RSS

Tag Archives: Ճամբար

Մեր միջավայրը մաքուր պահողը` մենք ենք…..Ճամբար-օր՝4-րդ

Այսօր շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրն է, որի առթիվ 4-ի 3 ջոկատի ճամբարականներով որոշեցինք աղբից մաքրել Կարապի լճին և Օպերային հարող  տարածքները: Գործի անցանք, իհարկե, մեզ հետ ունենալով անհրաժեշտ պարագաներ՝ ձեռնոցներ, տոպրակներ՝ աղբը հավաքելու համար: Խոտածածկ հատվածներից ավելի շատ ծխախոտի գլանակներ հավաքեցինք, իսկ արդեն դեպի հրապարակ տանող ողջ ճանապարհից ՝տոպրակներ, պլաստիկե շշեր, սննդի մնացորդներ: Հանրօգուտ աշխատանքի ընթացքում մեզ ոստիկաններ մոտեցան, և մինչև մեր ներկայանալը իրենք ասացին,-«Հաստատ Մխիթար Սեբաստացիից եք»: Հանրօգուտը ավարտեցինք ու սկսեցինք տեղեկատվական թերթիկներ ու գլխարկ-տեղեկատուներ բաժանել: Իսկ ամռան տապին դիմադրելու և ճամբարային շունչը էլ ավելի թարմացնելու համար՝ պաղպաղակից լավ ընկեր չկա: Պաղպաղակ էլ համտեսցինք ու վերադարձանք Դպրոց-պարտեզի ամառային ճամբար:

 

Advertisements
 

Պիտակներ՝ ,

Ասուլիսային ճամբար, կամ օր 3-րդ….

This slideshow requires JavaScript.

Այսօր` Մեդիակենտրոնում տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ելույթ ունեցան ամառային ճամբարի ժամանակ իրականացվող ստուգատեսների  համակարգողները : Նրանք ներկայացրին յուրաքանչյուր ստուգատես-փառատոնի հիմանական կառուցվածքը, պահանջները, մասնակցության կարգն ու վերջնաժամկետները:

Դե՜, շտապեք ունենալու արևոտ ու թեժ ճամբար՝ հագեցած ամենաստուգատեսներերով, որին սիրտդ ուզի՝ մասնակցես ու մասնակցես, անընդհատ մասնակցես:))))

Ստուգատես- փառատոններին կարող եք ծանոթանալ ստորև՝

Թատերական փառատոն

 

Պիտակներ՝

Մաքրվեցինք, ոգևորվեցինք, զովացանք, դե ճամբար, « բռնվի՛ր» ….

Կոմիտասի երգերի շնորհիվ, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի խմբավարությամբ, մաքրվեցինք մեր մեդիա և ֆիզիկական աշխարհի ավելորդ բացիլներից և մաքուր ու պայծառ մուտք գործեցինք ամառային ամենուրախ, ամենագունավոր, ամենա-ամենա ճամբար:

Հիանալի օր՝ վառ , լուսավոր, դրական ու եթերային:

Կոմիտաս + սեբաստացիներ=  Անտիվիրուս Կոմիտաս + պաղպաղակ+ ժպիտներ= Ամառային գունեղ ճամբար

Դիտեք ֆոտոշարը, այն ավելի քան խոսուն է…..

 

Պիտակներ՝ ,

Ամառային ուսումնական ճամբարի նախագիծ

jsmbsr3

Ամառային ուսումնական ճամբարի  տևողությունը՝ հունիսի 2-13

4.3 ճամբարային ջոկատ

Ջոկատավար՝ Սոնա Փափազյան

Ճամբարային օրվա սկիզբ — Առավոտյան ընդհանուր պարապմունք 

  • Աշխատանք ջոկատում, օրվա լուսաբանման պատասխանատուների ընտրություն, ադի-բուդիի օր- հունիսի 2
  • Անտիվիրուս- հակաբացիլ Կոմիտաս- մասնակցության նախապատրաստական աշխատանքեր
  • Միջավայրի խնամք, կաբինետը՝ ճամբարիկի փոխակերպում, վրանի կառուցում
  • Ճամբարային վրանում ֆիլմի դիտում, մատների թատրոն՝ բակում
  • Հեռադիտակներով «որս», ճամբարային «հետախուզություն»
  • Պարային ֆլեշմոբի նախապատրաստական աշխատանքեր
  • Լողավազանի բակի պատերի գունազարդում
  • Զբոսանքներ Երևանում, պաղպաղակի համտես, դասարան անիվների վրա,տեղեկատվական թերթիկների բաժանում
  • Ճամփորդություն ՝ Խոր Վիրապ
  • Ֆոտոպլեներ՝ «Մանկական երկաթուղի» այգում
  • Ընթերցանության ֆլեշ-մոբ Կասկադում- հունիսի 10
  • Ճամբարի պարտադիր բաղադրիչներ՝ լավ տրամադրոթյուն, ժպիտներ՝ անսահման, հարմար ու թեթև հագուստ՝ մարզակոշիկներ, գլխարկ(кепка), ուսապարկ, որի մեջ անպայման ջուր, ֆոտոխցիկ, ձայնագրիչ:
  • Ճամբարային օրերից երկուսը՝ հունիսի 3 և 6-ը, համընկնում են 4-րդ դասարանի քննությունների հետ,
 

Պիտակներ՝

Տեսանյութեր

Ճամբարային երկարօրյան

 

Պիտակներ՝