RSS

Category Archives: Միջավայրի խնամք

Մաքուր պահենք մեր միջավայրը

Բնապահպանական ռադիոն լսեք՝ այստեղ

Read the rest of this entry »

Advertisements
 

Նախագիծ. Մեկ բալին մեկ կեռաս, կամ բալենու դրկից կեռասը

Նախագիծ

Դպրոց-պարտեզի այգում 4-րդ և 5-րդ դասարանցիների հետ սկսել ենք ՝ «Մեկ բալին մեկ կեռաս, կամ բալենու դրկից կեռասը»  էկոնախագիծը:

Նպատակը:

Դպրոց-պարտեզի բակ-պարտեզում ունենալ բալենիներին և կեռասենիների այգի:

Ժամկետները:

Սկիզբ՝ Ապրիլ

Ավարտ՝ բերք ստանանք՝ կասենք 🙂

Մասնակիցներ:

Դպրոց-պարտեզի 4-րդ և 5-րդ դասարանցիներ

Նախագծի ընթացքը:

1.Մեկ բալին մեկ կեռաս, կամ բալենու դրկից կեռասը. Կարբիից բերված ծառերի տունկը

2.«Մեկ բալին մեկ կեռաս, կամ բալենու դրկից կեռասը» նախագիծը շարունակվում է

 

Նոր տնկիներ

Դպրոց -պարտեզում այսօր տնկեցինք մի քանի դեկորատիվ թփեր, որոնք ժամանակի ընթացքում և լավ խնամքի պարագայում կդառնան մեծ ու գեղեցիկ թփեր, ու կզարդարեն հեծանվահրապարակին հարող տարածքը:

 

Պիտակներ՝

Աշնանապարտեզ

Նոր տնկիներ՝տուաներ( նոճու տեսակ), որոնք շատ արագ գտան իրենց տեղը դպրոց-պարտեզի աշնանային այգում, տերևաթափ, աշուն՝ ոսկե դեղին,  առույգ սեբաստացիներ: Սա է մեր ամենաաուշունը, ոսկե աշունը՝ Դպրոց-պարտեզի:
 

Պիտակներ՝

Դպրոց-պարտեզի աշուն-շաբաթը

Երևանը սկսվում է յուրաքանչյուրիս այգուց, դպրոցից, տնից ու սրտից: Մաքրենք ու պահպանենք   հենց սկիզբը՝ մեր այգին, մեր դպրոցը, մեր բակը…
 

Պիտակներ՝

Դպրոց-պարտեզի նոր խաղահրապարակը

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
Դպրոց-պարտեզի նոր խաղահրապարակը պատրաստ է ընդունելու իր հյուրերին՝ ընկերական խաղերի համար, և ոչ միայն. նորամուտը աշխատանքային և արդեն մեկ թեթև կիսաֆուտբոլ-կիսավոլեյբոլային հանդիպում տեսած խաղահրապարակում, մանրամասները՝ ֆոտոշարքում.համեցեք :)))
 

Պիտակներ՝ ,

Նոր միջավայր, նորամուտ. նախապատրաստական աշխատանքեր

Դպրոց պարտեզում միանգամից մի քանի  փոփոխությունների ականատեսը կլինեք շուտով ` 1.մեր քարերով բակը, ավելի ընդարձակ կդառնա՝ առանց սահմանների ու պատնեշ-ցանցերի, ազատ ու անվերջ, ինչպես նաև` 2. կունենանք նոր  ավազային տարածք՝ վոլեյբոլ խաղալու, մի լավ թավագլորվելու և պարզապես հավեսի համար:

Այսօր օգնել է ով կարողացել է՝ է՛լ տիար Գևորգը, ավագ-դպրոց վարժարանի աշխատասերների հետ, է՛լ օտար-անցորդ տղաները՝ հենց այնպես, ապացուցելու համար, որ աշխատանքը վարակիչ է:

Հ. Գ.- եթե հավեսի եք ընկել, հանկարծ  չամաչեք, համեցեք հավեսներդ հանելու ու մեր հավեսին ձերը գումարելու, հասցեն՝ Բաբաջանյան 38/1, մենք այստեղ ենք:

http://b4.mskh.am/node/9293

 

Պիտակներ՝