RSS

Category Archives: Մեծ պահք (Քառասնորդաց պահք)

Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն. Ապրիլի 20-ին

Harutyan-ton-Zatik-300x225

Զատիկ

Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է Զատիկ: Զատկին հունարեն «փասկա» են ասում, որը նշանակում է գաղթ: Վարդապետներն այս բառի «փ» տառը փոխարինել են «պ»-ով, «կ»-ն՝ «ք»-ով և «պասքա» վերանվանել:
«Զատիկ» նշանակում է անցում չարչարանքներից: Նկատի ունի Իսրայելի որդիների չարչարանքները փարավոնից, հորթին երկրպագելուց (տե՜ս Ելք ԼԲ 19-20), փորձության ջրից (տե՜ս Ելք ԺԷ 6-7), օձերի խայթոցներից (տե՜ս Թվեր ԻԱ 6), Կորխի ապստամբությունից (տե՜ս Թվեր ԺԶ 33-35), ևզանազան պատերազմներից: Չարչարանք էր նաև Գաղգաղայում թլփատվելը (տե՜ս Հեսու Ե 2) և մանանայի պակասելը (տե՜ս Հեսու Ե 12), քանզի այնուհետև նրանք պետք է իրենց ճակատի քրտինքով հացը վաստակեին: Այդ պատճառով էլ հրեաները Զատկի տոնակատարության ժամանակ յոթ օր դառնահամ բույսեր և բաղարջ՝ չարչարանացհաց են ուտում՝ որպես հիշատակ իրենց կրած չարչարանքների (տե՜ս Բ Օրենք ԺԶ 3):
Զատիկ նաև անցարան է նշանակում, որպես հիշատակ հրեաների՝ Եգիպտոսից դուրս գալու և Կարմիր ծովով անցնելու: Սա խորհրդանշում է անցումը չարից դեպի բարին, պակասությունից դեպի լիություն, անպիտանությունից և չար գործերից՝ դեպի պիտանություն ու առաքինի վարք: Read the rest of this entry »

Advertisements
 

Պիտակներ՝

Տեսանյութեր

Ծաղկազարդ Օրհնության շարականը

 

Պիտակներ՝

Ծաղկազարդ (Տիրոջ մուտքը Երուսաղեմ). Ապրիլի 13-ին

Zn48yuiFT5hhpaHc9iJHgNC3rk

Հայ Առաքելական Եկեղեցին ապրիլի 13-ին նշում է Ծաղկազարդի տոնը:
Մեծ պահքի վերջին կիրակի օրը նշվող տոնը նվիրված է Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակին:
Այդ օրը նշանավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը: Ծաղկազարդի տոնի խորհրդի՝ Քրիստոսի՝ Երուսաղեմ մուտքի մասին վկայում են բոլոր չորս ավետարանիչները: Զատկի տոնախմբության համար Երուսաղեմ գնացող մարդիկ դուրս են եկել Քրիստոսին ընդառաջ՝ բացականչելով՝ «Օվսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում եւ Փառք բարձունքներում» (Մարկ 10:9-10): Ժողովուրդը Երուսաղեմում նրան ընդունել է խանդավառությամբ` ձիթենու եւ արմավենու ճյուղերը, ինչպես նաեւ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա:Համաձայն եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջեւ հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր եւ ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ եւ հանդիսավորություն: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը եւ բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետեւողների խոնարհությունը: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)

1239632_10151975660450809_1784540905_n

Մեծ պահքի վեցերորդ կիրակին կոչվում է «Գալստյան կիրակի»: Այս անունը մեզ պատմում է Քրիստոսի առաջին գալստյան մասին՝ որպես Փրկիչ, ծառայի կերպարանքով, և ապա հայտնում Տիրոջ Երկրորդ գալստյան լուրը՝ այս անգամ արդեն որպես ահեղ Թագավոր:
Ինչպես նախկին հինգ կիրակիները, այդպես էլ վեցերորդ կիրակին նույն շղթայի մասն է կազմում, որը վեցօրյա արարչության և վեց դարերի կատարյալ տիպն է:

ՏԻՐՈՋ ԳԱԼՈՒՍՏԸ Read the rest of this entry »

 

Պիտակներ՝

Դատավորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

P1140843

Մեծ պահքի հինգերորդ կիրակին ունի արարչության հինգերորդ օրվա ու այս կյանքի հինգերորդ դարի խորհուրդը և կոչվում է «Դատավորի կիրակի»: Այս անունը նույնպես վերցված է այդ օրն ընթերցվող Ճաշու Ավետարանից: Այստեղ խորհրդավոր կերպով պատմվում է, որ Աստված՝ արդար Դատավորը, ամբողջ մարդկային բնության վրա միտքը որպես դատավոր հաստատեց՝ արդարությամբ դատելու Քրիստոսի օրինակով, սակայն այս դատավորը, լինելով անպատկառ և չունենալով Աստծու սուրբ երկյուղը, չէր տեսնում զրկվածի դատը: Այդ պատճառով մեր այրի հոգիները պաղատում են անմահ Փեսային՝ Աստծուն, Տիրոջ իրավունքն ուսուցանել այս դատավորին՝ արդար դատաստան տեսնելու մեր ոսոխի հանդեպ:
Ինչպես որ դարերի ու ժամանակների խորհուրդն է ահավոր ու մեծ, այդպես էլ Աղուհացի (Մեծ պահքի) խորհուրդը: Հինգերորդ կիրակին մեր հինգ զգայարաններին կյանքի մաքրության, սրբության ու արդարության դեղն է տալիս՝ հինգ շարահյուսված կիրակիները միմյանց հետ համադրելով: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝

Խրատանի պահքի մասին

Խրատանի պահքի մասին

P1140027 - Copy

Ահա թե ինչ է խրատում այդ մասին 5-րդ դարում Հովհան Մանդակունի կաթողիկոսը:
Քանզի հույժ կարեւոր է պահքի պնդությունը մեր բնության համար եւ շատ թերություններ շտկում են պահքի խոնարհությամբ:
Արդեն իսկ մարդուն ստեղծելիս Աստված պահքի պատվիրանով պարսպեց մեր բնությունը եւ առաջին մարդուն որպես առաջին պատվիրանդրախտում տվեց պահքի պատվիրանը՝չճաշակել չարի եւ բարու գիտության ծառից: Քանզի եթե Ադամը պահեր պահքի պատվիրանը, կժառանգեր անախտ, անմահ եւ անմեղ կյանքը եւ երկնքում՝ երկնային բարիքները, քանզի շատերը, ովքեր պահեցին պահքի պատվիրանը, փրկվեցին բազում վշտերից: Իսկ ովքեր հեռացան պահքից, հեռացան Աստծու շնորհներից եւ բազում չարիքներով չարչարվեցին: Եվ բոլորը, ովքեր արհամարհեցին պահքը, արհամարհվեցին Աստծուց եւ Նրա ողորմությունից հեռացան: Եվ եթե նույնիսկ կերակուրներով պարկեշտանա, իսկ մյուս անդամներով չպահի, զուր եւ ունայն է ջանում: Այս է, որ ասում եմ, որ եթե լեզուն չպարկեշտացնի, աչքի, ունկի, խորհուրդների եւ մտքերի համար չզգուշանա, ընկերոջ նկատմամբ ոխ պահի, եղբոր հանդեպ ատելություն կամ մեկի նկատմամբ կեղծավորությամբ սեր ցույց տա կամ խոնարհությամբ ընկերոջը չծառայի, պատիվ եւ իշխանություն ցանկանա եւ կարծի, թե իր անձը պահքի մեջ է, այնպիսին հույժ մոլորված կլինի սատանայի կողմից: Քանզի այն ոչ թե խոնարհության պահք է, այլ՝ խաբեության եւ կեղծավորության եւ ոչ մի օգուտ չստացավ այնպիսի պահքից,այլ հույժ պատժի եւ պատուհասի արժանացավ:
Այլեւ պահք է անվանվում ոչ թե կերակուրներից ժուժկալելը, այլեւ խուսափելն ամեն տեսակ մեղքերից, քանզի պահք է նաեւ բերանի լռությունը եւ ոչ առանց հարկի եւ մեկի հարցնելու խոսելը: Պահք է նաեւ խոնարհությամբ տեղում նստելը եւ փուչ մեկի պես ցոփությամբ չշրջելը՝ թափառելով եւ դրամաշորթությամբ: Պահք է նաեւ աչքերն արատությունից, լսելիքը՝ անդեպ լսելուց եւ սիրտը՝ պիղծ խորհուրդներից զերծ պահելը: Պահք է նաեւ չընկերանալը պատվի եւ իշխանության համար, չբարկանալը, չաղաղակելը, չնախանձելը, վրեժխնդիր չլինելը եւ չջանալ սեփական անձն ընկերոջ մոտ արդարացնելը: Պահք է ագահություն չանելը, չմարդահաճոյանալը եւ հանդերձով սնապարծ չլինելը: Պահք է նաեւ խոնարհությունը, հնազանդությունը եւ սուրբ սրտով բոլորին սիրելը: Պահք է նաեւ, երբ բնական քնի կարիքը միայն սպառի եւ ցանկության քուն չունենա:
Նաեւ, մանավանդ, պահք է՝ պահքի օրերին ինչ արգելում ես որովայնիցդ, այն աղքատներին ընձեռել, քանզի դու պիտի քաղցես եւ քաղցածը հագենա եւ քո մեղքը քավվի»:
Այս է Սուրբ եւ աստվածահաճո պահքը:

աղբյուր՝ տես այստեղ

լուսանկար՝ անձնական արխիվ-  գյուղ Գետամեջ, սրբի անկյուն

 

Պիտակներ՝

Միջինք

Տոնածիսական_հացեր

Անիրավ տնտեսի կիրակիից հետո, Մեծ Պահքի 24- րդ օրը (այս տարի մարտի 26-ին) կոչվում է միջինք, դա նշանակում է, որ մեծ պահքը հասել է իր կեսին:

Մեծ Պասի արարողությունների մեջ իր հատուկ տեղն ուներ «Միջինքը»: Այն նշում էին պասի կեսին, չորեքշաբթի օրը: Այդ օրը սովորություն կար Միջինքի գաթա թխելու և ուղարկելու խնամիներին, սիրելիներին և հարազատներին:

Միջինքի օրը աղջիկները հավաքվում են իրենց նշանված ընկերուհու տանը, ողջ գիշերն անցկացնում նրա հետ, առավոտյան լվանում ընկերուհու գլուխը, նվերներ ստանում տանտիրուհուց ու ցրվում իրենց տները:

Միջինքին, ըստ հինավուրց սովորության, հարսն առաջին անգամ կարող էր դուրս գալ ամուսնու տնից: Առհասարակ, Միջինքը նշանավորվում էր փոխադարձ այցելություններով ու զբոսանքներով: Այդ օրը չնայած պասին, տղամարդիկ զուռնա-դհոլով քեֆ էին անում, իհարկե, օգտագործելով միայն պահուց կերակուրներ:

Մախոխապուր

1 բ. ձավար

1 գազար

1 կարմիր  պղպեղ

1 սոխ

2 պճեղ սխտոր

1/2 բ. քացախ

կարմիր և սև պղպեղ

կանաչի

աղ

Խաշել ձավարը, ավելացնել մանրացված բանջարեղենն ու համեմունքը: Մատուցելուց առաջ լցնել քացախն ու մանրացված կանաչին:

Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,