումանյանական օրվա նախագիծ

Նկարագրություն: Թումանյանական օրերի շրջանակում  կազմակերպել դաս -պարապմունք ընթերցասրահում,այնուհետ խաղ-վիկտորինա արդեն իսկ սովորած ստեղծագործությունների հիման վրա կազմված հարցաշարով:

Փոքրիկ տեղեկությունների հաղորդում Թումանյանի մասին,նախապես կազմված էլեկտրոնային գրքից:

  1. Թումանյանի մասին ի՞նչ գիտենք
  2. Հիշու՞մ ենք թե երբ ենք իմացել  այս հեղինակի մասին
  3. Զվարճալի պատմույթյուններ գիտե՞նք Թումանյանի կյանքից
  4. Մի խումբ ստեղծագործ –հեղինակների հետ  1899թվականին ստեղծեց « Վերնատուն »գրական խմբակը:(տեղեկություն)
  5. Տեղեկություն Արմեն Տիգրանյանի գրած « Անուշ» օպերայի մասին- մի հատված օպերայից ՝ ցանկալի է «Ամպի տակից ջուր է գալիս»…

Վիկտորինա-խաղ- կանոններ

Բաժանվում ենք խմբերի- 1.Հովհաննես – 2.Թումանյան— Յուրաքանչյուր  ճիշտ պատասխանի դիմաց թիմը ստանում է 10 միավոր:Տրվում է ժամանակ,որ թիմը  շուտ կկարողանա ճիշտ պատասխանը գտնել,նրան էլ հնարավորություն կտրվի պատասխանի: Սխալ պատասխանի դեպքում ,սխալ պատասխանած թիմը զրկվում է 5 միավորից,և հնարավորություն է տրվում պատասխանելու մյուս թիմին:

Վիկտորինայի հարցերը  կազմվել են Թումանյանի այն  ստեղծագործությունների հիման վրա,որոնց ծանոթ են սովորողները,և սա էլ մի առիթ է վերհիշելու և ստուգելու իրենց սովորածը:

 

Պիտակներ՝ ,

Հեքիաթ ընկերոջս նախագիծ /Թումանյանական օրեր

??????????Նկարագրություն:

Հեքիաթ ընկերոջս նախագծի մեկնարկը տրվել էր 2013 թվականի տարեվերջին,եվ այն շարունակական էր լինելու,ինչպես և խոստացել էինք: Երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ 5 -տարեկանների հետ: Այս անգամ էլ թումանյանական օրերին որոշեցինք,որ շրջիկ հեքիաթասացները` 5-րդ դասարանցիները պետք է իրենց կրտսեր ընկերներին  փոքրիկ ներկայացման տեսքով պատմեն  Թումանյանի հեքիաթներից :

Մասնակիցներ: Երկարացված օրվա խումբ՝ 5-րդ դասարանցիներ

Նպատակը:

Երեխաների մոտ ձևավորել իրենց ընկերներին ներկայանալու կարողությունը:

Զարգացնել պատասխանատվության զգացումը,որ նախօրոք պետք է պատրաստվել,լավ ներկայանալու համար :

Արթնացնել սեր դեպի ընթերցանությունը  հեքիաթների միջոցով,զարգացնել  ստեղծականությունը ՝ հեքիաթի նորովի մատուցման հարցում:

Կրտսեր դասարանի սովորողներին ծանոթացնել Թումանյանի լավագույն ստեղծագործությունների հետ(Թումանյանական օրերի ընթացքում):

 Նախագծի լուսաբանում:

Ֆոտոշարք և ֆիլմեր

 

Պիտակներ՝

Նախագիծը ՝ ընթացքի մեջ

Արևոտ գրքերի կավե նմուշների պատրաստումը իր բնականոն ընթացքի մեջ է :Ընկեր Զառան,ես և 5-6րդ դասարանի աշակերտները՝ մեծ ոգևորությամ,բ աշխատում ենք և սպասում՝ վերջնական արդյունքին:Հուսանք ՝ այն դուր է գալու բոլորիս:

This slideshow requires JavaScript.

 

Պիտակներ՝