RSS

Category Archives: Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների ամենամյա մայիսյան հավաք

Պատկերասրահ

Ամառային լողափը շատ շուտով պատրաստ կլինի ընդունելու ամառն ու իր չոփչոփիկներին

This slideshow requires JavaScript.

Շատ շուտով դպրոց-պարտեզի ամառային լողափն իր չոփչոփիկներին ևս մեկ առիթ կտա ժպտալու՝ նայելով գունագեղ ու պատկերազարդ պատերին: Գործը ընթացքի մեջ է, ավարտը հաջորդիվ…….

 

Պիտակներ՝

Գույներ + սեբաստացիներ

Սրահի գունավոր նորամուտ. ֆլեշմոբ երաժտության ներքո նկարվող տրամադրություն, խելահեղ գույներ ու…

Համեցեք դպրոց-պարտեզ և ինքերդ ականատեսը եղեք գունախելահեղությանը :)))))))))

 

Պիտակներ՝

Ամենամյա մայիսյան 9-րդ հավաք. օր 5-րդ, կլոր սեղան, թեման՝ Ճամբարի նախագիծ, ընթերցասրահի գործունեություն

Կլոր սեղան- քննարկումը այս անգամ Ճամբարի նախագծի և ընթերցասրահի գործունեության հաշվետվության մասին էր: Ներկա էին դպրոց-պարտեզի սովորողները, դասավանդողներն ու մեդիագրադարանի ղեկավար՝ Զառա Առաքելյանը: Կլոր սեղանի ժամանակ, Տաթև Բլեյանի կողմից մանրամասնորեն ներկայացվեց առաջիկա ուսումնական ճամբարի նախագիծը, որը դեռ քննարկման փուլում է:

Ընթերցսրահի գործունեության հաշվետվությունը և պրեզենտացիայի տեսքով գործունեությունը նախապես հրապարակված էին բլոգում, և քննարկման ընթացքում ներկայացրեցի ավելի մանրամասնորեն: Ինչպես հին ու բարի սովորույթ, եթե գրադարանից հյուր՝ապա միշտ գիրք նվերներ:

Լուսանկարները՝ Բաբայան Էլենի

 

Պիտակներ՝ ,

Թանգարանային գիշերն ու արևավառ սեբաստացիները

Այսօր՝ մայիսի 17-ին , ողջ աշխարհում, մասնավորապես Եվրոպայում, տոնում են թանգարանների օրը, և բոլոր թանգարանները մինչև ուշ երեկո բաց են և հյուրընկալ բոլորին: Միասին հանդիպելու, սելֆիախառը, գլխարկներով ու գրքերով զինված ֆլեշմոբ անելու, կրթահամալիրյան ազատությունն ու պայծառությունը տարածելու, մայիսյան հավաքի  ամփոփումը անելու սրանի՞ց էլ լավ առիթ, չէր էլ կարող լինել:

Առա՛ջ սեբաստացիներ, առա՛ջ ընթերցավարներ: Եղանք քաղաքի ամենահավես, «փոքրիկաշատ», «մեծիկաշատ» վայրերում, թանգարաններում: Եվ քիչ անց նկատեցիք՝ Երևանը  հագել էլ սեբաստացու հանդերձ՝ նարնջագույն գլխարկներ , տեղեկատվական թերթիկներ, գրքեր և ձուլվել է տոնին՝թանգարանների ֆոնին: Հրաշք օր, լավ լիցքեր, դրական մարդիկ, ժպտացող երեխաներ, հին սեբաստացիներ՝ մայրիկներ ու հայրիկներ, ովքեր տեսան, հիշեցին ու ցանկացան վերադառնալ, վերապրել իրենց կյանքի լավագույն տարիները: Մնացած խենթություններն ու էներգիան ՝ ֆոտոշարում. համեցեք :)))))))))))))

This slideshow requires JavaScript.

 

 

Պիտակներ՝ ,

Տեսանյութեր

Մայիսյան լուրերի հաղորում է Միջին դպրոցից. Աշոտ Մանսուրյան

 

 

Պիտակներ՝

Տեսանյութեր

Մայսիյան հավաքը ըստ Նազելիի և Տիգրանի

 

 

 

Պիտակներ՝

Տեսանյութեր

Ի՞նչ կասեր ՆԱ, եթե ներկա լիներ

 

 

Պիտակներ՝

Տեսանյութեր

Մայիսյան հավաք. օր առաջին

 

Ներկայացնում են Գույն Ռադիոյի լրագրողնորը

 

Պիտակներ՝

Հեղինակային կրթական ծրագրի կլոր սեղան. հանրակրթության երկրորդ աստիճան` 4-5-րդ դասարաններ.ուսումնական պլան, անհատական ուսումնական պլան, մեդիակրթությունը 4-5-րդ դասարաններում

9-rd_havaq_0_0

14.00-15.00      Հեղինակային կրթական ծրագրի կլոր սեղան

Մայիսյան 9-  րդ հավաք

Քննարկում ենք՝

Ուսումնական պլան

Անհատական ուսումնական պլան

Նյութը տե՛ս այստեղ՝  Ուսումնական պլանի պարզաբանում 

Անհատական ուսումնական պլան

ներկայացնում են՝  Արմինե Աբրահամյան, Սոնա Փափզյան

 

Պիտակներ՝

Ընթերցողի տարածք. գործունեություն

Գրքեր, ընթերցանություն, ընթերցող, եթե այս ամենը միմյանց փոխկապակցված են այնքան, որ առանց մեկի, մյուսի գոյությունը անպատկերացնելի է, ապա ճիշտ կլինի նաև ևս մեկ բաղադրիչի՝  տարածքի առկայությունը, որտեղ այդ եռամիասնությունը կդրսևորվի, կտա իր պտուղները: Ավելի լավ տարածք, քան դպրոցական ընթերցասրահն  է, երևի դժվար է պատկերացնել, բայց միայն այն դեպքում, երբ սովորող- ընթերցողը այն համարի իրենը,այն հարազատ միջավայրը, որը կապող օղակ է իր և ընկերոջ ՝գրքի միջև:

Գիրքը մարդու ընկերն  է, իսկ ընկերներին պետք է կարողանալ ընտրել: (ԻլյաԳերչիկով)

Իսկ ընկերներ ուենալու համար, պետք է նրանց ընդառաջ գնալ, հանդիպել, մտերմանալ: Հենց այս հանգամանք է, որ ընթերցողին կբերի ընթերցասրահ: Հույսը, մեծ սպասումը լավ ընկեր գտնելու, հաջողվե՞ց, ապա երկու ընկերների համար լավագույն հանդիպման վայրը կդառնա  դպրոցական ընթերցասրահը, և ոչ միայն այն վայրը, ուր կան պատուհաններ, պահարաններ ու պատեր, այլ մեդիա տարածք, տարածք անիվների վրա:

Եթե վայր, ապա գրքաշատ ու ընթերցողին  հասանելի: Հասանելություն և՛ թղթային, և՛ մեդիա տարբերակով: Տարվա սկզբում, ընթերցավարի գործունեության գոնե  մոտավոր պատկերացումը այն էր, որ եթե ընթերցասրահ  գա սովորող, որն ուզում է ընթերցել, ապա խորհուրդ տալ, գրքի, ստեղծագործության տարբերակներ առաջարել, եթե դեռ չի կողմնորոշվել և այլն: Աստիճանաբար  հասունացավ պահը, որը թելադրեց  ընթերցասրահը(մեդիա տարբերակով հանդերձ), դարձնել այնքան հասանելի ու դեպի իրեն ձգող, որ ըթերցողը  չգա այնտեղ գիրքը վերցնելու ու միայն տանը ընթերցելու համար(իհարկե սա նույնպես ընթերցողի գործունեության ձև է), այլ գա, ընտրի գիրքը ու մնա հենց այնտեղ, որտեղ բնակվում է իր գիրք-ընկերը, դառնա մի մասնիկը ընթերցասրահի:

Յուրքանչյուրի համար էլ թանկ ու անփոխարինելի է այն , ինչ ինք իր ձեռքերով է անում, ջանք է գործադրում, և ինչպե՞ս անել, որ յուրքանչյուր սովորողի սրտացավ դարձնել ընթերցասրահի՝ իր տարածքի հանդեպ: Դրանից բարդ ու միևնույն ժամանակ պարզ բան չկա՝ տարածքը տալ նրան: Այս ամենից հետո՝ եկան ու եկան, ընթերցողների հոսքն ժամ առ ժամ, օրեցօր շատանում էր, և հետաքրքիրն այն էր, որ մեկը իր գիրք-ընկերոջը գտնում էր, ընկերանում, հարազատանում, հաջորդ անգամ դասընկերոջն էլ բերում, որ վերջինս նույնպես նոր ծանոթություններ ձեռք բերի:

Ընթերցասրահը ապրող ու զարգացող է, քանի որ նրանում ապրում ու ստեղծագործում են իր բնակիչները՝ լավագույն ընկերները: Այն պետք է միշտ նորի մատուցման վայր լինի՝ թե մեդիա, թե իրական տարածքում: Մեդիա տարածքը սկսեցին  «խնամել», հարստացնել նոր նյութերով հենց ընթերցողները՝ հրապարակելով նոր կարդացած գրքերի մասին տեղեկություններ՝ 1, 2, 3, 4 ,5:  Ընթերցասրահի էջը ենթակայքում հնարավորություն տվեց տեղյակ պահելու, լինելու գրողների ծննդյան օրերի, ստեղծագործությունների, նոր ու հետաքրքրաշարժ նյութերի  մասին: Իսկ ինչպե՞ս անել, որ ընթերցողի տարածքը լինի նաև գործունեության վայր՝ ստեղծագործելու, ներկայացնելու, հետաքրքիրը մատուցելու: Գուցե՞ տոն, մրցույթ, վարպետության դաս : Դիպուկ էր:

Կա՞ մարդ, ով չի սիրում նվերներ, կարծում եմ՝ ոչ: Նվեր- գրքեր հենց ընթերցողների կողմից 1, 2: Ընթերցողը ինքն է հարստացնում իր տարածքը նոր ու զարմանահրաշ գրքերով: Ընթերցողի տարածք, որտեղ նա կխաղա, կմրցի, կստուգի իր գիտելիքնրը, հեքիաթ կպատմի իր ընկերների համար: Ահա այս ամենից ելնելով էլ, ընթերցեասրահում կազմակերպեցինք Թումանյանական խաղ-վիկտորինա, իրականացրեցինք նախագիծ, երբ սովորողներն իրենք էին հեքիաթներ, հետաքրքրաշարժ ընթերցանության նյութեր ընտրում  իրենց ընկերների համար՝ 1, 2(ինչ մեղքս թաքցնեմ, հավեսի ընկա ու սկսեցի ինքս երեխաների համար ընթերցել հեքիաթներ): Յուրաքանչյուր տոն ու ստուգատես չշրջանցեց ընթերցողի տարածքը, ներս եկավ ու դեռ էլի կգա՝ 1, 2….:

Նոր ընկերներ տարածքում, ապա անպայման հարկավոր է ներկայացնել նրանց, ծանոթացնել բոլորին նրանց, իսկ նրանց՝ բոլորին:  Մեդիա ընթերցասրահի միջոցով տեղեկացվում է  նոր ընկերների հյուրընկալման մասին, և անմիջական հրավեր արվում ՝ գալու, ծանոթանալու, ընկերանալու: Էլ ինչ ընկեր, որ նոր գաղափարի առիթ չդառնա, այն էլ այնպիսի ընկեր, ինչպիսին է «Աշխարհի յոթ հրաշալիքները» գիրքը՝ ժամանակավոր հանգրվանած մեր ընթերցասրահում: Գրքի ընթերցումը դարձավ այն հրաշալի նախագծի սկիզբը որն իրագործեցին մի քանի սովորող՝ բացեցին բլոգ, նյութեր տեղադրեցին, և գրքի սահմաններից էլ դուրս եկան՝ բացահայտելով ու ներկայացնելով նոր ու զարմանահրաշ նյութեր աշխարհի յոթ հրաշալիքներից մեկի՝ Եգիպտական բուրգերի և Եգիպտոսի մասին: Ընթերցող ես, ուրեմն ստեղծագործ ես, ունես վայր ուր կդրսևորես քեզ, հրաշալի է, ստեղծագործիր որքան ուզես: Առիթ ստեղծագործելու՝ իմաստուն հեքիաթ հորինելու ու մրցույթում ուժերդ ու գիտելիքդ դրսևորելու: Խնդիրը հետևյալն էր` հորինել իմաստուն հեքիաթներ, որոնք անպայման ունենալու էին խորհուրդ իրենց մեջ:  Մրցույթին հաղթողներ ճանաչվեցին Դպրոց-պարտեզի ընթերցասեր 2 երկու դասարան, արդյունքը ոգևորող էր, քանի որ այն սովորողներն էին, ովքեր ընթերցասրհի բնակիչներն ու անդավաճան ընկերներն են: Եվս  մեկ պատճառ, որ  ընկերությունը  լավ գրքերի հետ՝ վաղ թե ուշ պտուղներ կտա:

Եթե ընկերներ, ապա միասին ու պատրաստ անցնելու փորձություների երկար ուղի: Եթե ընթերցել, ապա միայն լավ գրականություն, եթե ընթերցասերի տարածք՝ ապա կենդանի, անընդհատ ու նորարաությունների պատրաստ:

Լավ գաղափար գտնելու ամենալավ ձևը՝ բազմաթիվ գաղափարներ  ծնելն է: Լինուս Պոլինգ