

Պատկանում է շուշանազգիների ընտանիքին: Հայրենիքը Հյուիսային Ամերիկան է: Ընտանիքը ներկայացված է 30 տեսակով: Մշտադալար բույս է, տարբեր տեսակների բարձրությունը տատանվում է 0.6-2.0 մ սահմաններում, երբեմն հասնում է մինչև 3 մ: Յուկան ծառանման դանդաղ աճող բույս է, բունը պատվում է շագանակագույն կեղևով: Տերևները երկար են ու ժապավենաձև, կարող են հասնել մինչև 1 մետրի: Տերևների եզրերը շատ կոշտ են, իսկ ծայրին կարող են լինել փոքր փշեր: Դրանք հավաքված են կոճղարմատի մոտ կամ բնի շուրջը դասավորված են վարդակաձև: Բույսը ծաղկում է ամեն տարի և տարին մեկ անգամ: Ունի շատ գեղեցիկ սպիտակ, կամ բաց մանուշակագույն ծաղիկներ: Արմավաշուշանի տարբեր տեսակների թփի արտաքինը տեսքով նմանվում է վիշապածառի, ագավայի կամ հալվեի: Բույսը նախընտրում է արևոտ տեղամաս, սակայն կարող է աճել նաև ստվերում: Read the rest of this entry »
Գարնան սկզբին տնային բույսերի բոլոր սիրահարները սկսում են աշխուժորեն խնամել իրենց կանաչ ՙխնամարկյալներին՚: Եվ այդ գործում գլխավորը դրանց վերատունկն է: Շատ սկսնակներ, սակայն, այդ կապակցությամբ մի շարք դժվարություններ ու հարցեր են ունենում: Այդ իսկ պատճառով այս նյութը պատրաստել ենք հարց ու պատասխանի ձևով` բոլոր մատչելի աղբյուրներից քաղելով առավել արժեքավոր տեղեկությունները: Տնային բույսերը, որոնք աճում են ծաղկամանի սահմանափակ տարածքում, պարբերական վերատունկի կարիք են զգում. Read the rest of this entry »
Ֆիկուսը մշտադալար բույս է: Ֆիկուսի ծառային տեսակն իր հայրենիքում հասնում է մինչև 30 մետրի, իսկ փայլուն, կաշենման տերևները հաճախ մեկ մետրից ավել երկարություն ունեն: Ֆիկուսը սենյակային դեկորատիվ բույսերի շրջանում շատ տարածված է: Հասնում է մինչև 2 մետրի: Բունը բավականին հաստ է և պատված կեղևով: