RSS

Tag Archives: առակ

Ինչպես է աշխարհը վերաբերվում մարդուն (առակ)

Ինչպես է աշխարհը վերաբերվում մարդուն

HayeliԱշակերտը դերվիշին հարցրեց. – Ուսուցիչ, արդյո՞ք աշխարհը մարդու համար թշնամական է: Թե՞ այն մարդուն բարիք է բերում: – Ես քեզ կպատմեմ մի առակ այն մասին, թե ինչպես է աշխարհը վերաբերվում մարդուն,- ասաց ուսուցիչը: «Վաղուց, շատ վաղուց ապրում էր մի մեծ շահ: Նա հրամայեց մի հիանալի պալատ կառուցել: Այնտեղ բազում հիասքանչ բաներ կային: Բոլոր մյուս տարաշխարհիկ բաներից զատ, այնտեղ կար մի դահլիճ, ուր բոլոր պատերը, առաստաղը և նույնիսկ հատակը հայելային էին: Հայելիներն արտասովոր պարզ էին, և այցելուն միանգամից չէր հասկանում, որ իր առջև հայելի է, այնքան որ ճշգրիտ էին դրանք արտացոլում առարկաները: Բացի այդ, այդ դահլիճի պատերն այնպես էին սարքված, որպեսզի արձագանք ստեղծեն: Հարցնում ես` «Ո՞վ ես դու», և լսում ես ի պատասխան տարբեր կողմերից` «Ո՞վ ես դու, ո՞վ ես դու, ո՞վ ես դու»: Մի անգամ դահլիճ ներս վազեց մի շուն և զարմացած կենտրոնում քարացավ` շների մի ամբողջ ոհմակ բոլոր կողմերից շրջապատել էր նրան, վերից ու վարից: Շունը, համենայնդեպս, ատամները կրճտացրեց, և բոլոր արտացոլանքները նրան նույնկերպ պատասխանեցին: Լրջորեն վախեցած` շունը հուսահատ հաչեց: Արձագանքը կրկնեց նրա հաչոցը: Շունն ավելի ու ավելի բարձր էր հաչում: Արձագանքը հանգիստ չէր թողնում: Շունը դեսուդեն էր ցատկում` կծելով օդը, նրա արտացոլանքները նույնպես դես ու դեն էին թռչում` ատամները կրճտացնելով: Առավոտյան ծառաները գտան դժբախտ շանն անշնչացած, սատկած շների միլիոն արտացոլանքներով շրջապատված: Դահլիճում չկար մեկը, ով կարող էր նրան դե թեկուզ ինչ-որ վնաս տալ: Շունը զոհվեց` մարտնչելով իր սեփական արտացոլանքների դեմ»: – Հիմա դու տեսնում ես,- ավարտեց դերվիշը,- աշխարհն ինքնին ոչ բարիք և ոչ էլ չարիք է բերում: Այն անտարբեր է մարդու հանդեպ: Մեր շրջապատում տեղի ունեցող ամեն բան ընդամենը մեր իսկ մտքերի, զգացողությունների, ցանկությունների, արարքների արտացոլքն է: Աշխարհը` դա մեծ հայելի է:

աղբյուր՝http://ter-hambardzum.net/

Advertisements
 

Պիտակներ՝

Կյանքի առեղծվածը (առակ)

timthumbՎաղուց, շատ վաղուց…անհիշելի ժամանակներում Աստված հարցրեց հրեշտակներին, թե ուր թաքցնի Գաղտնիքը Կյանքի:
-Մի հրեշտակ առաջարկեց թաքցնել գաղտնիքը խորքերում ծովերի…
Ասեց Աստված.
-Դա չափազանց հեշտ է մարդու համար…կգա ժամանակ, երբ նրանք կանցնեն բոլոր ծովերն ու կհասնեն խորքերը օվկիանոսների…
Այդ ժամանակ հրեշտակներն առաջարկեցին թաքցնել երկրի ընդերքում Գաղտնիքը Կյանքի:
Ասեց Աստված.
-Թափանցել ընդերքը երկրի….դա նույնպես շատ հեշտ կլինի մարդու համար…անիմաստ է նաև թաքցնել այն բարձր լեռների գագաթին…միևնույնն է ՝կգտնի մարդը…
-Ո՞ւր թաքցնել… մի՞գուցե աստղերի մեջ…
Կարճ լռությունից հետո պատասխանեց Աստված…
-Մարդիկ կհասնեն աշխարհի չորս ծայրերը…կբարձրանան ամենաբարձր լեռնագագաթները…կթափանցեն խորքերը ծովերի …անգամ տիեզերքն էլ հասանելի կլինի նրանց…ավելի շուտ, քան կճանաչեն իրենք իրենց…Հարկավոր է Կյանքի առեղծվածը թաքցնել մարդու մեջ…ու նա երբեք չի գտնի այն…

աղբյուր՝ http://ter-hambardzum.net/

 

Պիտակներ՝

Ծեր սամուրայի խրատը

wfe5iYKrS70

Ճապոնիայում, մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող մի քաղաքում ապրում էր մի ծեր սամուրայ:Մի անգամ, երբ նա պարապում էր իր աշակերտների հետ, նրան է մոտենում մի երիտասարդ ռազմիկ, որը հայտնի էր իր դաժանությամբ և կոպտությամբ: Նրա սիրելի հնարքը սադրանքն էր. նա հունից հանում էր հակառակորդին և վերջինս ընդունում էր նրա մարտահրավերը, իրար հետևից սխալներ գործում և ի վերջո պարտվում:Երիտասարդ ռազմիկը սկսում է վիրավորել ծերունուն, քարեր նետել նրա վրա, անպատվում ամենավերջին բառերով: Բայց ծերունին անդրդվելի էր և շարունակում էր պարապմունքը: Արդյունքում, օրվա վերջին հոգնած և բորբոքված երիտասարդը հեռանում է:Ծերունում անտարբերությունից զարմացած աշակերտները հարցնում են նրան. Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,