RSS

Category Archives: քայլարշավներ

ՏԻԱՐԻ ՀԵՏ ՃԱՄՓՈՐԴԵԼԸ ՀԱՎԵ՜Ս Է

Օրը հուշում էր՝ անձրևելու եմ, բայց ով այդքան համառ-ճամփորդ սեբաստացի տեսնի ու անձրևի: Չանձրևեց, դեռ մի բան էլ այնքան տաքացավ՝ ամռան շունչ զգացինք:

20151023_090356 20151023_100319

Սեբաստացիների այս խումբը՝ տիար Բլեյանի ղեկավարությամբ, Արարատի մարզ ուղևորվեց, Ուրցաձոր: Տիարի հետ ճամփորդելիս, հայրենիքիդ մի թիզ հողի վրա էլ տեսնելու ու իմանալու բան ես ունենալու, խնձորենիների ամենասովորական հավաքելն էլ դառնում է պատմություն, իրադարձություն: Սեբաստացիները Ուրցաձորի ճամբարում այնքան լավ էին իրենց զգում, որ մեզ էլ այդ տնական հարազատությունը առաջին վայրկյանից փոխանցվեց: Շարունակությունը ընթերցեք այստեղ:

Advertisements
 

Երկօրյա արշավախմբային-հայրենագիտական ճամբար Բյուրականում

Կրթահամալիրյան տոնացույցով նախատեսված «Բարձունքի հաղթահարում» նախագծի սկիզբը Դպրոց-պարտեզի համար կարող ենք համարել Բյուրականը, Քարի լճի մոտակա բարձունքը:

Ըստ նախագծի մեկնեցինք սեպտեմբերի 12-ին:

Օրը հագեցած էր, արշավելու համար հարմար ու տաք եղանակը ավելի տրամադրող:

Ֆոտոշարն ու ամփոփիչ ֆիլմը, լավագույն կներկայացնեն երկօրյա ճամբարի տրամադրությունը:

 

Մեղրաձորի արշավախմբային հնգօրյա ճամբարի հաշվետու նյութեր

Հաշվետվություն

Մեղրաձորի արշավախմբային ճամբար

5-րդ հերթափոխ

  1. Ֆոտոքրոնիկոն-Մեղրաձոր
  2. Ֆոտոքրոնիկոն- Երեքը մեկում Մեղրաձորի վրանային ճամբարում
  3. Տաթև Աբրահամյանի ֆոտոքրոնիկոնը

Մասնակիցների պատումներ՝

  1. Միլենա Հարությունյան
  2. Գոռ Առաքելյան
  3. Անահիտ Մկրտչյան
  4. Արտյոմ Ստեփանյան
  5. Հրաչյա Աբգարյան

Եզրափակիչ Ֆիլմ/բոլոր հերթափոխեր/

 

Բարձունքի հաղթահարում. Գոշ լիճ

Գոշ լճի բարձունքը/1450մ/ հաղթահարված է

 

Նախագիծ.«Հայաստանի մարզերը, տեսարժան վայրերը սովորենք այցելելով». Օրգովի ձոր- Տեղերի վանքային համալիր- Բյուրական

Ուսումնահայրենագիտական ճամփորդությանը պատրաստվել էինք  դեռ օրեր առաջ: Ըստ նախագծի, սովորողները ՝ 1. 2.  ,ուսումնասիրել էին այն վայրերը, որտեղ պետք է այցելեինք, տեղեկություններ հանել-մշակել-սովորել, ինչպես նաև գծել էին երթուղին:

Ամփոփիչ պատումը ընթերցեք՝ Վիկտորիայի բլոգում, ֆիլմը՝ Սեդայի բլոգում:

Read the rest of this entry »

 

Հայաստանի մարզերը, տեսարժան վայրերը սովորենք այցելելով

 

Նախագիծ. Հայաստանի մարզերը, տեսարժան վայրերը, գյուղերն ու քաղաքները սովորենք այցելելով

Նպատակը՝ հայրենաճանաչություն, ուսումնահետազոտական աշխատանք, կրթական փոխանակումներ, բանահավաքություն

Կատարվող աշխատանք՝

  1. Google map-ով  գծել Երևան-ից ճամփորդության վայրը տանող երթուղին, տեղադրել բլոգներում:
  2. Գրել՝ ո՞ր մարզում են գտնվում նշածս տեսարժան վայրը/երը/:
  3. Քանի՞ կիլոմետր հեռավորության վրա են գտնվում Երևանից, քանի՞ կիլոմետր է հեռու  մարզկենտրոնից յուրաքանչյուրը:
  4. Քանի՞ կիլոմետր է  իրար միջև ընկած հեռավորությունը:
  5. Հետաքրքիր տեղեկություններ, ավանդույթներ-լեգենդներ/առանձնացնել, մշակել, տեղադրել բլոգում/:
  6. Նշել, թե այդ օրը ի՞նչ եղանակային պայմաններ են լինելու, օդի ջերմաստիճանը տվյալ մարզում, սովորաբար և կոնկրետ այդ օրը:
  7. Ինչպիսի՞ հագուստ է հարկավոր հագնել, և ի՞նչ տեսակի ճամփորդական իրեր պետք է իր հետ վերցնի յուրաքանչյուր սովորող նման ճամփորդության գնալիս:
 

Ուսումնահայրենագիտական ճամփորդություն Մուղնի-Ուշի-Սաղմոսավանք

Հայրենագիտության  դասաժամերին ուսումնասիրում ենք Հայաստանի մարզերը: Ըստ նախագծի, Արագածոտնի մարզը ուսումնասիրեցինք իր տեսարժան վայրերով՝ այցելեցինք Մուղնի-Ուշի-Սաղմոսավանք, նախապես գծելով երթուղին, տեղեկություններ հավաքելով-մշակելով, ծանոթանալով եղանակային պայմաններին, բնաշխարհին: Սովորողները իրենց բլոգներում՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7  տեղադրել են տեղեկությունները, մշակել երթուղին, սովորել, քանի որ այնտեղ հենց իրենք էլ պետք է վարեին հայրենագիտության դասը՝ Արագածոտնի մարզը, վանքերը, տեսարժան վայրերը, հաղորդեին տեղեկություններ, ներկայացնեին իրենց ընկերներին:

Ճամփորդության ամփոփումը նկարաշարով:

Ինչպես նաև ծանոթացեք ամփոփ պատումներին՝

1. Էլեն Բաբայան

2. Արեն Կարապետյան

3. Վիկտորիա- Անի Միկաիլ