RSS

Category Archives: Հոդված

Ընթերցողի տարածք. գործունեություն

Գրքեր, ընթերցանություն, ընթերցող, եթե այս ամենը միմյանց փոխկապակցված են այնքան, որ առանց մեկի, մյուսի գոյությունը անպատկերացնելի է, ապա ճիշտ կլինի նաև ևս մեկ բաղադրիչի՝  տարածքի առկայությունը, որտեղ այդ եռամիասնությունը կդրսևորվի, կտա իր պտուղները: Ավելի լավ տարածք, քան դպրոցական ընթերցասրահն  է, երևի դժվար է պատկերացնել, բայց միայն այն դեպքում, երբ սովորող- ընթերցողը այն համարի իրենը,այն հարազատ միջավայրը, որը կապող օղակ է իր և ընկերոջ ՝գրքի միջև:

Գիրքը մարդու ընկերն  է, իսկ ընկերներին պետք է կարողանալ ընտրել: (ԻլյաԳերչիկով)

Իսկ ընկերներ ուենալու համար, պետք է նրանց ընդառաջ գնալ, հանդիպել, մտերմանալ: Հենց այս հանգամանք է, որ ընթերցողին կբերի ընթերցասրահ: Հույսը, մեծ սպասումը լավ ընկեր գտնելու, հաջողվե՞ց, ապա երկու ընկերների համար լավագույն հանդիպման վայրը կդառնա  դպրոցական ընթերցասրահը, և ոչ միայն այն վայրը, ուր կան պատուհաններ, պահարաններ ու պատեր, այլ մեդիա տարածք, տարածք անիվների վրա:

Եթե վայր, ապա գրքաշատ ու ընթերցողին  հասանելի: Հասանելություն և՛ թղթային, և՛ մեդիա տարբերակով: Տարվա սկզբում, ընթերցավարի գործունեության գոնե  մոտավոր պատկերացումը այն էր, որ եթե ընթերցասրահ  գա սովորող, որն ուզում է ընթերցել, ապա խորհուրդ տալ, գրքի, ստեղծագործության տարբերակներ առաջարել, եթե դեռ չի կողմնորոշվել և այլն: Աստիճանաբար  հասունացավ պահը, որը թելադրեց  ընթերցասրահը(մեդիա տարբերակով հանդերձ), դարձնել այնքան հասանելի ու դեպի իրեն ձգող, որ ըթերցողը  չգա այնտեղ գիրքը վերցնելու ու միայն տանը ընթերցելու համար(իհարկե սա նույնպես ընթերցողի գործունեության ձև է), այլ գա, ընտրի գիրքը ու մնա հենց այնտեղ, որտեղ բնակվում է իր գիրք-ընկերը, դառնա մի մասնիկը ընթերցասրահի:

Յուրքանչյուրի համար էլ թանկ ու անփոխարինելի է այն , ինչ ինք իր ձեռքերով է անում, ջանք է գործադրում, և ինչպե՞ս անել, որ յուրքանչյուր սովորողի սրտացավ դարձնել ընթերցասրահի՝ իր տարածքի հանդեպ: Դրանից բարդ ու միևնույն ժամանակ պարզ բան չկա՝ տարածքը տալ նրան: Այս ամենից հետո՝ եկան ու եկան, ընթերցողների հոսքն ժամ առ ժամ, օրեցօր շատանում էր, և հետաքրքիրն այն էր, որ մեկը իր գիրք-ընկերոջը գտնում էր, ընկերանում, հարազատանում, հաջորդ անգամ դասընկերոջն էլ բերում, որ վերջինս նույնպես նոր ծանոթություններ ձեռք բերի:

Ընթերցասրահը ապրող ու զարգացող է, քանի որ նրանում ապրում ու ստեղծագործում են իր բնակիչները՝ լավագույն ընկերները: Այն պետք է միշտ նորի մատուցման վայր լինի՝ թե մեդիա, թե իրական տարածքում: Մեդիա տարածքը սկսեցին  «խնամել», հարստացնել նոր նյութերով հենց ընթերցողները՝ հրապարակելով նոր կարդացած գրքերի մասին տեղեկություններ՝ 1, 2, 3, 4 ,5:  Ընթերցասրահի էջը ենթակայքում հնարավորություն տվեց տեղյակ պահելու, լինելու գրողների ծննդյան օրերի, ստեղծագործությունների, նոր ու հետաքրքրաշարժ նյութերի  մասին: Իսկ ինչպե՞ս անել, որ ընթերցողի տարածքը լինի նաև գործունեության վայր՝ ստեղծագործելու, ներկայացնելու, հետաքրքիրը մատուցելու: Գուցե՞ տոն, մրցույթ, վարպետության դաս : Դիպուկ էր:

Կա՞ մարդ, ով չի սիրում նվերներ, կարծում եմ՝ ոչ: Նվեր- գրքեր հենց ընթերցողների կողմից 1, 2: Ընթերցողը ինքն է հարստացնում իր տարածքը նոր ու զարմանահրաշ գրքերով: Ընթերցողի տարածք, որտեղ նա կխաղա, կմրցի, կստուգի իր գիտելիքնրը, հեքիաթ կպատմի իր ընկերների համար: Ահա այս ամենից ելնելով էլ, ընթերցեասրահում կազմակերպեցինք Թումանյանական խաղ-վիկտորինա, իրականացրեցինք նախագիծ, երբ սովորողներն իրենք էին հեքիաթներ, հետաքրքրաշարժ ընթերցանության նյութեր ընտրում  իրենց ընկերների համար՝ 1, 2(ինչ մեղքս թաքցնեմ, հավեսի ընկա ու սկսեցի ինքս երեխաների համար ընթերցել հեքիաթներ): Յուրաքանչյուր տոն ու ստուգատես չշրջանցեց ընթերցողի տարածքը, ներս եկավ ու դեռ էլի կգա՝ 1, 2….:

Նոր ընկերներ տարածքում, ապա անպայման հարկավոր է ներկայացնել նրանց, ծանոթացնել բոլորին նրանց, իսկ նրանց՝ բոլորին:  Մեդիա ընթերցասրահի միջոցով տեղեկացվում է  նոր ընկերների հյուրընկալման մասին, և անմիջական հրավեր արվում ՝ գալու, ծանոթանալու, ընկերանալու: Էլ ինչ ընկեր, որ նոր գաղափարի առիթ չդառնա, այն էլ այնպիսի ընկեր, ինչպիսին է «Աշխարհի յոթ հրաշալիքները» գիրքը՝ ժամանակավոր հանգրվանած մեր ընթերցասրահում: Գրքի ընթերցումը դարձավ այն հրաշալի նախագծի սկիզբը որն իրագործեցին մի քանի սովորող՝ բացեցին բլոգ, նյութեր տեղադրեցին, և գրքի սահմաններից էլ դուրս եկան՝ բացահայտելով ու ներկայացնելով նոր ու զարմանահրաշ նյութեր աշխարհի յոթ հրաշալիքներից մեկի՝ Եգիպտական բուրգերի և Եգիպտոսի մասին: Ընթերցող ես, ուրեմն ստեղծագործ ես, ունես վայր ուր կդրսևորես քեզ, հրաշալի է, ստեղծագործիր որքան ուզես: Առիթ ստեղծագործելու՝ իմաստուն հեքիաթ հորինելու ու մրցույթում ուժերդ ու գիտելիքդ դրսևորելու: Խնդիրը հետևյալն էր` հորինել իմաստուն հեքիաթներ, որոնք անպայման ունենալու էին խորհուրդ իրենց մեջ:  Մրցույթին հաղթողներ ճանաչվեցին Դպրոց-պարտեզի ընթերցասեր 2 երկու դասարան, արդյունքը ոգևորող էր, քանի որ այն սովորողներն էին, ովքեր ընթերցասրհի բնակիչներն ու անդավաճան ընկերներն են: Եվս  մեկ պատճառ, որ  ընկերությունը  լավ գրքերի հետ՝ վաղ թե ուշ պտուղներ կտա:

Եթե ընկերներ, ապա միասին ու պատրաստ անցնելու փորձություների երկար ուղի: Եթե ընթերցել, ապա միայն լավ գրականություն, եթե ընթերցասերի տարածք՝ ապա կենդանի, անընդհատ ու նորարաությունների պատրաստ:

Լավ գաղափար գտնելու ամենալավ ձևը՝ բազմաթիվ գաղափարներ  ծնելն է: Լինուս Պոլինգ

Advertisements
 

Ընթերցասրահի կապը սովորող-ընթերցողի հետ

1235169_536206383115408_278640003_n

Ընթերցասրահ: Ընթերցում + սրահ,վայր ,միջավայր ,տրամադրող տարածք որտեղ և ամեն բան ուղղորդող է ,խթանիչ ընթերցանության լավ զարգացման և շարունակական գործընթացի համար: Վայր ,ուր կուզենաս վերադառնալ,կամ ամենազբաղված օրն էլ վայրկյան գտնես ու այցելես միայն մեկ  նախադասություն ընթերցելու համար: Ըներցանությունն այնքան հին է, ինչքան որ մարդկային տեսողությունը,քանի որ երբ Աստված մարդուն տվել է տեսնելու կարողություն,նրան շնորհել է տեսածը կարդալու և հասկանալու,վերծանելու կարողություն:Չեն եղել տառեր,բայց չէ որ եղել է  մի հսկա բնություն,հրաշալիքների հրաշալիք ,որն այքան մեծ ու ծավալուն նյութ էր մարդ արարածի համար, որ կարդա և ամենկարևորը՝ հասկանա:

Կարդալ և  հասկանալ: Սա նաև  ընթերցավարի գլխավոր անելիքներից է ,օգնելու ,աջակցելու ընթերցասրահ եկած սովորող-ընթերցողին,որպեսզի  նրա մոտ միայն մեխանիկորեն կարդալու  վիճակ չստեղծվի,այսինքն ընթերցավարը կարողանա հետաքրքրություն առաջացնել տվյալ ստեղծագործության նկատմաբ,հետո նաև քննարկել ,տեսնելու համար՝ արդյոք հասկացել է սովորողը այն ինչ ընթերցել է: Read the rest of this entry »