RSS

Tag Archives: Ճամփորդություն

Ուսումնական ճամբարի մեկ օրը Գաֆեսճեան արվեստի կենտրոնում

Նեկայացնում է Սեդա Հակոբյանը

Դպրոց-պարտեզ

5.1 դասարան

Advertisements
 

Պիտակներ՝ ,

Գաֆեսճեան արվեստի կենտրոնում 5.2 դասարանն է

 Գաֆեսճեան արվեստի կենտրոնը միշտ հյուրընկալ է, այսօր էլ մեզ սպասում էին, և լավ ընդունելություն ու ցուցասրահներով այց ունեցանք նրբանկատ ու բանիմաց Նարինեի ուղեկցությամբ:

Այժմ արվեստի կենտրունում բաց են 4 ցուցադրություններ/նախկինում 7ն-է եղել/, յուրքանչյուրը՝ մեկը մյուսից տարբեր ու հատուկ իր տեսակով:

Նախապես ծանոթացել էինք Գաֆեսճեան արվեստի կենտրոնի հիմնադրման պատմությանը, հիմնադրի կյանքին ու գործունեությանը, դրա համար էլ հարցերը շատ էին, պատասխանները՝ բովանդակալից: Գոհ էինք և՛ մենք, և՛ նրանք:

Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

Ուսումնական, ստուգատեսային, ճամփորդական ճամբարի 2-րդ օր, Դալմա Գարդեն մոլլ, Սինեմա Սթար, «Անահիտ» մուլտֆիլմի դիտում

Ճամբարային առօրյան առանց չամփորդությունների պատկերացնելը, անհնար է……4.1 և 4.2 . դասարանի ճամփորդներ, Սոնա Փափազյան և Արմինե Աբրահամյան
լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի
 

Պիտակներ՝ ,

Ձմեռային ուսումնաճամփորդական, ստուգատեսային ճամբար. օր 4-րդ

Ձմեռային ուսումնաճամփորդական, ստուգատեսային ճամբար. օր 4-րդ

Եթե ճամբար, ապա առանց ճամփորդությունների «գործը» գլուխ չի գա
Այսօր մեզ մոտ ֆիլմ դիտելու օր էր
Այցելեցինք «Մոսկվա» կ/թ., դիտեցինք «Գիշերը թանգարանում 3» մանկական, զվարճալի, հետաքրքիր ֆիլմը:

Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

Ճամբարային 5-րդ օրը Գաֆեսճյան արվեստի կենտրոնում

Այսպինին էր ճամբարային- ճամփորդական 5-րդ օրը

Զառա Ոսկանյան

Ճամբարային 5-րդ հետաքրքիր և հագեցած օրը անցկացրինք Գաֆեսճյան արվեստի կենտրոնում:Ծանոթացանք «Լիբենսկի Բրիխտովա . լույս տարածության միջով» ցուցադրությանը,որտեղ ներկայացված էր համաշխարհային ճանաչում վայելող չեխ զույգ Ստանիսլավ Լիբենսկու (1921-2002) և Յարոսլավա Բրիխտովայի (ծնվ. 1924) քանդակների ընտրանին:Այնուհետև ուսումնասիրեցինք Գրիգոր Խանջյանի հայտնի որմնանկարը և իհարկե ամենատպավորիչը՝փայլուն սվարովսկի քարերով պատրաստված լուսագուլպաները:Հաջորդ ցուցասրահում պահպանված էին շոգեքարշի,ավտոմեքենայի և ռազմանավի հնագույն մոդելները:Հենց այդ նավի վրա Խաղաղ օվկիանոսում Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է պարոն Ջերարդ Լ. Գաֆէսճեանը:Այցելությունը ավարտեցինք Կասկադի բարձունքից վայելելով քաղաքամայր Երևանը:

View original post

 

Պիտակներ՝ ,

Գառնիի տաճարն ու Գեղարդավանքը աշնան հագուստով

Նկարագրություն:

Հոկտեմբերի 21-ին 4-րդ և 5-րդ դասարանցիների հետ աշնանային ուսումնահետազոտական-հայրենագիտական ճամփորդության մեկնեցինք դեպի Գառնիի տաճար և Գեղարդի վանք: Մինչ այդ արդեն ծանոթացել էինք այս վայրերի հետ, ուսումնասիրել պատմությունը, և մշակումներ արել: Գառնու տաճարի մասին մեկմեկու պատմեցինք ու լսեցինք բոլորով միասին , իսկ Գեղարդի վանքի մասին պատմեց Առաքելը:

Չարենցի կամարի մոտ էլ կանգ չառնել չէինք կարող ու Հայաստան աշխարհի անուշության մասին գովք չանել էլ չէինք կարող:

 

Պիտակներ՝

Ազգագրական ճամբարն Արցախ աշխարհում

lernayin_artsakh
Սկիզբը՝ 08.07.2014-ին, նախատեսում ենք բանահավքության նյութն հավաքել մասնավորապես Վանք և Ճարտար գյուղերից
Նախագծի մասնակիցներ` կրթահամալիրի սովորողներ և դասավանդողներ:
Նախագծի փուլեր` նյութերի հավաքագրում, նյութերի համակարգում և փաթեթների ստեղծում, նյութերի ներկայացում, օգտագործում և տարածում:
 Անհրաժեշտ թվային միջոցներ՝ ձայնագրիչներ, ֆոտոխցիկ(ներ), տեսախցիկ(ներ):
Ընթացք և նկարագիր:
Հաշվի առնելով մասնակից սովորողների տարիքային առանձնահատկությունները, նրանք բաժանվում են մի քանի խմբերի: Յուրաքանչյուր խումբ ունենում է իր դասավանդող ղեկավարը: Դրանից հետո կազմակերպվում է տեղանքի բաժանում: Յուրաքանչյուր խումբ, իր տեղանքում գտնում է բանախոսների: Բանախոսի տարիքը չպետք է նվազ լինի 50-ից: Կարող են լինել բացառիկ դեպքեր, երբ բանախոսը երիտասարդ է, բայց տիրապետում է տարածքի ընդհանուր նկարագրին: Կոնկրետ բնակավայրում հարցում իրականացնելիս, սովորողը նախ սկսում է բանախոսի հետ զրուցել գյուղի կամ քաղաքի ծագման, հիմնադրման, ունեցած անվանումների, դրանց նշանակության, բնակավայրի կյանքում էական դեր խաղացած անձանց շուրջ: Այնուհետ խոսակցության դաշտը տեղափոխում է դեպի հետևյալ բաժիններ.
  1. Հեքիաթներ
  2. Բաժակաճառեր
  3. Ասույթներ
  4. Անեծքներ
  5. Օրհնություններ
  6. Հարսանեկան, թաղման, նշանադրության և այլ ծեսեր
  7. Հանելուկներ
  8. Երգեր
  9. Ոտանավորներ
Բանախոսը նյութը ներկայացնում է իր բարբառով: Սովորողը կարող է խնդրել բանախոսին նույնը կամ բովանդակության հիմնական մասերը ներկայացնել նաև գրական հայերենով:
Ընդհանրական նյութը հավաքելուց հետո, սովորողն սկսում է մաքրել և սղագրել այն: Այնուհետ խմբերը համեմատում են ունեցած նյութերը և ստեղծում են համապատասխան փաթեթները:
Հարմար առիթի դեպքում, նախատեսում ենք հենց այնտեղ՝ Արցախ աշխարհի գրկում նկարահանել փոքրիկ ծիսական ֆիլմ:
Շատ լավ կլինի և հաջողված կհամարենք նաև այն, որ մասնակիցը լինենք որևէ ծեսի իրականացմանը և հենց այնտեղ տեսագրենք:
 

Պիտակներ՝ ,