RSS

Category Archives: Մտքեր

Չինական իմաստությունն ասացվածքներում

Չինական մշակույթը լի է այնպիսի իմաստություններով, որոնք օգնում են մեզ առօրյա կյանքում։ Այսպիսով, ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.

Հանձնվելու գայթակղությունը շատ ավելի է մեծանում հաղթանակից կարճ ժամանակ առաջ։

Մի վախեցիր դանդաղ ընթացքից, վախեցիր կանգնելուց։

Կյանքի խորմանակությունն այն է, որ պետք է մահանալ երիտասարդ, բայց որքան հնարավոր է ուշ։

Ուժեղ մարդը արգելք է հաղթահարում, իսկ իմաստունը՝ մի ամբողջ ճանապարհ։ Read the rest of this entry »

Advertisements
 

Իրականություն

Իրականություն

Ճամփի եզրին մի չորացած ծառի բուն էր կանգնած:

Գիշերվա մթության մեջ ճամփով մի գող անցավ, վախեցավ.ծառի բունը նրան ոստիկան թվաց:

Հետո մի սիրահարված տղա անցավ, սիրտը թրթռաց. կարծեց`սիրած աղջիկն է կանգնած:

Հեքիաթների սյուժեներից սարսափած երեխան ծառը ուրվականի տեղ դրեց ու լաց եղավ:

Բայց բոլոր դեպքերում էլ ծառը նույն ծառն էր: Աշխարհը մեզ թվում է այնպիսին, ինչպիսին մենք ինքներս ենք:

 

Պիտակներ՝

Ոգևորիչ….

Read the rest of this entry »

 

Պիտակներ՝

Մեկ նախադասությամբ…..

one-phrase Read the rest of this entry »

 

Պիտակներ՝

Անօգնական սերը

Մի անգամ զգացմունքները գնացին մի կղզի՝ հանգստանալու: Նրանցից ամեն մեկը յուրովի կազմակերպեց իր ժամանցը: Հանկարծ հայտնեցին անսպասելի փոթորիկի մասին և բոլորին խորհուրդ տվեցին հեռանալ կղզուց:

Հայտարարությունը խուճապ առաջացրեց, բոլորը նետվեցին իրենց նավակները: Անգամ վնասված նավակները նորոգվեցին և գործի դրվեցին:

Մինչդեռ Սերը չէր ցանկանում հեռանալ կղզուց, սակայն մութ ամպերը կուտակվում էին, և Սերը հասկացավ, որ հեռանալու ժամանակն է: Ավաղ, ազատ նավակներ այլևս չկային: Սերը նայեց շուրջը՝ նավակ գտնելու հույսով:

Ճիշտ այդ պահին Բարեկեցությունն էր անցնում շքեղ նավակով: Սերը ձայն տվեց.

— Բարեկեցություն, խնդրում եմ ինձ էլ վերցրու քո նավակը:
— Ոչ, — ասաց Բարեկեցությունը, — իմ նավակը լի է հարստությամբ, թանկարժեք քարերով, ոսկով և արծաթով, քեզ համար տեղ չկա:

Քիչ անց Սնափառությունն էր անցնում գեղեցիկ նավակով:

— Օգնիր ինձ, Սնափառություն, մնացել եմ կղզում և նավակի կարիք ունեմ: Վերցրու ինձ քեզ մոտ:

Սնափառությունը մեծամտորեն պատասխանեց.

— Չեմ կարող քեզ վերցնել, քո ցեխոտ ոտքերը կկեղտոտեն նավակս:

Այնուհետև անցնում էր Վիշտը: Սերն օգնություն խնդրեց նրանից, սակայն՝ ապարդյուն:

— Չեմ կարող վերցնել քեզ ինձ մոտ, շատ տխուր եմ, ուզում եմ մենակ մնալ, — ասաց նա:

Երբ մի քանի րոպե անց Երջանկությունն անցավ նավակով, Սերը կրկին օգնություն խնդրեց: Սակայն երջանկությունն այնքան գոհ և ուրախ էր, որ ոչ ոք և ոչինչ նրան չէր հուզում:

Սերն արդեն անհանգստանում և հուսահատվում էր:

Անսպասելիորեն ինչ-որ մեկը ձայն տվեց. «Սեր, արի ինձ մոտ, ես քեզ կտանեմ»:

Սերը չգիտեր, թե ով այդքան մեծահոգի և վեհանձն գտնվեց, սակայն իսկույն թռավ նավակը՝ թեթևացած այն մտքից, որ ինքն արդեն ապահով տեղ կհասներ:

Նավակից իջնելիս Սերը տեսավ Գիտելիքին և զարմացած հարցրեց.

-Չգիտե՞ս, թե ինձ ով օգնեց այնպես մեծահոգաբար այն դեպքում, երբ ոչ ոք չուզեց օգնել:

Գիտելիքը ժպտաց և ասաց.

— Դա Ժամանակն էր:

— Իսկ ինչո՞ւ ժամանակն ինձ վերցրեց և ապահով տեղ հասցրեց, — հարցրեց Սերը:

Գիտելիքը ժպտաց և իմաստուն պատասխան տվեց.

— Որովհետև միայն Ժամանակը գիտի քո իրական արժեքը և թե ինչի ես դու ընդունակ:

Այս աշխարհում միայն Սերը կարող է խաղաղություն և իրական երջանակություն բերել:

Իսկապես, երբ հաջողակ ենք, բարեկեցիկ կյանք ենք վարում, անտեսում ենք սերը: Երբ ինքներս մեզ կարևորում ենք, մոռանում ենք սիրո մասին: Միայն ժամանակի ընթացքում ենք հասկանում սիրո կարևորությունը: Մինդեռ ինչո՞ւ այդքան սպասել, ինչո՞ւ սերը չդարձնել մեր կյանքի ուղեկիցն այսօր:

աղբյուր՝ qahana.am

 

Կյանքի առեղծվածը (առակ)

timthumbՎաղուց, շատ վաղուց…անհիշելի ժամանակներում Աստված հարցրեց հրեշտակներին, թե ուր թաքցնի Գաղտնիքը Կյանքի:
-Մի հրեշտակ առաջարկեց թաքցնել գաղտնիքը խորքերում ծովերի…
Ասեց Աստված.
-Դա չափազանց հեշտ է մարդու համար…կգա ժամանակ, երբ նրանք կանցնեն բոլոր ծովերն ու կհասնեն խորքերը օվկիանոսների…
Այդ ժամանակ հրեշտակներն առաջարկեցին թաքցնել երկրի ընդերքում Գաղտնիքը Կյանքի:
Ասեց Աստված.
-Թափանցել ընդերքը երկրի….դա նույնպես շատ հեշտ կլինի մարդու համար…անիմաստ է նաև թաքցնել այն բարձր լեռների գագաթին…միևնույնն է ՝կգտնի մարդը…
-Ո՞ւր թաքցնել… մի՞գուցե աստղերի մեջ…
Կարճ լռությունից հետո պատասխանեց Աստված…
-Մարդիկ կհասնեն աշխարհի չորս ծայրերը…կբարձրանան ամենաբարձր լեռնագագաթները…կթափանցեն խորքերը ծովերի …անգամ տիեզերքն էլ հասանելի կլինի նրանց…ավելի շուտ, քան կճանաչեն իրենք իրենց…Հարկավոր է Կյանքի առեղծվածը թաքցնել մարդու մեջ…ու նա երբեք չի գտնի այն…

աղբյուր՝ http://ter-hambardzum.net/

 

Պիտակներ՝