RSS

Category Archives: Մխիթար Սեբաստացի կրթահամալիր 25 տարի մոբիլ և ստեղծական

«Այստեղ, այնտեղ և այլուր, մեր կրթահամալիրում՝ ամենուր» նախագիծ . Ֆիլմ 2. Արհեստների ավագ դպրոց-քոլեջ

 

«Այստեղ, այնտեղ և այլուր, մեր կրթահամալիրում ՝ ամենուր» նախագիծ

Նախագծի զարգացում, ֆիլմ առաջին. Մինի ճանփորդություն Միջին դպրոցում

 

Այստեղ, այնտեղ ու այլուր՝ մեր կրթահամալիրում ամենուր……

Կրթահամալիրի տոնը, խելքից դուրս խառնաշփոթ, ժպիտներ ու այս ու այն կողմ շտապող դեմքերի տարափ է առաջացրել, որ  մտածում ես՝ ալիքի մեջ չընկնելը ափսոս է, նետվեցիր ու ալիքը քեզ տարա՜վ: Նախագծով  նախատեսված կրթահամալիրյան շրջայցերը սկսեցինք ու մի ուրախություն, կլորացած աչքեր՝ հետաքրքրությունից վառվող հայացքներ, ճամփորդական տրամադրություն ու  քայլելով ու խոսելով, թռնելով ու հավեսով բանգլադեշյան ճանապարհենրը տարան մեզ Նոր Դպրոց՝ Նինայի՝ այդ հրաշք աղջնակի ցուցահանդեսին: Տոնը, լավ հնարավորություն է նոր ընկերներ ձեռք բերելու, միմյանց հրավերներ անելու, ամուր ու ամենա-ամենաընկերություն սկելու համար, նույն կրթահամալիրում սովորենք ու իրար չճանաչենք, բա դա կարելի՞ բան է: Ընկեր Սաթենի հյուրընկալ ժպիտն ու 3 -րդ դասարանցիների դասասենյակի ջերմությունից ոգևորված մենք էլ, Նինայի նկարները դիտելուց հետո, որոշեցինք մի կտոր գույն էլ մեզանից թողնենք, ու նկարեցինք ամենատարբեր ու գունառատ նկարները:  Ընկեր Սաթենին ու իր սովորողներին հրավիրեցինք Դպրոց-պարտեզ, շրջայցի, հյուրընկալվելու և մասնակցելու մեր ցուցահանդես-վաճառքին:

Կրթահամալիրյան ճամփորդության երթուղին ավարտված չէր, մեզ էր սպասում Արհեստների ավագ դպրոց-վարժարանը: Հենց մուտքից էլ զարմացանք, մինչև ելքը: Բոլոր հնարավոր գործունեությունների ականատեսը եղանք՝ է՛լ ոսկերչություն, է՛լ տեխնոլոգիա-դիզայն, նկարչություն, բույսերի-կենդանիների խնամք, հարցրինք ու հարցրինք, շրջեցինք ու շրջեցինք:

Հարցախեղդ-ֆիլմը՝ հաջորդիվ:

Read the rest of this entry »