RSS

Category Archives: Հետաքրքիր և օգտակար

Այդքան կարևոր լուսավորություն…..

Աղջկա դեմքը կրում է զգալի փոփոխություններ ամենատարբեր լուսավորությունների դեպքում

Advertisements
 

Պիտակներ՝

Ի՞նչ է Wi-Fi-ը և ինչի՞ համար է այն պետք

Այսուհետ, ամեն շաբաթ bSmart.am կայքը Ձեր ուշադրությանն է ներկայացնելու բոլորի կողմից շատ հայտնի արտահայտությունների և սարքերի բացատրությունը, և դրանց նշանակությունը հանրության շրջանակներում:

Այսօր անդրադառնալու ենք Wi-Fi սարքին և նրա նշանակությանը:

Ի՞նչ է Wi-Fi տեխնոլոգիան

Ինտերնետին միանալու տարբերակներն այսօր բազմազան են, չնայած, դա հիմնականում կատարվում է կամ լարային կամ անլար կապի միջոցով: Առաջին դեպքում ինտերնետին միացումը կատարվում է օպտիկական կամ ցանցային մալուխի միջոցով, իսկ երկրորդ դեպքում, միացումը կատարվում է անլար տվյալների փոխանցման միջոցով, օրինակ՝ GPRS, 2G/3G և իհարկե Wi-Fi:

Ի՞նչ է Wi-Fi ուղղորդիչը և ինչի՞ համար է այն պետք

Եթե Wi-Fi-ը ներկայացնենք պարզ լեզվով, ապա կարելի է ասել, որ դա կապ է, որը ստեղծում է հատուկ ռադիոալիք, որի միջոցով էլ փոխանցվում են ինտերնետային տվյալները: Ժամանակակից բոլոր նոթբուքերի և պլանշետների վրա կարելի է տեսնել Wi-Fi-ի նշանը, որը հայտնաբերելով օգտագործողները հաճախ մտածում են, որ սարքի է տրամադրվում է նաև Wi-Fi ինտերնետ:

Իրականում, նոթբուքի վրա գտնվող Wi-Fi-ի նշանը տեղեկացնում է այն մասին, որ սարքի մեջ տեղակայված է մոդուլ, որը ունակ է ընդունելու մյուս սարքերի անլար ինտերնետ ծառայությունը: Որպես ինտերենտային ծառայության տրամադրող, կարող է հանդես գալ սովորական Wi-Fi ուղղորդիչը (Router-ը):

Եթե պարզ լեզվով բացատրենք, ապա Wi-Fi ուղղորդիչի նպատակն է ընդունել ինտերնետի լարային ազդանշանը և բաժանել այն մի քանի երթուղիի: Այս դեպքում, յուրաքանչյուր երթուղի նախատեսված է առանձին սարքի համար: Նշենք նաև, որ ժամանակակից ցանկացած Wi-Fi ուղղորդիչ կարողանում է պաշտպանել կապը տարբեր մեթոդներով՝ WEP, TKIP, CKIP, WPA և WPA2:

Պետք է հիշել նաև, որ բացի այսքան դրական կողմերից, Wi-Fi կապն ունի նաև բացասական կողմեր: Բանն այն է, որ այն իրենից ներկայացնում է սովորական ռադիոալիքի տեսակ, որի տվյալների փոխանցմանը կարող են խանգարել այն աշխատող էլեկտրասարքեր, օրինակ՝ փոշեկուլ, գազօջախ կամ հեռուստացույց:

աղբյուր՝ http://bsmart.am/index.php/news/11/793-about-wi-fi.html

 

Պիտակներ՝

Իրականում մուլտերում կա այն, ինչ չկա ֆիլմերում

cartoons Read the rest of this entry »

 

Մեկ նախադասությամբ…..

one-phrase Read the rest of this entry »

 

Պիտակներ՝

ԿՆՈՋ ԱՐԱՐՈՒՄԸ

Աստված կնոջն ստեղծելիս բավական երկար չարչարվեց: Նա աշխատում էր 6-րդ օրը, երբ նրան մոտեցավ հրեշտակը, հարցրեց, թե ինչու է այդքան երկար ժամանակ վատնում դրա վրա:

Աստված պատասխանեց. «Նայիր նրա բնույթին: Նա պետք է ունենա 200 շարժական մասեր, միեւնույն ժամանակ շարժումները փառավոր լինեն: Պետք է ինքն իրեն բուժի, երբ հիվանդ է, աշխատի օրական 18 ժամ: Ունենա ընդամենը երկու ձեռք եւ կարողանա գրկել մի քանի երեխայի: Ընդ որում՝ այնպես գրկել, որ անցնի ցանկացած ցավ` լինի դա ծնկների կամ հոգու վերքեր»:

Հրեշտակն ավելի մոտեցավ արարածին եւ շոշափեց նրան.

— Աստված իմ, նա այնքան փխրուն է:

— Այո՛, ես նրան փխրուն եմ ստեղծել, սակայն միեւնույն ժամանակ՝ շատ ուժեղ: Դու չես էլ կարող պատկերացնել, թե նա ինչերի կարող է դիմանալ ու դիմակայել:

— Իսկ նա կարո՞ղ է մտածել:

— Ոչ միայն մտածել, այլեւ համոզել:

Հրեշտակը ձեռքը հպեց կնոջ այտին ու ասաց.

— Նա կարծես մի փոքր անսարք է: Նրանից ջուր է հոսում:

— Դա ջուր չէ, այլ` արտասուք: Դրանք արտահայտում են նրա տխրությունը, նրա տառապանքները, մենակությունը, նրա հպարտությունը:

Հրեշտակն իսկապես տպավորված էր.

— Աստված իմ, դու իսկապես հանճար ես: Կինը կատարելություն է:

— Այո, նա այնպիսի ուժ ունի, որ կարող է զարմացնել տղամարդուն: Նա կարող է ծիծաղել, երբ իրականում ուզում է լաց լինել: Նա կարող է ժպտալ, երբ վախենում է:

Այնուհետեւ Աստված հոգոց հանելով ասաց.

— Սակայն նա ունի մի թերություն, որ եթե ինքը չուղղի, կարող է փչացնել  ամբողջ կյանքը:

— Ի՞նչն է դա:

— Նա իր գինը չգիտի:

i-881

Ըստ Ալեքսանդրյան գրադարանում գտնված ավանդազրույցի

Թարգ. Աշխեն Քեշիշյան

աղբյուր՝ տես ասյտեղ

 

Պիտակներ՝

Աշխարհի ամենակարճ պատմվածքները, որոնք կազմված են ընդամենը 6 բառից

Ժամանակին մի շարք հրաշալի ստեղծագործությունների հեղինակ Էռնեստ Հեմինգուեյը գրազ եկավ, որ կարող է գրել աշխարհի ամենակարճ պատմվածքը, որը կհուզի յուրաքանչյուրին: Նա գրեց հետևյալը.  «Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբեք չկրած» և հաղթեց գրազը: Այդ ժամանակից սկսած շատերն են փորձել գերազանցել Հեմինգուեյին: Ինքներդ դատեք, թե որքանով է դա նրանց հաջողվել: Այս պատմվածքներից յուրաքանչյուրը կազմված է ընդամենը 6 բառից, սակայն այս պատմվածքներից յուրաքանչյուրի տակ թաքնված իմաստ կա, որը հասկանալու համար որոշ դեպքերում հարկ է լինում մի քանի անգամ վերընթերցել պատմվածքը:

18 самых пронзительных рассказов из шести слов

  1. Անծանոթներ, ընկերներ, լավագույն ընկերներ, սիրեկաններ, անծանոթներ:
  2. «Սխալ եք զանգել», — պատասխանեց ծանոթ ձայնը:
  3. Իմ արտացոլանքը հենց նոր աչքով արեց:
  4. Մեր ոսկե հարսանիքը. սեղան 1 հոգու համար:
  5. Գրություն մեքենայի կոտրված ապակու վրա. «Նորապսակներ»:
  6. Ինձ մեծ երևակայեցի, մեծացա, կորցրի երևակայությունս:
  7. Ես նետվեցի, իսկ հետո միտքս փոխեցի:
  8. Կներես, զինվո՛ր, կոշիկները զույգով են վաճառվում:
  9. Նա շշով կերակրեց իր կնոջը սպանողին:
  10. Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբեք չկրած:

աղբյուր՝ http://blognews.am/

 

Պիտակներ՝

Էռնեստ Հեմինգուեյի 15 Իմաստուն Մտքերը

1406199110

1. Աշխարհում չկա գրքից ավելի հավատարիմ ընկեր:

2. Երբեք մի՛ մտածեք, որ պատերազմը հանցագործություն չէ: Անկախ նրանից, թե որքան մեծ է դրա անհրաժեշտությունը, այն, միևնույնն է, հանցագործություն է:

3. Աշխարհը բոլորին է կոտրում, ու դրանից հետո շատերն էլ ավելի ամուր են դառնում: Բայց աշխարհը սպանում է նաև նրանց, ովքեր չեն կոտրվում: Աշխարհն առանց խտրականության սպանում է ամենալավերին, ամենաազնիվներին ու ամենաքաջերին: Իսկ եթե դու ոչ մեկն ես, ոչ էլ մյուսը, կարող ես վստահ լինել, որ միևնույնն է, քեզ էլ կսպանի, միայն թե առանց ավելորդ շտապողականության:

4. Ամենալավ մարդիկ գեղեցիկի զգացում, ռիսկի գնալու խիզախություն, ճշմարտությունն ասելու հակում, զոհաբերության գնալու կարողություն ունեն: Ճակատագրի հեգնանքով նրանց արժանիքները խոցելի են դարձնում նրանց. նրանք հաճախ վիրավորվում են, երբեմն՝ կործանվում:

5. Քո մի մասնիկը մահանում էր ամեն տարի, երբ տերևները թափվում էին ծառերից, և դրանց ճյուղերը մերկ մնում քամուն, ցրտին և ձմռան լույսին դեմ հանդիման: Սակայն դու գիտեիր, որ գարունը կրկին գալու է, գիտեիր նաև, որ սառցակալելուց հետո գետը նորից վարարելու է: Երբ սառն անձրևները շարունակվեցին և սպանեցին գարունը՝ ասես մի երիտասարդ մահանար առանց որևէ պատճառի:

6. Եթե ամեն օր մի փոքր անհանգստանաս, դա մի քանի տարի կխլի քո կյանքից: Եթե ինչ-որ բան սխալ է, շտկիր այն, եթե կարող ես, սակայն սովորիր չանհանգստանալ: Անհանգստությամբ երբեք ոչինչ չես շտկի:

7. Խելացի մարդկանց շրջանում երջանկությունը հազվագյուտ երևույթ է:

8. Իբրև գրող՝ դու չպետք է դատես, այլ պետք է հասկանաս:

9.  Մահը նման է բարում նստած ծեր պոռնիկին: Ես նրա համար գինի կգնեմ, սակայն նրա հետ վերև չեմ բարձրանա:

10. Ես սովորեցի երբեք չդատարկել իմ գրական ջրհորը, այլ միշտ կանգ առնել այն պահին, երբ ջրհորի խորքում դեռևս ինչ-որ բան մնացել է և թույլ տալ, որպեսզի այն գիշերը կրկին լցվի աղբյուրներից:

11. Կա միայն այսօրը և ուրիշ ոչինչ: Չկա ո՛չ երեկ, ո՛չ վաղը: Քանի՞ տարեկան պետք է դառնաս, որպեսզի իմանաս դա: Կա միայն ներկան, և եթե ներկան ընդամենը երկու օր է, ապա այդ երկու օրը քո ողջ կյանքն է, և դրանում ամեն ինչ չափի մեջ կլինի: Ահա թե ինչպես են ապրում մի ողջ կյանք երկու օրում: Եթե դադարես բողոքել ու պահանջել այնպիսի բաներ, որոնք երբևէ չես ստանալու, դու լավ կյանք կունենաս:

12. Ժամանակը չէ մտածել այն բոլոր բաների մասին, որոնք չունես, ավելի լավ է մտածիր, թե ինչ կարող ես անել ձեռքիդ տակ եղածով:

13. Ինքնասպանություն չգործելու բուն պատճառն այն է, որ դու գիտես, թե որքան քաղցր է նորից դառնում կյանքը, երբ դժոխքն ավարտվում է:

14. Տեղից տեղ մեկնելով՝ չես կարող փախչել ինքդ քեզնից:

15. Որպեսզի պարզես, թե արդյոք կարող ես վստահել մարդուն, վստահիր նրան: Դա է պարզելու լավագույն ձևը:

աղբյուր՝ այստեղ

 

Պիտակներ՝