RSS

Category Archives: Մտքեր ,աֆորիզմներ

Էռնեստ Հեմինգուեյի 15 Իմաստուն Մտքերը

1406199110

1. Աշխարհում չկա գրքից ավելի հավատարիմ ընկեր:

2. Երբեք մի՛ մտածեք, որ պատերազմը հանցագործություն չէ: Անկախ նրանից, թե որքան մեծ է դրա անհրաժեշտությունը, այն, միևնույնն է, հանցագործություն է:

3. Աշխարհը բոլորին է կոտրում, ու դրանից հետո շատերն էլ ավելի ամուր են դառնում: Բայց աշխարհը սպանում է նաև նրանց, ովքեր չեն կոտրվում: Աշխարհն առանց խտրականության սպանում է ամենալավերին, ամենաազնիվներին ու ամենաքաջերին: Իսկ եթե դու ոչ մեկն ես, ոչ էլ մյուսը, կարող ես վստահ լինել, որ միևնույնն է, քեզ էլ կսպանի, միայն թե առանց ավելորդ շտապողականության:

4. Ամենալավ մարդիկ գեղեցիկի զգացում, ռիսկի գնալու խիզախություն, ճշմարտությունն ասելու հակում, զոհաբերության գնալու կարողություն ունեն: Ճակատագրի հեգնանքով նրանց արժանիքները խոցելի են դարձնում նրանց. նրանք հաճախ վիրավորվում են, երբեմն՝ կործանվում:

5. Քո մի մասնիկը մահանում էր ամեն տարի, երբ տերևները թափվում էին ծառերից, և դրանց ճյուղերը մերկ մնում քամուն, ցրտին և ձմռան լույսին դեմ հանդիման: Սակայն դու գիտեիր, որ գարունը կրկին գալու է, գիտեիր նաև, որ սառցակալելուց հետո գետը նորից վարարելու է: Երբ սառն անձրևները շարունակվեցին և սպանեցին գարունը՝ ասես մի երիտասարդ մահանար առանց որևէ պատճառի:

6. Եթե ամեն օր մի փոքր անհանգստանաս, դա մի քանի տարի կխլի քո կյանքից: Եթե ինչ-որ բան սխալ է, շտկիր այն, եթե կարող ես, սակայն սովորիր չանհանգստանալ: Անհանգստությամբ երբեք ոչինչ չես շտկի:

7. Խելացի մարդկանց շրջանում երջանկությունը հազվագյուտ երևույթ է:

8. Իբրև գրող՝ դու չպետք է դատես, այլ պետք է հասկանաս:

9.  Մահը նման է բարում նստած ծեր պոռնիկին: Ես նրա համար գինի կգնեմ, սակայն նրա հետ վերև չեմ բարձրանա:

10. Ես սովորեցի երբեք չդատարկել իմ գրական ջրհորը, այլ միշտ կանգ առնել այն պահին, երբ ջրհորի խորքում դեռևս ինչ-որ բան մնացել է և թույլ տալ, որպեսզի այն գիշերը կրկին լցվի աղբյուրներից:

11. Կա միայն այսօրը և ուրիշ ոչինչ: Չկա ո՛չ երեկ, ո՛չ վաղը: Քանի՞ տարեկան պետք է դառնաս, որպեսզի իմանաս դա: Կա միայն ներկան, և եթե ներկան ընդամենը երկու օր է, ապա այդ երկու օրը քո ողջ կյանքն է, և դրանում ամեն ինչ չափի մեջ կլինի: Ահա թե ինչպես են ապրում մի ողջ կյանք երկու օրում: Եթե դադարես բողոքել ու պահանջել այնպիսի բաներ, որոնք երբևէ չես ստանալու, դու լավ կյանք կունենաս:

12. Ժամանակը չէ մտածել այն բոլոր բաների մասին, որոնք չունես, ավելի լավ է մտածիր, թե ինչ կարող ես անել ձեռքիդ տակ եղածով:

13. Ինքնասպանություն չգործելու բուն պատճառն այն է, որ դու գիտես, թե որքան քաղցր է նորից դառնում կյանքը, երբ դժոխքն ավարտվում է:

14. Տեղից տեղ մեկնելով՝ չես կարող փախչել ինքդ քեզնից:

15. Որպեսզի պարզես, թե արդյոք կարող ես վստահել մարդուն, վստահիր նրան: Դա է պարզելու լավագույն ձևը:

աղբյուր՝ այստեղ

Advertisements
 

Պիտակներ՝

Չարլի Չապլին «Երբ ես ինձ սիրեցի»

► Երբ Chaplin, Charlie (Circus, The)_01ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքներն ընդամենը նախազգուշական ազդանշաններ են այն մասին, որ ես իմ սեփական ճշմարտությանը հակառակ եմ ապրում:
Այսօր ես գիտեմ, որ դա նշանակում է «Լինել հենց ինքը»:

► Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ կարելի է վիրավորել ինչ-որ մեկին, եթե նրան պարտադրեմ իմ սեփական ցանկությունների կատարումը, երբ դեռ ժամանակը չի եկել, և մարդը դեռևս պատրաստ չէ, և այդ մարդը ես ինքս եմ:
Այսօր ես դա կոչում եմ «Ինքնահարգանք»: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

Ծեր սամուրայի խրատը

wfe5iYKrS70

Ճապոնիայում, մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող մի քաղաքում ապրում էր մի ծեր սամուրայ:Մի անգամ, երբ նա պարապում էր իր աշակերտների հետ, նրան է մոտենում մի երիտասարդ ռազմիկ, որը հայտնի էր իր դաժանությամբ և կոպտությամբ: Նրա սիրելի հնարքը սադրանքն էր. նա հունից հանում էր հակառակորդին և վերջինս ընդունում էր նրա մարտահրավերը, իրար հետևից սխալներ գործում և ի վերջո պարտվում:Երիտասարդ ռազմիկը սկսում է վիրավորել ծերունուն, քարեր նետել նրա վրա, անպատվում ամենավերջին բառերով: Բայց ծերունին անդրդվելի էր և շարունակում էր պարապմունքը: Արդյունքում, օրվա վերջին հոգնած և բորբոքված երիտասարդը հեռանում է:Ծերունում անտարբերությունից զարմացած աշակերտները հարցնում են նրան. Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

Սեփական ուժերին հույս դնելն ու փորձելուց չվախենալը, որպես հաջողության բանալի

Մի անգամ թագավորը հավաքում է իր բոլոր պալատականներին, որպեսզի տեսնի, թե ով է նրանցից ավելի արժանի զաբղեցնել թափուր մնացած կարևոր պետական մի պաշտոն:   DSCN8505

 Երբ թագավորության ամենաուժեղ ու ամենաիմաստուն այրերը հավաքվեցին, թագավորը, տանելով նրանց մի շատ մեծ կողպեքի մոտ, այնքան մեծ որ ոչ ոք դեռ նման բան չէր տեսել, դիմեց նրանց. «Իմ հավատարի՛մ ծառաներ, ես մի խնդիր ունեմ և կցանկանայի տեսնել, թե ձեզանից ով կկարողանա այն լուծել»,- այնուհետև, ցույց տալով կողպեքը, շարունակեց,-«սա իմ թագավորության մեջ եղած կողպեքներից ամենամեծն ու ամենաբարդն է: Ու կցանկանայի իմանալ, թե ձեզանից ով կկարողանա այն բացել»: Read the rest of this entry »

 

Իմ ինչի՞ն է պետք դա իմանալ

sokrates

Մի անգան Սոկրատի մոտ եկավ ծանոթներից մեկը և ասաց.

— Էնպիսի բան եմ լսել ընկերներիցդ մեկի մասին…

— Սպասիր,-ասաց Սոկրատը,- մինչև  ինձ պատմելդ՝ ասելիքդ պետք է երեք ֆիտրով անցնի: Առաջին ֆիլտրը ճշմարտության ֆիլտրն է: Մինչև ընկերոջս մասին խոսելը՝ դու պետք է ասելիքդ այդ ֆիլտրով անցկացնես: Ասա, դու վստա՞հ ես, որ լսածդ ճշմարտություն է:

-Դե չէ, ես էլ ուրիշներից եմ լսել, -ասաց ծանոթը:

— Լավ, ուրեմն դու վստահ չես, որ ինչ լսել ես, ճիշտ է: Հիմա երկրորդ ֆիլտրը՝ բարության ֆիլտրը Այն, ինչ պատրաստվում ես հիմա ինձ պատմել, լա՞վ բանի մասին է:

-Չէ, ընդհակառակը շատ վատ բան է:

— Այսինքն՝ դու ուզում ես ինձ ասել մի վատ բան, որը կարող է և սուտ է: Երրորդ ֆիլտրը օգտակարությունն է: Ես կարո՞ղ եմ քո պատմածից որևէ օգուտ ստանալ:

— Դե, չէ, ի՞նչ օգուտ,-  պատասխանեց ծանոթը:

— Բայց եթե այն, ինչ դու պատրաստվում ես ինձ ասել, ոչ ճշմարիտ է, ոչ լավ բան է, ոչ էլ ես դրանից օգուտ ունեմ, իմ ինչի՞ն է պետք իմանալ դա:

Թարգմանեց Մարիետ Սիմոնյանը:

աղբյուր՝ Մարիետ Սիմոնյանի բլոգ

 

Պիտակներ՝

Դա է կյանքը…

P1120805

Մի անգամ հայրը ու որդի լեռ էին բարձրանում:Ճանապարհին տղայի  ոտքը քարի է դիպչում,և նա բղավում է.
— Ա՜խ….
Եվ զարմացած լսում է.
— Ա՜խ…
Տղան հարցրեց.
— Ո՞վ եք դուք:
Պատասխանը եղավ այսպես.
— Ո՞վ եք դուք:
Պատասխանից զայրազած՝ տղան բղավեց.
— Վախկո՛տ:

Իսկ նրան, որպես պատասխան.

— Վախկո՛տ:

Տղան հորից հարցնում ՝  ի՞նչ է կատարվում:
Հայրը ժպտաց ու ասաց,-« Ուշադիր ինձ լսիր  »…..
Հայրը գոռում է լեռան կողմը….
— Ես քեզ հարգում եմ:
Նրան ի պատասխան.
— Ես քեզ հարգում եմ:
— Դու լավագույնն ես:
Նրան պատասխան է հնչում.
— Դու լավագույնն ես:
Տղան ապշահար եղած նայում էր հոր կողմը,նա էլ մեղմ ժպիտով բացատրում է որդուն.
— Այս երևույթը անվանում են  «Արձագանք,իսկ իրականում դա կյանքն է ,որը քեզ է վերադարձնում այն ամենը,ինչ դու ասում ու անում ես:

Թարգմանույթյունը ռուսերենից ՝ Սոնա Փափազյան

աղբյուր՝ ֆեյսբուք

 

Պիտակներ՝

Առանց սիրո…..

P1140065

1.Պարտականությունն առանց սիրո` մարդուն դարձնում է դյուրագրգիռ:
2.Պատասխանատվությունն առանց սիրո ` մարդուն դարձնում է անհարգալից:
3.Արդարությունն առանց սիրո` մարդուն դարձնում է անողոք:
4.Ճշմարտությունն առանց սիրո` մարդուն դարձնում է քննամոլ:
5.Գիտելիքն առանց սիրո` մարդուն դարձնում է մեծամիտ:
6.Բարեկրթությունն առանց սիրո` մարդուն դարձնում է երկերեսանի:
7.Խելամտությունն առանց սիրո` մարդուն դարձնում է խորամանկ:
8.Սիրալիությունն առանց սիրո` մարդուն դարձնում է կեղծավոր:
9.Կարգապահությունն առանց սիրո` մարդուն դարձնում է մանրախնդիր:
10.Իրավասությունն առանց սիրո` մարդուն դարձնում է անհողդողդ:
11.Իշխանությունն առանց սիրո` մարդուն դարձնում է բռնակալ:
12.Պատիվն առանց սիրո` մարդուն դարձնում է ամբարտավան:
13.Հարստությունն առանց սիրո` մարդուն դարձնում է ագահ:
14.Հավատն առանց սիրո` մարդուն դարձնում է մոլեռանդ: