RSS

Tag Archives: հետաքրքիր է իմանալ

Ինչպե՞ս են աճում մեզ բոլորիս հայտնի համեմունքներն ու մրգերը

Ինչպիսի՞ն էր ձեզ զարմանքը, երբ առաջին իմացաք, որ ձմերուկը, դա բանջարեղեն է, այլ ոչ միրգ։
Կարծում եմ դուք դեռ էլի շատ բաներ չգիտեք բույսերի զարմանահրաշ աշխարհի մասին։Խոստովանեք, որ նույիսկ չեք պատկերացնում, թե ինչպես է աճում սուրճը։ Կարծում եմ այս ֆոտոշարքը օգտակար և հետաքրքիր կլինի։

Read the rest of this entry »

Advertisements
 

Պիտակներ՝ ,

Այս տեսարժան վայրերը կարծես թե նկարված լինեն

I

Անհավատալի է , բայց այս տեսարժան վայրերը իրոք ռեալ են և լուսանկարները առանց ֆոտոշոփի են արված: Նայում եմ ֆոտոները և ուղղակի սիրահարվում եմ երկրագնդի վրա տեղակայված գեղեցկության վրա:

1. Սառցե քարանձավ Իսլանդիայում

2. Չժանյե Դանսյա, Չինաստան Read the rest of this entry »

 

Պիտակներ՝

«Աստծո աչքեր» կոչվող քարանձավ

quot-quot-1421339492k4g8n-520x347 (2)

«Աստծո աչքեր» անվանումը ստացել է մի քարանձավ, որն գտնվում է Բուլղարիայում: Հատկապես այս քարանձավը շատ հայտնի է իր այցելուների քանակով, մարդիկ գալիս են տեսնելու այն և հաճախ նաև աղոթում են: Ասում են, որ լինում են օրեր, երբ «հայացքը» կարծես թե փոխվում է, երևի թե դա կախված է եղանակից՝ պարզ, արևոտ օրերին «Աստծո աչքեր»-ը լցվում են փայլով, իսկ մռայլ, անձրևոտ օրերին՝ կարծես թե տխրում են: Քարանձավը նաև հայտնի իր բարձրությամբ՝ 45մ.:  Read the rest of this entry »

 

Պիտակներ՝

Սիրո ուժը

Առանց սիրո

1.Պարտականությունն առանց սիրո` մարդուն դարձնում է դյուրագրգիռ:
2.Պատասխանատվությունն առանց սիրո ` մարդուն դարձնում է անհարգալից:
3.Արդարությունն առանց սիրո` մարդուն դարձնում է անողոք:
4.Ճշմարտությունն առանց սիրո` մարդուն դարձնում է քննամոլ:
5.Գիտելիքն առանց սիրո` մարդուն դարձնում էմեծամիտ:
6.Բարեկրթությունն առանց սիրո` մարդուն դարձնում է երկերեսանի:
7.Խելամտությունն առանց սիրո` մարդուն դարձնում է խորամանկ:
8.Սիրալիությունն առանց սիրո` մարդուն դարձնում է կեղծավոր:
9.Կարգապահությունն առանց սիրո` մարդուն դարձնում է մանրախնդիր:
10.Իրավասությունն առանց սիրո` մարդուն դարձնում է անհողդողդ:
11.Իշխանությունն առանց սիրո` մարդուն դարձնում է բռնակալ:
12.Պատիվն առանց սիրո` մարդուն դարձնում է ամբարտավան:
13.Հարստությունն առանց սիրո` մարդուն դարձնում է ագահ:
14.Հավատն առանց սիրո` մարդուն դարձնում է մոլեռանդ:

 

Պիտակներ՝

Այդքան կարևոր լուսավորություն…..

Աղջկա դեմքը կրում է զգալի փոփոխություններ ամենատարբեր լուսավորությունների դեպքում

 

Պիտակներ՝

Ի՞նչ է Wi-Fi-ը և ինչի՞ համար է այն պետք

Այսուհետ, ամեն շաբաթ bSmart.am կայքը Ձեր ուշադրությանն է ներկայացնելու բոլորի կողմից շատ հայտնի արտահայտությունների և սարքերի բացատրությունը, և դրանց նշանակությունը հանրության շրջանակներում:

Այսօր անդրադառնալու ենք Wi-Fi սարքին և նրա նշանակությանը:

Ի՞նչ է Wi-Fi տեխնոլոգիան

Ինտերնետին միանալու տարբերակներն այսօր բազմազան են, չնայած, դա հիմնականում կատարվում է կամ լարային կամ անլար կապի միջոցով: Առաջին դեպքում ինտերնետին միացումը կատարվում է օպտիկական կամ ցանցային մալուխի միջոցով, իսկ երկրորդ դեպքում, միացումը կատարվում է անլար տվյալների փոխանցման միջոցով, օրինակ՝ GPRS, 2G/3G և իհարկե Wi-Fi:

Ի՞նչ է Wi-Fi ուղղորդիչը և ինչի՞ համար է այն պետք

Եթե Wi-Fi-ը ներկայացնենք պարզ լեզվով, ապա կարելի է ասել, որ դա կապ է, որը ստեղծում է հատուկ ռադիոալիք, որի միջոցով էլ փոխանցվում են ինտերնետային տվյալները: Ժամանակակից բոլոր նոթբուքերի և պլանշետների վրա կարելի է տեսնել Wi-Fi-ի նշանը, որը հայտնաբերելով օգտագործողները հաճախ մտածում են, որ սարքի է տրամադրվում է նաև Wi-Fi ինտերնետ:

Իրականում, նոթբուքի վրա գտնվող Wi-Fi-ի նշանը տեղեկացնում է այն մասին, որ սարքի մեջ տեղակայված է մոդուլ, որը ունակ է ընդունելու մյուս սարքերի անլար ինտերնետ ծառայությունը: Որպես ինտերենտային ծառայության տրամադրող, կարող է հանդես գալ սովորական Wi-Fi ուղղորդիչը (Router-ը):

Եթե պարզ լեզվով բացատրենք, ապա Wi-Fi ուղղորդիչի նպատակն է ընդունել ինտերնետի լարային ազդանշանը և բաժանել այն մի քանի երթուղիի: Այս դեպքում, յուրաքանչյուր երթուղի նախատեսված է առանձին սարքի համար: Նշենք նաև, որ ժամանակակից ցանկացած Wi-Fi ուղղորդիչ կարողանում է պաշտպանել կապը տարբեր մեթոդներով՝ WEP, TKIP, CKIP, WPA և WPA2:

Պետք է հիշել նաև, որ բացի այսքան դրական կողմերից, Wi-Fi կապն ունի նաև բացասական կողմեր: Բանն այն է, որ այն իրենից ներկայացնում է սովորական ռադիոալիքի տեսակ, որի տվյալների փոխանցմանը կարող են խանգարել այն աշխատող էլեկտրասարքեր, օրինակ՝ փոշեկուլ, գազօջախ կամ հեռուստացույց:

աղբյուր՝ http://bsmart.am/index.php/news/11/793-about-wi-fi.html

 

Պիտակներ՝

ԿՆՈՋ ԱՐԱՐՈՒՄԸ

Աստված կնոջն ստեղծելիս բավական երկար չարչարվեց: Նա աշխատում էր 6-րդ օրը, երբ նրան մոտեցավ հրեշտակը, հարցրեց, թե ինչու է այդքան երկար ժամանակ վատնում դրա վրա:

Աստված պատասխանեց. «Նայիր նրա բնույթին: Նա պետք է ունենա 200 շարժական մասեր, միեւնույն ժամանակ շարժումները փառավոր լինեն: Պետք է ինքն իրեն բուժի, երբ հիվանդ է, աշխատի օրական 18 ժամ: Ունենա ընդամենը երկու ձեռք եւ կարողանա գրկել մի քանի երեխայի: Ընդ որում՝ այնպես գրկել, որ անցնի ցանկացած ցավ` լինի դա ծնկների կամ հոգու վերքեր»:

Հրեշտակն ավելի մոտեցավ արարածին եւ շոշափեց նրան.

— Աստված իմ, նա այնքան փխրուն է:

— Այո՛, ես նրան փխրուն եմ ստեղծել, սակայն միեւնույն ժամանակ՝ շատ ուժեղ: Դու չես էլ կարող պատկերացնել, թե նա ինչերի կարող է դիմանալ ու դիմակայել:

— Իսկ նա կարո՞ղ է մտածել:

— Ոչ միայն մտածել, այլեւ համոզել:

Հրեշտակը ձեռքը հպեց կնոջ այտին ու ասաց.

— Նա կարծես մի փոքր անսարք է: Նրանից ջուր է հոսում:

— Դա ջուր չէ, այլ` արտասուք: Դրանք արտահայտում են նրա տխրությունը, նրա տառապանքները, մենակությունը, նրա հպարտությունը:

Հրեշտակն իսկապես տպավորված էր.

— Աստված իմ, դու իսկապես հանճար ես: Կինը կատարելություն է:

— Այո, նա այնպիսի ուժ ունի, որ կարող է զարմացնել տղամարդուն: Նա կարող է ծիծաղել, երբ իրականում ուզում է լաց լինել: Նա կարող է ժպտալ, երբ վախենում է:

Այնուհետեւ Աստված հոգոց հանելով ասաց.

— Սակայն նա ունի մի թերություն, որ եթե ինքը չուղղի, կարող է փչացնել  ամբողջ կյանքը:

— Ի՞նչն է դա:

— Նա իր գինը չգիտի:

i-881

Ըստ Ալեքսանդրյան գրադարանում գտնված ավանդազրույցի

Թարգ. Աշխեն Քեշիշյան

աղբյուր՝ տես ասյտեղ

 

Պիտակներ՝