RSS

Tag Archives: բույսեր

Ինչպե՞ս են աճում մեզ բոլորիս հայտնի համեմունքներն ու մրգերը

Ինչպիսի՞ն էր ձեզ զարմանքը, երբ առաջին իմացաք, որ ձմերուկը, դա բանջարեղեն է, այլ ոչ միրգ։
Կարծում եմ դուք դեռ էլի շատ բաներ չգիտեք բույսերի զարմանահրաշ աշխարհի մասին։Խոստովանեք, որ նույիսկ չեք պատկերացնում, թե ինչպես է աճում սուրճը։ Կարծում եմ այս ֆոտոշարքը օգտակար և հետաքրքիր կլինի։

Read the rest of this entry »

Advertisements
 

Պիտակներ՝ ,

Մենք չենք մրսելու

Արձակուրդների ընթացքում բույսերի ցրտահարումից խուսափելու համար, այսօր մի քանի սովորողի հետ դպրոցի բույսերը տեղափոխեցինք մեր նոր կազմավորվող լաբորատորիա, որտեղ անցկացնում ենք բույսերի և կենդանիների խնամքի ընտրությամբ գործունեության ժամերը: Ընթացքում էլ հետևում էինք՝ ինչպես է տարեգաթան պատրաստվում, որ հայտնվի տիար Բլեյանի դեկտեմբերի 29-ին նշանակված ամփոփ ասուլիսից հետո կայանալիք հյուրասիրության տոնական սեղաններին:
 

Պիտակներ՝ ,

Արմավաշուշան (Յուկա)

yucca_elephantipes-600x450Պատկանում է շուշանազգիների ընտանիքին:  Հայրենիքը Հյուիսային Ամերիկան է: Ընտանիքը ներկայացված է 30 տեսակով: Մշտադալար բույս է, տարբեր տեսակների բարձրությունը տատանվում է 0.6-2.0 մ սահմաններում, երբեմն հասնում է մինչև 3 մ: Յուկան ծառանման դանդաղ աճող բույս է, բունը պատվում է շագանակագույն կեղևով: Տերևները երկար են ու ժապավենաձև, կարող են հասնել մինչև 1 մետրի: Տերևների  եզրերը շատ կոշտ են, իսկ ծայրին կարող են լինել փոքր փշեր: Դրանք հավաքված են կոճղարմատի մոտ կամ բնի շուրջը դասավորված են վարդակաձև: Բույսը ծաղկում է ամեն տարի և տարին մեկ անգամ: Ունի շատ գեղեցիկ սպիտակ, կամ բաց մանուշակագույն ծաղիկներ: Արմավաշուշանի տարբեր տեսակների թփի արտաքինը տեսքով նմանվում է վիշապածառի,  ագավայի կամ հալվեի: Բույսը նախընտրում է արևոտ տեղամաս, սակայն կարող է աճել նաև ստվերում: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

Տնային բույսերի վերատունկը

transplanting-2Գարնան սկզբին տնային բույսերի բոլոր սիրահարները սկսում են աշխուժորեն խնամել իրենց կանաչ ՙխնամարկյալներին՚: Եվ այդ գործում գլխավորը դրանց վերատունկն է: Շատ սկսնակներ, սակայն, այդ կապակցությամբ մի շարք դժվարություններ ու հարցեր են ունենում: Այդ իսկ պատճառով այս նյութը պատրաստել ենք հարց ու պատասխանի ձևով` բոլոր մատչելի աղբյուրներից քաղելով առավել արժեքավոր տեղեկությունները: Տնային բույսերը, որոնք աճում են ծաղկամանի սահմանափակ տարածքում, պարբերական վերատունկի կարիք են զգում. Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

Գլոքսինիա

qmnSZt3wWDa5uuhku9sK_tnԳլոքսինիան բոլորի կողմից սիրված է և համարվում է «էլիտար» ծաղկատեսակ: Պատկանում է գեսներայինների (Gesneriaceae) ընտանիքին: Հայրենիքը արևադարձային Ամերիկան է: Ընտանիքը ներկայացված է 20 տեսակով և կան բազմաթիվ հիբրիդային տեսակներ:
Բույսի տերևները թավշե ծածկույթով են՝ օվալաձև, լայն տերևներով, արտաքինից պատված աղվամազով:  Ունի երկար ու զանգակաձև, խոշոր ծաղիկներ, որոնք 10-12 սմ տրամագծով, նստած են երկար ու փխրուն ծաղկակոթունների վրա:  Դրանք բազմերանգ են՝  մաքուր սպիտակ, վառ կարմիր, մանուշակագույն , երկգույն կամ եռագույն շերտերով:

Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

Ֆիկուս

fikus
Ֆիկուսը պատկանում է թթազգիների ընտանիքին: Այս պահին հաշվվում է ֆիկուսի մոտ 1500 տեսակ: Տարբեր տեսակների հայրենիքը տարբեր վայրեր են: Հիմնականում տարածված է Աֆրիկայում, Ասիայում և Արևելյան Հնդկաստանում: Ֆիկուսները լինում են ծառերի և թփերի տեսքով:

Ֆիկուսը  մշտադալար բույս է: Ֆիկուսի ծառային տեսակն իր հայրենիքում հասնում է մինչև 30 մետրի, իսկ փայլուն, կաշենման տերևները հաճախ մեկ մետրից ավել երկարություն ունեն: Ֆիկուսը սենյակային դեկորատիվ բույսերի շրջանում շատ տարածված է: Հասնում է մինչև 2 մետրի: Բունը բավականին հաստ է և պատված կեղևով:

Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,