RSS

Tag Archives: հանրօգուտ

Դպրոց-պարտեզի նոր խաղահրապարակը

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
Դպրոց-պարտեզի նոր խաղահրապարակը պատրաստ է ընդունելու իր հյուրերին՝ ընկերական խաղերի համար, և ոչ միայն. նորամուտը աշխատանքային և արդեն մեկ թեթև կիսաֆուտբոլ-կիսավոլեյբոլային հանդիպում տեսած խաղահրապարակում, մանրամասները՝ ֆոտոշարքում.համեցեք :)))
Advertisements
 

Պիտակներ՝ ,

Պատկերասրահ

Ցանց-ցանկապատի ազատագրում

Լուսանկարները՝ Արևիկ Տատինցյանի

 

Պիտակներ՝

Մեր միջավայրը մաքուր պահողը` մենք ենք…..Ճամբար-օր՝4-րդ

Այսօր շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրն է, որի առթիվ 4-ի 3 ջոկատի ճամբարականներով որոշեցինք աղբից մաքրել Կարապի լճին և Օպերային հարող  տարածքները: Գործի անցանք, իհարկե, մեզ հետ ունենալով անհրաժեշտ պարագաներ՝ ձեռնոցներ, տոպրակներ՝ աղբը հավաքելու համար: Խոտածածկ հատվածներից ավելի շատ ծխախոտի գլանակներ հավաքեցինք, իսկ արդեն դեպի հրապարակ տանող ողջ ճանապարհից ՝տոպրակներ, պլաստիկե շշեր, սննդի մնացորդներ: Հանրօգուտ աշխատանքի ընթացքում մեզ ոստիկաններ մոտեցան, և մինչև մեր ներկայանալը իրենք ասացին,-«Հաստատ Մխիթար Սեբաստացիից եք»: Հանրօգուտը ավարտեցինք ու սկսեցինք տեղեկատվական թերթիկներ ու գլխարկ-տեղեկատուներ բաժանել: Իսկ ամռան տապին դիմադրելու և ճամբարային շունչը էլ ավելի թարմացնելու համար՝ պաղպաղակից լավ ընկեր չկա: Պաղպաղակ էլ համտեսցինք ու վերադարձանք Դպրոց-պարտեզի ամառային ճամբար:

 

 

Պիտակներ՝ ,