RSS

Category Archives: Մեծ պահք (Քառասնորդաց պահք)

Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի)

526834_434241659996464_209716509_n

Մեծ պահքի չորրորդ կիրակին ունի արարչության չորրորդ օրվա ու այս կյանքի չորրորդ դարի խորհուրդը և կոչվում է «Տնտեսի կիրակի»: Այս անունը նույնպես վերցված է այդ օրն ընթերցվող Ճաշու Ավետարանից, որտեղ խորհրդավոր կերպով պատմվում է, թե ինչպես իրապես Հարուստը՝ Աստված, արարեց իմանալի աշխարհը և այնտեղ տնտեսներ կարգեց հրեղեններին, ապա ստեղծեց զգալի աշխարհը և այստեղ տնտես կարգեց մարդուն, իսկ այնուհետև՝ Իր կողից բխած սուրբ Արյամբ հիմնեց Եկեղեցին և այնտեղ տնտեսներ կարգեց առաքյալներին ու նրանց հետևորդներին: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝

Անառակի կիրակի (Մեծ պահքի Երրորդ կիրակի

Anaraki-kiraki-300x240

Մեծ պահքի երրորդ կիրակին ունի արարչության երրորդ օրվա ու այս կյանքի երրորդ դարի խորհուրդը և կոչվում է «Անառակի կիրակի»: Այս անունը վերցված է այդ օրն ընթերցվող Ճաշու Ավետարանից, որտեղ պատմվում է, թե ինչպես անսկիզբ Հայրն Իր Միածին Որդուն առաքեց աշխարհ՝ գտնելու Իր կորուսյալ պատկերը՝ մարդկային բնությունը, և մեղքերից ետ դարձնելու անառակ որդուն: Եվ Աստծու Որդին, ավլելով Իր տունը՝ մեղսալից աշխարհը, գտավ կորուսյալ դրամը՝ մոլորված ոչխարին, այսինքն՝ մարդուն, և նրան Իր ուսերի վրա դնելով, որտեղ խաչն էր՝ հանեց երկինք: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝

Պահոց կերակուրների բաղադրատոմսեր

Pahoc utestnerՄեծ պահքի ժամանակ հրաժարվում են կենդանական ծագում ունեցող սննդամթերքից:
Այդ թվում են՝  մսամթերք, Կաթնամթերք, Թռչնեղեն, Ձու, Ձկնեղեն: 

 

 

 

lobi-tomat-150x150

Լոբիով և լոլիկով աղցան

500 գր. լոբի
կես բաժակ ջուր
5 լոլիկ
մաղադանոս
2 ճ. գդալ բուսական յուղ
Լոբին ջրում խաշել: Պաղելուց հետո լոբուն խառնել փոքր կտորներով կտրտած լոլիկը, աղ ցանել, ավելացնել կտրտած թարմ մաղադանոսը, համեմել բուսական յուղով:

vosp-150x150

Ոսպով աղցան

400 գր. ոսպ
100 գր. բուսայուղ
1 կիտրոնի հյութ
2 գլուխ սոխ
սև պղպեղ
Ոսպը խաշել առանց աղի, մաղով քամել, ողողել սառը ջրով, աղ անել և ավելացնել բուսայուղ, կիտրոնի հյութ, կտրտած սոխ և աղացած սև պղպեղ:

salad-2-150x150Ոսպով, լոբիով և կարտոֆիլով աղցան

200 գր. լոբի
200 գր. ոսպ
4 կարտոֆիլ
2 գլուխ սոխ
աղացած սև պղպեղ
100 գր. բուսայուղ
50 գր. քացախ
Լոբին, ոսպը, կարտոֆիլը առանձին-առանձին եփել, քամել, պաղեցնել, լավ խառնել, ավելացնել մանր կտրտած գլուխ սոխը, աղը, սև պղպեղը, համեմել բուսայուղով և քացախով:

salad-150x150Խառը աղցան

1 կապ մառոլ
1 կապ բոլոկի
1 կապ կանաչ սոխ
3 ճ. գդալ քացախ
2 ճ. գդալ բուսայուղ
Մառոլը, կանաչ սոխը կտրտում ենք, ավելացնում բոլորակներով կտրտած բոլոկին, վրան ավելացնում քացախ, բուսայուղ, աղ ըստ ճաշակի և այդ ամենը խառնում:

spanagh-150x150Ընկույզով սպանախ

1 կգ. սպանախ
1 բաժակ ընկույզ
2-3 ճ. գդալ քացախ
կես բաժակ եռացրած հովացրած ջուր
աղ, սև պղպեղ
սխտոր
մաղադանոս
սպանախՍպանախը եփել, մզել, մսաղացով աղալ: Ընկույզը աղալ, հարելով քիչ-քիչ ջուր լցնել՝ մինչև ստացվի թթվասերի թանձրության զանգված, ավելացնել քացախ, աղ, պղպեղ, մանրած մաղադանոս, ճզմած սխտոր և լավ խառնել: Ստացված թանձրուկը խառնել աղացած սպանախի հետ, լցնել ափսեի մեջ և զարդարել նռան հատիկներով: Ընկույզով թանձրուկը կարելի է օգտագործել նաև եփած ճակնդեղի, կարմիր լոբիով աղցաններ համեմելու համար:

1321026590_cucumber-150x150Լոբիով և վարունգով աղցան

500 գր. լոբի
կես բաժակ ջուր
3 հատ վարունգ
սամիթ
2 ճ. գդալ բուսական յուղ
Լոբին խաշել քիչ քանակությամբ ջրում: Պաղելուց հետո ավելացնել բարակ կտորներով կտրտած վարունգը, ավելացնել աղ և մանր կտրտած սամիթ, համեմել բուսական յուղով:

images1-150x150Կանաչ լոբիով աղցան

300 գր. կանաչ լոբի
2 ճ. գդալ քացախ
1 գլուխ սոխ
4 ճյուղիկ սամիթ
սև պղպեղ
Լոբին աղ արած եռացրած ջրում եփել և քամել, վրան լցնել աղ, սև պղպեղ, քացախ, մանր կտրտած գլուխ սոխ և խառնել: Վերջում ավելացնել մանր կտրտած սամիթը:

5-150x150Շոգեխաշած կաղամբ

4-5 միջին չափսի սոխ
1 միջին չափսի կաղամբ
1-2 ճ/գ տոմատ
2-3 թ/բ ջուր
Ձիթայուղ
Աղ, կարմիր և սև պղպեղ

Նախ անհրաժեշտ է սոխն ու կաղամբը կլոր-կլոր կտրատել : Այնուհետև թավան կրակի վրա տաքացնել, ձիթայուղ ավելացնել: Սոխը լցնել թավայի մեջ, սպասել մինչև կարմրի, հետո համեմել կարմիր և սև պղպեղով: Ավելացնել կտրատած կաղամբը, խառնել: 1-2 ճաշի գդալ տոմատը բացել 2-3 թեյի բաժակ ջրով, խառնել թավայի զանգվածի հետ, աղ ավելացնել և թողնել կրակին՝ մինչև կաղամբի շոգեխաշվելը:

Մատուցել բարձր տրամադրությամբ, ճաշակելուց առաջ աղոթել, ուտել չափավոր, քանի որ նույնիսկ բուսական
կերակուրը չի կարող համապատասխանել Պահքի խորհրդին, եթե այն ուտենք չափից շատ:

Tabule-150x150Թաբուլե

300 գր. խոշոր բլղուր
3-4 հատ լոլիկ
1 կապ մաղադանոս
1 կապ սոխ
1-2 պճեղ սխտոր
1 թ. գդալ չաման
2 ճ. գդալ մանրացրած նանե
կես կիտրոնի հյութ
2 թ. գդալ ձեթ
Բլղուրի վրա նախօրոք ավելացնում ենք եռացրած ջուր այնքան, որ ջուրը բլղուրից 1 սմ. բարձր լինի ու թողնում ենք բլղուրը մի քանի ժամ հասունանա: Այնուհետև լոլիկները կտրատում ենք խորանարդիկներով լցնում բլղուրի վրա, ավելացնում ենք նաև կտրատած մաղադանոսն ու կանաչ սոխը, ճզմած սխտորը, կիտրոնի հյութը, նանեն, չամանը, աղը, ձեթը: Այդ ամենը լավ խառնում ենք և ևս մի քանի ժամ թողնում որ մնա: Ցանկալի է մատուցել մարոլի հետ:

jpegԲողկով աղցան

Սպիտակ կամ սև 2 հատ բողկը քերում ենք միջին չափսի քերիչով, վրան ավելացնում 1 գլուխ կտրատած սոխ, կիտրոնի հյութ կամ 1 թ. գդալ քացախ, սև պղպեղ, աղ, 2 ճ. գդալ ձեթ, Այդ ամենը լավ խառնել և աղցանն արդեն կարող եք մատուցել: Ոչ պահքային օրերին շատ համեղ է լինում, երբ աղցանին ավելացնում ենք նաև 2 ճ. գդալ թթվասեր:

.

gazar brindzԳազարով և բրնձով փլավ

1-2 հատ գազարը քերել միջին չափսի քերիչով, ձեթի մեջ տապակել, երբ գազարը մի փոքր կփափկի, ավելացնել գդալի ծայրով շաֆրան, 1 թ. գդալ քարի և կես թ. գդալ անիսոն, այդ ամենը երբ մի փոքր ձեթի մեջ տաքանա, ավելացնել 1 բաժակ բրինձ, լավ խառնել, 2 րոպե տապակել և վրան լցնել 2 բաժակ սառը ջուր, աղ , և եփել մինչև, որ բրինձը պատրաստ կլինի:

ynkuyzԿանաչ լոբին ընկույզով

1 կգ. լոբի
100 հատ ընկույզ
2 գլուխ սոխ
4 պճեղ սխտոր
համեմ, սամիթ,մաղադանոս
1 հատ կծու բիբար
Քիչ ջրում կանաչ լոբին կիսաեփ անել, վրան ավելացնել մսաղացով մանրացրած սոխը, ընկույզը, սխտորը, կծու բիբարը, կանաչեղենը, վրան ավելացնել մի քիչ քացախ, կես թ. գդալ խմելի և աղ: Այդ ամենը խառնել և եփել մինչև լոբին ամբողջովին պատրաստ կլինի:

venigred-150x150Ֆրանսիական վինեգրետ

3 հատ գազար
1 հատ ճակնդեղ
5 հատ կարտոֆիլ
3 հատ թթու վարունգ
2 հատ սոխ
300 գր. կանաչ ոլոռ
2 ճ. գդալ չամիչ
2 հատ կիտրոն
1 բաժակ ձեթ
1 թ. գդալ մանանեխ
1 բաժակ գինի
Թեթև աղաջրի մեջ լցնել մի քանի կաթիլ քացախ, դրա մեջ եփել գազարը, այնուհետև ճակնդեղը: Մեկ ուրիշ աղաջրում եփել կարտոֆիլը: Երկուսի բանջարեղենային արգանակները միացնել իրար և դնել մի կողմ: Եփած բանջարեղենները միացնել իրար և դրան ավելացնել կտրտած թթու վարունգը, կտրտած սոխը, կանաչ ոլոռը, ճամիչը և 1 կիտրոնը, որը հարկավոր է կլպել, հանել կորիզները և
խորանարդիկներով կտրտել: Նախապես պատրաստված բանջարեղենային արգանակին ավելացնում ենք 1 բաժակ ձեթը, 1բաժակ գինին, երկրորդ կիտրոնի ողջ հյութը, մի քանի հատիկ սև պղպեղ, մանանեխը և աղը՝ ըստ ճաշակի: Ստացված հյութը եռացնում ենք մի քանի րոպե, ավելացնում արդեն պատրաստի աղցանի վրա և թողնում, որ կես ժամ մնա: Որից հետո այն արդեն կարելի է համտեսել: Ոչ պահքային օրերին վինեգրետը նաև զարդարում են եփախ ձվի օղակներով:

koreyansalad1-150x150Գազար կորեական եղանակով

1կգ. գազարը քերում ենք երկարությամբ, վրան լցնում 5-7 գդալ քացախ, կորեական գազարի համար պատրաստի համեմունք 2-3 թեյի գդալ ,որը վաճառվում է գրեթե բոլոր խանութներում: Ինձ հանդիպած բոլոր համեմունքներից լավագույնը երևի ռուսական “լավկա պրյանոստեյ” արտադրության համեմունքն է: Այնուհետև ավելացնում աղ, 1 թեյի գդալ շաքարավազ, 1 պճեղ ճզմած սխտոր և ամենավերջում ավելացնում ենք սոխեռածի ձեթը, որի մեջ նախօրոք տապակում ենք խոշոր կտրտած կես սոխ: Տապակած սոխը անպայման պետք է հանել ձեթի միջից, կարիք չկա, որ այն հայտնվի աղցանի մեջ: Ցանկալի է այն 1 օր թողնել սառնարանում, որպեսզի գազարը ավելի համեղ լինի:

muslii-150x150Մյուսլի

Կես բաժակ հում “գերկուլեսը” խառնում ենք մրգերի, չրերի, չամիչի և , ըստ ճաշակի, շաքարավազի կամ մուրաբայի հետ ,վրան լցնում եռացրած ջուր: Այնուհետև պիալաի կամ բաժակի բերանը ծածկում ենք, թողնում ամբողջ գիշերը ,որ մնա: Առավոտյան այն արդեն պատրաստ կլինի և կարող եք ճաշակել ,ցանկալի է՝ անոթի: Ոչ պահքային օրերին շաքարավազը կարող եք փոխարինել խտացրած կաթով կամ մեղրով: Վերջինս անշուշտ ավելի օգտակար կլինի: Այս ուտեստը նաև անվանում են “գեղեցկության աղցան” իր ,մաշկի վրա ունեցած, առողջարար ազդեցության համար:

 

աղբյուր՝ http://pahq.info

 

Պիտակներ՝ ,

Արտաքսման կիրակի (Մեծ պահքի Երկրորդ կիրակի)

P1140065Մեծ պահքի երկրորդ կիրակին ունի արարչության երկրորդ օրվա ու այս կյանքի երկրորդ դարի խորհուրդը և կոչվում է «Արտաքսման կիրակի»: Սա մեզ հիշեցնում է անհնազանդության պատճառով Ադամի Դրախտից արտաքսման, ինչպես նաև մեղքի ու մահվան դառնության ճաշակման մասին, և հայտնում Քրիստոսի միջոցով մարդու՝ Դրախտին կրկին արժանանալու մասին:
Եթե առաջին կիրակի օրը, պահքի մեջ մտնելու պատճառով, ընթերցվածները սպառնալից են, ապա երկրորդ կիրակի օրն ընդհակառակը՝ աղերսական են:
ԱՐՏԱՔՍՈՒՄ
Ադամը, իր անձնիշխան կամքով և ինքնահոժար մտքով չպահելով Տիրոջ պատվիրանները, զրկվեց աստվածային վայելուչ փառքից, արտաքսվեց Դրախտից և իջավ այս աշխարհը, որտեղ ենթարկվելով իր թշնամու՝ սատանայի հարձակումներին՝ հայտնվեց թշվառ ու կիսամեռ վիճակում, ինչպես այն առակի հերոսը, ով Երուսաղեմից իջնում էր Երիքով՝ ըստ այս խոսքի. «Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ընկավ ավազակների ձեռքը» (Ղուկ. Ժ 30):
Այստեղ Երուսաղեմը, որ թարգմանվում է խաղաղություն, Դրախտի օրինակն է, և քանի դեռ մարդը Դրախտում էր, խաղաղության մեջ էր, իսկ երբ այնտեղից ելավ, խռովության մեջ ընկավ և մատնվեց մահվան: Իսկ Երիքովը, որ թարգմանվում է լուսին, խորհրդանշում է այս աշխարհը, որը լուսնի նման փոփոխական է: Ավազակները դևերի զորքերն են, իսկ մարդը՝ մարդկային բնությունը, որն ընկավ սատանայի ձեռքը: Չնայած որ Ադամը որպես ընկեր ուներ Եվային, բայց քանի որ Աստված հեռացել էր նրանից, նա մենակ էր մնացել, այդ պատճառով էլ ասում է «մի մարդ»: «Որոնք նրան մերկացրին, վիրավորեցին» (Ղուկ. Ժ 30): Ադամը նախ մերկացավ Դրախտում իր սկզբնական զարդերից՝ արդարությունից, խոնարհությունից, հնազանդությունից և պահեցողությունից, իսկ այնուհետև աշխարհում մեղքերը նրան մերկացրին հոգու մյուս զարդերից ևս, և այն, ինչ Աստված չասաց Դրախտում, հետագայում այստեղ ասաց. «Իմ Հոգին հավիտյան թող չմնա այդ մարդկանց մեջ, որովհետև նրանք մարմնավոր են» (Ծննդ. Զ 3): «Վիրավորեցին» ասելով հայտնում է պիղծ ոգիների գազանությունը, թե նրանք ինչպիսի թշվառության կարող են հասցնել իրենց հետևորդներին: «Եվ կիսամեռ թողեցին ու գնացին» (Ղուկ. Ժ 30): Երբ սատանան մարդուն խոցում է մեղքի պես-պես ախտերով, դրանից մարդը կիսամեռ է դառնում, քանզի մեղսագործ մարդը մեռած է հոգով և կենդանի է միայն մարմնով: Թեև սատանան ուզում էր մեր ամբողջ բնությունը կործանել, սակայն Աստծու ողորմությամբ ամբողջը չմահացավ, այլ ամեն դարում մի արդար էր ելնում՝ նմանությամբ Նոյի, Մելքիսեդեկի ու Աբրահամի: «Պատահեց, որ մի քահանա նույն ճանապարհով իջնի. նրան տեսավ և թողեց անցավ: Նույնպես և մի ղևտացի նույն տեղով անցնելիս տեսավ և թողեց անցավ» (Ղուկ. Ժ 31-32): Շատ մարգարեներ եկան նույն Ադամի բնությամբ, ունենալով նույն կարիքները, սակայն նրանք մեծ դժվարությամբ իրենց զերծ պահեցին մահաբեր մեղքերից և ընկածին օգնել չկարողացան: Այստեղ քահանան Ահարոնն է, իսկ ղևտացին՝ Մովսեսը, ովքեր չկարողացան մեր բովանդակ բնությունը բժշկել, թեպետև Օրենքի միջոցով որոշ գործեր արեցին: Դարձյալ՝ քահանան Հին օրենքն է, իսկ ղևտացին՝ մարգարեությունները, որոնց դեղերը չկարողացան բուժել մարդուն: Եվ մարդը Տիրոջ գալստյամբ միայն ողջացավ: «Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկավ նույն տեղով նրա մոտ և տեսնելով նրան՝ գթաց» (Ղուկ. Ժ 33): «Սամարացի» նշանակում է պահպանող: Այստեղ սամարացին Քրիստոս է, Ում հրեաները նախատելու համար Սամարացի անվանեցին: Եվ Տերը, Ով մաքրում է ամենքիս, չգարշեց այս անունից: Նա ևս անցավ նույն ճանապարհով՝ ինչից մենք էինք սկսել. որպես մարդ կնոջից ծնվելով՝ եկավ երկիր և այստեղ գտավ մեր կիսամեռ ու զարկված բնությունը: Թեև Նա որպես Աստված կարող էր մեզ մեկ այլ կերպ փրկել, սակայն կամեցավ մեզ իրավունքով ապրեցնել, ինչ պատճառով էլ վերցնելով մեր բնությունը՝ հատուցեց մեր բոլոր պարտքերը: «Եվ մոտենալով՝ կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի ածեց» (Ղուկ. Ժ 34): Սամարացին նախ նայեց կիսամեռ մարդուն, գթաց նրան, ապա մոտեցավ և նրա վերքերն օծեց ձեթով ու գինով: Այստեղ ձեթը խորհրդանշում է լույսը, իսկ ձեթով օծելը՝ հավատը, հույսը և սերը: Գինով օծումը խորհրդանշում է ահն ու երկյուղը, քանզի գինին կսկծեցնում է վերքը: Վերքերը կապելը խորհրդանշում է Տիրոջ՝ տասը պատվիրաններն ու Եկեղեցու յոթ խորհուրդները տալը: Տերը մեր փրկության համար ընդհանուր դեղ պատրաստեց՝ ձեթը՝ Հոգու մկրտության, իսկ գինին՝ Տիրոջ Արյանը հաղորդվելու համար: Սրանցով մեր հոգու վերքերը բուժվեցին, մեղքերում մեռածներս կենդանացանք, և մեզ համար բացվեցին արքայության դռները: «Դրեց նրան իր գրաստի վրա» (Ղուկ. Ժ 34): «Գրաստը», որի վրա դրեց խոշտանգվածին, Տիրոջ Մարմինն է, որով վերացրեց աշխարհի մեղքերը: Այսինքն՝ Քրիստոս Իր վրա վերցրեց մեր պարտքերը և մեզ հանեց այնտեղից, ուր ընկել էինք: Այստեղ «գրաստ» ասելով ի նկատի ունի նաև հույսը: «Տարավ մի իջևան և խնամեց նրան» (Ղուկ. Ժ 34): Տերը ոչ միայն բուժեց հիվանդի վերքերը, այլև տարավ իջևանատուն, այսինքն՝ Եկեղեցի, քանզի երկրի վրա ավելի սուրբ տեղ չկա, քան Եկեղեցին, որը Նրա զինվորյալ արքայությունն է: Տերը, Եկեղեցին հիմնելով, այնտեղ առաքյալներ, մարգարեներ, վարդապետներ և հովիվներ կարգեց, որոնց մոտ է հավաքում բոլոր ընկածներին ու վիրավորներին: Սրանց ևս Ինքն է կենդանացրել, մաքրել մեղքերից և օրհնելով կարգել Եկեղեցու առաջնորդ, որպեսզի լինեն մեր վերակացուները, տեսուչներն ու խնամողները, որ մեզ այլևս ավազակները չտիրեն ու իսպառ չոչնչացնեն:
ՙԻջևանատիրոջը երկու դահեկան տվեց՚ (Ղուկ. Ժ 35): «Իջևանատերը» Եկեղեցու եպիսկոպոսներն են, որոնց Տերը հանձնել է Իր հոտը, ինչպես Իր սիրելի մոր խնամքը հանձնեց Իր աշակերտին (տե՜ս Հովհ. ԺԹ 27): Երկու դահեկանները երկու Կտակարաններն են՝ Հինն ու Նորը, ինչպես նաև՝ սիրո երկու պատվիրանները՝ ըստ այս խոսքի. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով»: Այս է մեծը և առաջինԵկեղեցու խորհուրդները նման են ծածկված գանձի, և ով փնտրի, նա կգտնի այն ու կհանի հին ու նոր մեկնություններ՝ համաձայն Տիրոջ խոսքի. «Երկնքի արքայությանն աշակերտած ամեն մի օրենսգետ նման է տանուտեր մարդու, որ իր գանձերից հանում է նորն ու հինը» (Մատթ. ԺԳ 44, 52): Սա ճիշտ է նաև բարեկենդանի խորհրդի համար, որը պահքի սկիզբն է:
Ինչպես մենք այսօր ստանում ենք պահքի պատվիրանը մարգարեներից, առաքյալներից ու ավետարանիչներից, այդպես էլ առաջին մարդը պատվիրան ստացավ Տիրոջից Դրախտում. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող եք ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՜ կերեք» (Ծննդ. Բ 16-17): Եվ ըստ այդ օրենքի՝ ամեն ծառից ուտելը խորհրդանշում է բարեկենդանը, իսկ մեկից չուտելը, որը Դրախտի մեջտեղում է, խորհրդանշում է պահքը, որը Բուն բարեկենդանի և Զատկի մեջտեղում է:
Սուրբ հայրերն ավանդում են, որ բարեկենդանը Դրախտի փափկության օրինակն է, իսկ նրանում եղող ծառերն ու բողբոջները՝ Եկեղեցու զավակների օրինակը: Կենաց ծառը, որը Դրախտի մեջտեղում է, Քրիստոսի օրինակն է Եկեղեցում, իսկ պտղաբեր ծառերն ու զանազան երփներանգ, անուշահոտ բույրով ծաղիկները առաքյալներն են, մարգարեները և ավետարանիչները, ինչպես նաև Եկեղեցու սուրբ վարդապետները, ովքեր փայլում են նոր պատվիրանը. և երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը: Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ «Օրենքը և մարգարեները» (տե՜ս Մատթ. ԻԲ 37-40): «Եվ ասաց. խնամի՜ր նրան և ինչ որ ծախսես դրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ» (Ղուկ. Ժ 35): Ավելին ծախսելու օրինակը մեզ տվեց Պողոսը, ով ծառայում էր Աստծուն առանց ժողովրդից ինչ որ բան վերցնելու, թեպետև ուներ դրա հրամանը (տե՜ս Ա Տիմ. Ե 18): Այսպես անում են նաև Եկեղեցու շատ պաշտոնյաներ՝ առանց վարձքի աշխատելով ժողովրդի համար, որից սակայն նրանք չեն տրտմում, քանզի վարձքն Աստծուց պիտի ստանան: Սա նաև նրանց է վերաբերվում, ովքեր տասը պատվիրանները պահելուց զատ թողեցին ամեն ինչ ու գնացին Տիրոջ ետևից:
Իսկ սամարացու ՙմյուս անգամ գալուստը՚ Քրիստոսի Երկրորդ գալուստն է խորհրդանշում, երբ յուրաքանչյուրին պիտի հատուցի ըստ իրենց գործերի: Արդարև, մեծ վարձքի պիտի արժանանան նրանք, ովքեր հավատարմորեն պիտի սպասեն Տիրոջ Երկրորդ գալուստին:

 

Պիտակներ՝

Պահքի կերակուրները

526834_434241659996464_209716509_n

 Վարդապետներն ասում են, որ կերակուրները երկու տեսակ են լինում: Մի տեսակը երկրի տարրերից է գոյանում՝ ծառերից ու այլ բույսերից, և դրանք պահքի համար են, ինչպես, օրինակ, ցորենը, իսկ մյուսը գոյանում է կենդանիներից, ինչպես կաթը, կամ էլ ինքը՝ կենդանին է կերակուր դառնում, ինչպես, օրինակ, միսը, և սրանք ուտիքի կերակուրներն են:
Պահքի կերակուրներն ընդհանուր են. դրանք կարելի է ամեն օր ուտել՝ և՜ պահքի, և՜ ուտիքի օրերին: Իսկ ուտիքի կերակուրները կարելի է ուտել միայն ուտիքի օրերին:
Նաև պահքերն են զանազանվում: Դրանք լինում են՝ սովորական պահք, սրբապահք և ծոմ: Սովորական պահքն այն է, երբ չենք ուտում ուտիքի կերակուրներից, այլ միայն բույսերից գոյացածները: Իսկ սրբապահքի դեպքում խտրություն է դրվում նաև բուսական կերակուրների միջև: Բուսական ծագում ունեցող այն կերակուրները, որոնք պարարտացնում են մեր մարմինը, այս դեպքում մերժվում են, ինչպես օրինակ՝ ձեթը, գինին և այն ամենը, ինչը սրանց նման է: Որովհետև, ըստ Սուրբ Գրքի, ձեթն ու յուղը նույնն են և պարարտացնում են մեր մարմինը, իսկ գինին հարբեցնում է և մեղսալից ցանկություններ բորբոքում: Սրբապահքի դեպքում սրանցից ևս պետք է հրաժարվել:
Ծոմապահության դեպքում հրաժարվում ենք բոլոր տեսակի կերակուրներից, անգամ ցորենից ու ջրից՝ զրկելով մեր բերանը հաճելի ու անուշահամ կերակուրներից: Դրանով տկարացնելով մեր մարմինը՝ անընդունակ ենք դարձնում մեղքեր գործելու համար, և սովով ու ծարավով մաշում ենք մեր անձը՝ զորացնելով հոգին՝ արժանանալու համար Աստծու սիրուն:

 

Պիտակներ՝ ,

Պահքի նպատակը

SAM_1085

Ինչո՞ւ ենք պահք պահում. կարևոր մի հարց, որին տրված պատասխանից կախում ունեն մեր պահեցողության կրոնական արժեքը և իմաստ ունենալ կամ չունենալը: Հարցին պատասխանելը դյուրացնելու համար ցանկանում ենք հաստատել, որ շատ սերտ զուգահեռ կա հիվանդության համար սահմանված ռեժիմի (սնուցակարգ) կամ դիետայի և կրոնական պահեցողության միջև` թե՛ նպատակի և թե՛ մեթոդի տեսակետից: Երկուսի վրա գցված բաղդատական մի ակնարկն ավելի կհստակեցնի պահքի դերը և նպատակը: Ինչ հիվանդությունն է մարմնի համար, նույնը մեղքն է հոգու համար: Կարող ենք մինչև իսկ ասել` մեղքը հոգու հիվանդությունն է, և հիվանդությունը մարմնի մեղքն է: Հիվանդությունը մարմնի ֆիզիկական ներդաշնակ գործունեությանը խանգարող գործոն է, իսկ մեղքը` հոգեկան կյանքի մեխանի զմին: Հայտնի է, որ բժիշկները հիվանդին կա՛մ դեղը, կա՛մ պահեցողությունը, կա՛մ երկուսը միանգամից են հանձնարարում: Որոշ հիվանդություններ առանց պահեցողության չեն բուժվում, օրինակ` խոցը, շաքարախտը և նմանները: Նույնն է հանգամանքը մեղքերի դեպքում: Մեղքերի կարևոր տոկոսը ցանկությունների սանձարձակ գործունեության արդյունք է: Իրենց բնական չափի և սահմանի մեջ ցանկություններն աստվածադիր ուժեր են` մարմնի կենսական գործունեությունը դյուրացնելու համար: Ուտելու կենսական գործողության հետ կապված` ախորժակը մարդուն պարտադրում է ուտել` մարմինն առողջ և կենսունակ պահելու համար: Սերնդագործելու կենսական գործողության հետ առնչված ցանկությունը մարդուն պարտադրում է կյանքը տևականացնել երկրի վրա: Սակայն միանգամայն հայտնի է, որ ցանկություններն առհասարակ իրենց չափի և սահմանի մեջ չեն մնում, դառնում են իսկական բռնակալներ, և մարմինը, փոխանակ մեր կամքի և բանականության կողմից կառավարվելու, դառնում է ցանկությունների խաղալիք:
Որկրամոլությունը, որն ուտելու ախորժակի սանձարձակությունն է, ոչ միայն ֆիզիկական ու բարոյական բազում ախտերի մայրն է, այլ նաև պատճառ` կյանքի այլասերման: Հեշտախտը և այլ սեռային ստահակություններ, որոնք
սերնդագործման աստվածադիր օրենքի անսանձ գործունեություններն են, մեզ ծանոթ է, թե ինչ ավերներ են գործում անհատի և ընկերության ներսում: Զգացական այս ուժերն առանց պահեցողության դժվար է իրենց բնական չափի և սահմանի մեջ պահել: Ուստի պահքը կարևոր դեր ունի ցանկությունների բռնակալության առաջն առնելու տեսակետից: Սա է իմաստը Պողոս առաքյալի` գաղատացիներին ուղղած այս խոսքի. «Բայց ասում եմ ձեզ. Հոգո՛վ ընթացեք և մարմնից անկությունը մի՛ կատարեք, քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին` մարմնի հակառակը»(Գաղ. Ե(5) 17):
Պահքի նպատակը, ուրեմն, հոգու կյանքը զորացնելն է` տկարացնելով զգացական հաճույքների քաշող ուժը: Ինչպես ակնարկեցինք, պահեցողության գերագույն նպատակն ապաշխարանքն է, այսինքն` մեղքից և հոգեկան ծուլությունից ազատագրվելու ճիգ է, այդ իսկ պատճառով ունի ինքն իրեն տրված պատժի հանգամանք: Ապաշխարանքի էությունը մեղքի պատճառով զգացած ցավը, զղջումը և մտահոգությունն են այն պարզ պատճառով, որ մեղքն անհատի և ընկերության մեծագույն չարիքն է և մեզ Աստծուց բաժանող միակ պատճառը, աստվածային ու մարդկային մի շարք թանկագին շնորհներից ու ուժերից մեզ պարպող միակ ազդակը: Արդ, մեղքի հետևանքով զգացած ներքին ցավի արտաքին արտահայտություններից գլխավորը պահեցողությունն է, որը մեղավորին պատժի ենթարկելու և մեղքի ավերների առաջն առնելու արարք է: Որոշ հիվանդություններ մահացու են, այսինքն` եթե իրենց սկզբնական շրջանում չդարմանվեն, վաղահաս մահվան պատճառ կլինեն. օրինակ`
քաղցկեղը, թոքախտը, սրտի և այլ կենսական օրգանների հետ կապված տկարությունները: «Մահացու» կոչված մեղքեր էլ կան. օրինակ` ամբարտավանությունը, չար նախանձը, ջղագար բարկությունը, անսահման ագահությունը և սրանց տարատեսակները: Սրանք մահացու են, որովհետև մարդու մեջ մեռցնում են բարոյական
գիտակցությունը, մարդկային արժանապատվությունը և, ի վերջո, այլասերում մարդու նկարագիրն ու բնությունը: Երբ մարդը զրկվում է բարոյական արժեքներից, դադարում է բառի իսկական իմաստով մարդ լինելուց: Արդարև, այս երկոտանի, ուղղաբերձ «մերկ կապիկը» մարդ դարձնողը, այսինքն` կենդանական աշխարհի մյուս տեսակներից զանազանողը, ոչ այնքան նրա ֆիզիկական տարբերություններն են, որքան բարոյական գիտակցությունը, խիղճը, Աստծուն ճանաչելու և Նրան դիմելու կարողությունը: Այս և մարդկային ուրիշ ազնիվ հատկություններ էլ վերոհիշյալ մահացու մեղքերից կտուժեն, կայլասերվեն, մինչև իսկ իսպառ կփչանան, եթե
դրանց առաջը չառնվի: Եվ պահքը մեծապես նպաստում է այլասերիչ այս հակումների առաջն առնելուն, ինչպես նաև մարդուն հատուկ վերոհիշյալ կարողությունները պահպանելուն:
Պետք է անդրադառնալ նաև, որ ֆիզիկական հիվանդությունն երի պարագայում սնուցակարգը կամ դիետան չէ, որ ախտը բուժում են: Բուժողը մարմնի բնական ուժերն են, արյունը, ավիշը և նրանցում պարունակվող կենսական տարրերը: Բժշկի հանձնարարած պահեցողությունը կամ դեղը միայն դյուրացնում են մարմնի բուժիչ ուժերի գործը` արգելք հանդիսանալով, որ հիվանդությունն ավելի չխորանա: Նույնը կրոնական պահեցողության պարագայում է: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավում է: Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարևոր մի օժանդակություն է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը, որոնք պահեցողությունից անբաժան պետք է լինեն, այն հիմնական պայմաններն են ստեղծում, որտեղ Աստծո բուժիչ և քավիչ զորությունն է գործում: Ս. Օգոստինոս Ափրիկեցին ասել է. «Պահեցողությունը մաքրում է հոգին, բարձրացնում միտքը, չափի և հակակշռի ներքևում պահում կրքերը, ցրում է ցանկության ամպերը, մարում սեռական կրակը, արծարծում է ժուժկալությունը և վառում ճշմարտության լույսը»: Արդարև, անկեղծ և առողջ պահեցողության մեջ քրիստոնյան կարող է գտնել ազդու միջոցներից մեկը` վերատիրանալու այն բարոյական կորուստներին, որոնց ենթարկվել է չափազանց արձակ ապրելակերպով: Վերաշահում
է այն շնորհները, որոնցից զրկված էր իր մեղքերի պատճառով: Գրվածքիս իբրև բնաբան ծառայող խոսքը, որն ասվել է մեզնից գրեթե 2500 տարիներ առաջ, Հովել մարգարեի բերանով, իր մեջ խտացնում է պահքի էությունը:
Մշտնջենական մի թելադրանք է, որն ու ղղված է բոլոր դարերի բոլոր սերունդներին, որոնք Աստծուց հեռացած լինելու դժբախտությանն են ենթարկված:
Ժամանակակից մարդկությունը գերազանցել է նախորդ սերունդներին ոչ միայն իր թվով ու տեխնիկական առաջադիմությամբ, այլ նաև ամբարշտությամբ և Աստծուց հեռացած լինելու անչափելի ծավալով: Դեպի ստույգ և անխուսափելի կորուստ առաջնորդող այս ճանապարհից ազատվելու միակ միջոցը «պահքով և լալով», այսինքն` ապաշխարանքով ու աղոթքով, «ամբողջ սրտով» ետ` առ Աստված դառնալն է: Կրոնական պահեցողությունն ունի նաև անուղղակի բարիքներ, որոնք ոմանք տգիտաբար նկատում են որպես պահքի նպատակ: Ցորենի հետ անպատճառ նաև հարդ է արտադրվում, որը բոլորովին էլ դեն նետվելիք բան չէ, անասուններին իբրև կեր է ծառայում: Բայց ոչ ոք ցորեն չի մշակում հարդ ստանալու համար: Ծիրանի հետ կա նաև նրա կորիզը, որը նույնպես անպետք բան չէ, սակայն ոչ ոք ծիրանի ծառ չի տնկում կորիզի համար: Պահքի անուղղակի բարիքներից են, օրինակ, ֆիզիկական օգտակարությունը` հատկապես մեր ժամանակներում, երբ մարդիկ պետք եղածից ավելի են ուտում, և մարմինն իրեն անհրաժեշտ եղածից ավելի է նյութեր ստանում, որոնք ճարպի ձևով զետեղում է իր զանազան մասերում` իզուր ծանրացնելով իրեն և դժվարացնելով սրտի աշխատանքը: Ձևականին հակադրված իսկական պահեցողությունը նպաստում է մարմնի ճարպերը հալեցնելուն և սրտի աշխատանքը թեթևացնելուն: Սակայն երբ պահեցողությունը նիհարելու և առողջությունը վերագտնելու նպատակով է արվում, որքան էլ օգտակար լինի, դադարում է կրոնական արժեք ունենալուց: Պահքի անուղղակի ուրիշ բարիքներից մեկն է ԿԱՄՔԻ ԶՈՐԱՑՈՒՄԸ: Մեր հոգևոր և բարոյական կենցաղում կամքը կենսական դեր ունի: Երբ օրենքի պարտադրանքով կամ մեր ցանկությամբ պահեցողություն ենք անում, մեր կամքն աստիճանաբար զորանում է, որովհետև պահեցողությունը հաճելի չէ մեր ֆիզիկական դյուրակեցությանը, որով մարմնական հակումների վրա դրված պարտադրանքը նպաստում է, որ բարոյական կամեցողությունը զորանա` ի վերջո դառնալու համար ուժի շտեմարան, որի օգնությանն ենք դիմելու ամեն անգամ, երբ բարոյական օրենքներին կամ մեր խղճմտանքին հակառակ արարքների փորձությանը ենթարկվենք: Կամեցողության զորացմամբ մենք մեր ունեցած խելքը և ժամանակն ավելի արդյունավոր կերպով կարող ենք գործածել: Թե կամքի պակասի հետևանքով ինչ ահավոր չափերի հասնող վատնումներ ենք ունենում` քչերին է հայտնի: Սակայն այստեղ ևս կրկնում ենք. միայն կամքի զորացման համար կատարված պահեցողությունը կամ նման այլ վարժանքներն ու մարզանքները զուրկ են մնում զուտ կրոնական արժեքից` ինքնըստինքյան օգտակար ու հանձնարարելի լինելով հանդերձ:

Read the rest of this entry »

 

Պիտակներ՝

Բուն Բարեկենդան (Մեծ պահքի առաջին կիրակի)

P1140843

Մեծ պահքի առաջին կիրակին ունի արարչության առաջին օրվա ու այս կյանքի առաջին դարի խորհուրդը և կոչվում է «Բուն բարեկենդան»: Ինչպես Դրախտում, մինչև անհնազանդությունը, «առաջին պատմուճանով» զարդարված նախաստեղծները ճաշակում էին Եդեմի անուշահամ պտուղները և ուրախանում հրեշտակների հետ, այդպես էլ այսօր Եկեղեցու զավակները, զարդարված Աստծու օրենքներով և ճաշակելով Աստծու պատվիրանները, ցնծում են և հոգևոր օրհնություններ վերառաքում:
Բուն բարեկենդանի նախորդ օրը՝ Երեկոյան ժամերգությանը, վարագույրով ծածկում են եկեղեցու բեմը, որը խորհրդանշում է Ադամի արտաքսումը Դրախտից, և այնուհետև՝ մինչև Ծաղկազարդ,Ավետարանը չի համբուրվում և «Հաւատամքի» ու «Կեցցոյի» ժամանակ չի բարձրացվում՝ ի տես ժողովրդին: Եկեղեցու խորհուրդները նման են ծածկված գանձի, և ով փնտրի, նա կգտնի այն ու կհանի հին ու նոր մեկնություններ՝ համաձայն Տիրոջ խոսքի. «Երկնքի արքայությանն աշակերտած ամեն մի օրենսգետ նման է տանուտեր մարդու, որ իր գանձերից հանում է նորն ու հինը» (Մատթ. ԺԳ 44, 52): Սա ճիշտ է նաև բարեկենդանի խորհրդի համար, որը պահքի սկիզբն է:
Ինչպես մենք այսօր ստանում ենք պահքի պատվիրանը մարգարեներից, առաքյալներից ու ավետարանիչներից, այդպես էլ առաջին մարդը պատվիրան ստացավ Տիրոջից Դրախտում. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող եք ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՜ կերեք» (Ծննդ. Բ 16-17): Եվ ըստ այդ օրենքի՝ ամեն ծառից ուտելը խորհրդանշում է բարեկենդանը, իսկ մեկից չուտելը, որը Դրախտի մեջտեղում է, խորհրդանշում է պահքը, որը Բուն բարեկենդանի և Զատկի մեջտեղում է:
Սուրբ հայրերն ավանդում են, որ բարեկենդանը Դրախտի փափկության օրինակն է, իսկ նրանում եղող ծառերն ու բողբոջները՝ Եկեղեցու զավակների օրինակը: Կենաց ծառը, որը Դրախտի մեջտեղում է, Քրիստոսի օրինակն է Եկեղեցում, իսկ պտղաբեր ծառերն ու զանազան երփներանգ, անուշահոտ բույրով ծաղիկները առաքյալներն են, մարգարեները և ավետարանիչները, ինչպես նաև Եկեղեցու սուրբ վարդապետները, ովքեր փայլում են նոր զգեստներով: Նրանք Քրիստոսի անուշ բուրմունքն են՝ ըստ Պողոսի խոսքի. «Քրիստոսի անուշ բուրմունքն ենք Աստծու առջև» (Բ Կորնթ. Բ 15):
Արդ՝ Բուն բարեկենդանի ու Զատկի օրերը պահքի հետ միասին կազմում են հիսուն օր, իսկ հիսունը հոբելյանական թիվ է և խորհրդանշում է մեր ազատությունը մեղքերի ծառայությունից ու դարձը դեպի մեր հայրենին՝ ըստ հոբելյանի օրենքի (տե՜ս Ղևտ. ԻԵ 10): Բուն բարեկենդանը ցույց է տալիս մեր այս կյանքից ելնելը, ինչպես բարեկենդանի օրը ելնում ենք մարմնավոր կերակուրներից, քանզի մինչև Զատիկ այլևս չենք ուտելու, իսկ Զատիկը ցույց է տալիս կյանքի մեջ մտնելը, քանզի այդ օրը ճաշակում ենք երկնային Գառը, որը ցույց է տալիս, որ Քրիստոսի չարչարանքների միջոցով արժանանում ենք վերին խորանին և Նրա անպատում բարիքներին:
Բուն բարեկենդանի օրը փակվում է Եկեղեցու վարագույրը՝ Ադամի Դրախտից ելնելու խորհրդով, և մինչև Զատիկ Ավետարանն այլևս չի համբուրվում, ինչպես Ադամը զրկվեց Կենաց ծառի ճաշակումից: Այսօր վանքերում ամենուր չափավոր վայելքներ են թույլատրվում, քանզի հաջորդ օրն այլևս հրաման չկա ուտելու: Սա վերցված է Եղիային ուղղված հրեշտակի խոսքից. «Ելի՜ր, կե՜ր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Գ Թագ. ԺԹ 7), և այդ երկար ճանապարհը քառասնօրյա պահքի շրջանն է: Այդպես էլ այսօր մեզ համար կան մարմնավոր կերակուրներ, քանզի առջևում մեզ երկար պահք է սպասվում: Ինչպես օրինակ՝ հասնելով լեռան ստորոտին՝ գրաստի վրայից վերցնում ենք բեռները՝ թույլ տալով մի որոշ ժամանակ արածել, նույնպես և վարվում ենք բարեկենդանի ժամանակ, քանի որ պահքի լեռն ենք բարձրանալու:
Բարեկենդանն արձակումն է պահքի նեղություններից, որը նշանակում է փոփոխություն՝ ի հակադրություն ծոմի ու ծարավի, այսինքն՝ մատնացուցում է ուտելն ու խմելը՝ իբրև անցում սուգից դեպի ուրախություն, տքնությունից՝ փափկակեցություն, չարչարանքից՝ հանգստություն և այլն: Բարեկենդանը խորհրդանշում է նաև Դրախտի կյանքն առանց որևէ կարոտության, իսկ պահքն այս կյանքի կարոտություններն է խորհրդանշում:
Եվ դարձյալ՝ բարեկենդանը խորհրդանշում է հոգու ամբողջովին փարթամացած առաքինությունները, իսկ պահքը՝ չարությունը, որովհետև չարությունից հոգին նվազում է ու կարոտում ամեն տեսակ բարիքների, ինչպես որ պահքից մարմինն է նվազում:

Read the rest of this entry »

 

Պիտակներ՝