RSS

Category Archives: Հոգեբանություն և Մանկավարժություն

Տիբեթյան դաստիարակության ամենակարևոր գործոնը երեխային նսեմացնելու և ծեծի բացակայությունն է

Երեխայի դաստիարակության առաջին փուլը երեխայի ծննդից մինչև 5 տարեկան ընկած ժամանակահատվածն է: Այդ տարիքում երեխայի հետ պետք է վարվել ինչպես արքայի հետ: Եթե նա որևէ վտանգավոր բան է անում, պետք չէ սարսափելի դեմքով նայել նրան, քանի որ երեխան դիմախաղի լեզուն շատ ավելի լավ է հասկանում: Եթե նա թանկարժեք իր է կոտրել, պատիժը որպես ճնշում է ընկալում, քանի որ նա դրա արժեքը չգիտի:
Երկրորդ փուլը 5-ից 10 տարեկանն ընկած ժամանակահատվածն է: Այդ տարիքում երեխայի հետ պետք է վարվել ինչպես ծառայի հետ: Կարելի է պատժել չկատարած պահանջի կամ խնդրանքի համար, սակայն՝ ո՛չ ծեծի միջոցով: Այդ տարիքում երեխայի մոտ ակտիվ զարգանում է ինտելեկտը, նա պետք է սովորի վերլուծել: Այդ ժամանակահատվածում մ՛ի վախեցեք ծանրաբեռնել նրան գիտելիքներով:
Երրորդ փուլը 10-ից 15 տարեկանն ընկած ժամանակահատվածն է: Այդ տարիքում արդեն նրա հետ պետք վարվել ինչպես հավասարը՝ հավասարի: Խորհրդակցե՛ք նրա հետ բոլոր կարևոր հարցերի շուրջ, օգնե՛ք ինքնուրույնություն ձեռք բերել: Սեփական կամքը թելադրեք շատ նրբանկատորեն, խուսափե՛ք ուղղակի արգելքներից, քանի որ այդ տարիքում սեփական մտածելակերպ է ձևավորվում:
Վերջին՝ չորորդ փուլն սկսվում է 15 տարեկանից: Արդեն պետք է սկսել հարգալից վերաբերել երեխային, քանի որ դաստիարակելու ժամանակն անցել է և մնում է միայն վայելել այն, ինչ հաջողվել է ներդնել:

Այս կանոններին չհետևելը կհանգեցնի հետևյալ հետևանքներին. եթե ճնշեք մինչև 5 տարեկան երեխային, կճնշեք նրա կենսական ակտիվությունը, կյանքի նկատմամբ հետաքրքրությունը, ինտելեկտը, նրան կսովորեցնեք ենթարկվել բիրտ ուժին:

Եթե շարունակեք երես տալ երեխային 5 տարեկանից հետո, ապա նա անաշխատունակ կլինի և զերծ հոգևոր ջանքերից:

Եթե 10 տարեկանից հետո երեխային խնամեք՝ ինչպես ամենափոքրիկին, ապա նա կմեծանա առանց ինքնավստահության, կախված կլինի առավել ինքնուրույն ընկերներից:

Եթե չհարգեք երեխային 15 տարեկանից հետո, ապա նա երբեք չի ների ձեզ և կհեռանա առաջին իսկ հնարավորության դեպքում:

աղբյուր՝ tert. am

 

Մանկավարժական բաց ակումբի երկրորդ պարապմունքը Մեդիակենտրոնում

Հուլիսի 2-ին, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Մեդիակենտրոնում տեղի ունեցավ Մանկավարժական բաց ակումբի երկրորդ քննարկում- հանդիպումը, որի կազմակերումը ստանձնել էր Միջին դպրոցը: Քննարկման թեմաները արդիական էին՝սովորողի անհատական ուսումնական պլանի քննարկում՝ պայմանագրերը քնքելուն զուգահեռ, ինչպես նաև գալիք ոսւումնական տարվա օրացույցի մանրամասն ներկայացում ու պարզաբանումը: Քննարկմանը ներկա էին և կրթահամալիրի դասավանդողներից, ծնողներից, և հյուրեր :Հավաքի ընթացքում հնարավորություն ունեցանք ունկնդրելու առաքելյան Մերիին, Արթուր Ալեքին, ինչպես նաև ճակատների մոնո ներկայացում:

 

Պիտակներ՝

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ – Ի՞ՆՉ ԵՆ ԴՐԱՆՔ

P1170889

Բոլոր երեխաներն, առանց բացառության սիրում են հեքիաթներ: Երեխաների հետ աշխատանքում չափազանց կարևոր է գտնել նրանց հետ խոսելու ճիշտ լեզուն: Եվ հեքիաթները այդ հաղորդակցման ժամանակ ամենաարդյունավետ միջոցներն են: Հեքիաթով է սկսվում երեխայի ծանոթությունը արտաքին աշխարհի հետ: Ցանկացած հեքիաթ պատմություն է մարդկանց փոխհարաբերությունների մասին, մեր կյանքում գործող օրենքների մասին: Եվ միաժամանակ դրանք բոլորը ներկայացվում են երեխայի համար հասկանալի լեզվով: Հեքիաթի շնորհիվ զարգանում է երեխայի երևակայությունը և ստեղծագործելու ունակությունը:
Հեքիաթները երեխաներին սովորեցնում են, որ աշխարհում կան նաև դժվարություններ, անարդարություններ ու չարություններ, բայց այդ ամենի կողքին կա նաև ուրախությունն ու հավատը, և որ ամենակարևորն է, հեքիաթները սովորեցնում են, որ եթե մարդ չի հանձնվում, այլ պայքարում է իր երջանկության համար, ապա անպայման հաղթում է: Read the rest of this entry »

 

Երեխաների հոգեբանություն

 P1140350

Մանկական հոգեբանները խորհուրդ են տալիս հրաժարվել որոշ արտահայտություններից փոքրիկին չվնասելու համար:

1. Քեզ մոտ ոչինչ չի ստացվում, տուր ես անեմ

Հոգեբանները հավաստիացնում ես, որ այս արտահայտությունը վնասում է փոքրիկին և տրամադրում է անհաջողության: Նա իրեն հիմար և անփույթ է զգում և ապագայում վախենում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել` մտածելով, որ մայրիկն էլի կբարկանա:

2. Վերցրու, միայն թե հանգստացի Read the rest of this entry »

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԶԳԱՑՄՈՒՆՔ (ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ, ԷՍԹԵՏԻԿԱԿԱՆ)

original artwork

<<Արտաքին աշխարհի ազդեցությունը մարդու վրա տպավորվում է նրա գլխում` արտացոլվում է նրա մեջ զգացմունքի, մտքի զարթոնքի և կամքի դրսևորման տեսակով>>,- նշել է Էնգելսը: Read the rest of this entry »