RSS

Category Archives: Հայրենագիտություն

Թումանյանի Լոռին…./հաշվետվություն/

Աշնանային արձակուրդների ընթացքում մեկ գիշերակացով այսցելեցինք Լոռի

Ճամփորդության մասին պատմում են

Հայկ Պետրոսյանը

Մարիա Ավետիսյանը

Ամփոփ պատումը ընթերցեք իմ նոր բլոգում

Advertisements
 

ՏԻԱՐԻ ՀԵՏ ՃԱՄՓՈՐԴԵԼԸ ՀԱՎԵ՜Ս Է

Օրը հուշում էր՝ անձրևելու եմ, բայց ով այդքան համառ-ճամփորդ սեբաստացի տեսնի ու անձրևի: Չանձրևեց, դեռ մի բան էլ այնքան տաքացավ՝ ամռան շունչ զգացինք:

20151023_090356 20151023_100319

Սեբաստացիների այս խումբը՝ տիար Բլեյանի ղեկավարությամբ, Արարատի մարզ ուղևորվեց, Ուրցաձոր: Տիարի հետ ճամփորդելիս, հայրենիքիդ մի թիզ հողի վրա էլ տեսնելու ու իմանալու բան ես ունենալու, խնձորենիների ամենասովորական հավաքելն էլ դառնում է պատմություն, իրադարձություն: Սեբաստացիները Ուրցաձորի ճամբարում այնքան լավ էին իրենց զգում, որ մեզ էլ այդ տնական հարազատությունը առաջին վայրկյանից փոխանցվեց: Շարունակությունը ընթերցեք այստեղ:

 

Հայկ նահապետ

Read the rest of this entry »

 

Առասպել լավաշի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ հին Հայաստանը պատերազմել է Ասորեստանի հզոր թագավորի՝ Նաբուքոդոնոսորի հետ: Այդ պատերազմները վարում էր Արամը: Նա Գեղամի թոռն էր՝ Արմավիրի տեր Հարմայի որդին, մի աշխատասեր, եռանդուն, հայրենասեր մարդ, որը գերադասում էր մեռնել հայրենիքի համար, քան տեսնել, թե ինչպես են օտար ցեղերն ու ազգերը ոտնակոխ անում իր հայրենիքը և տիրում ու շահագործում իր արյունակից հարազատներին։ Read the rest of this entry »

 

Առասպել Դավթի քարի մասին

Սասունցի Դավիթը հայկական ժողովրդական էպոսի գլխավոր հերոսն է: Նա աչքի էր ընկնում առասպելական ուժով, որը ժառանգել էր հորից՝ Մեծ Մհերից, իսկ նրա հայրը՝ իր հորից՝ Սանասարից, որը գերբնական ծագում ուներ. ծնվել էր Կաթնաղբյուրի ջրից: Նրա մայրը՝ Ծովինարը ծարավ էր զգացել և Կաթնաղբյուրի ջրից մի բուռ լիքը ու մի կիսատ բուռ խմել էր և հղիացել: Լիքը բռից ծնվել էր Սանասարը, որն ավելի ուժեղ էր, իսկ կիսատ բռից՝ Բաղդասարը: Հորեղբայրը մանուկ ժամանակ Դավթին հոտաղ էր դարձրել: Read the rest of this entry »

 

Առասպել Հաղպատի վանքի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ քահանա դառնալ ցանկաղոցները այստեղ ուսումնասիրում էին տարբեր գիտություններ, աստվածաբանության դասեր էին ստանում, զբաղվում էին գեղանկարչությամբ ու գրքերը կրկնօրինակելով: Պատմում են նույնպես, որ վանքի շինարարությանը շատ նպաստեց մրցողականության մթնոլորտը: Մի անգամ, երբ աբեղա շինարարները վերջացրեցին գեղեցիկ տաճարի կառուցումը հարևան Սանահինում, աշակերտներից մեկը բերանից բաց թողեց, թե.

— Եթե ես ճարտարապետը լինեի, ապա ավելի գեղեցիկ տաճար կկառուցեի… Read the rest of this entry »

 

Առասպել հայոց աստվածների տված շնորհների մասին

Հայերը հնուց ի վեր շատ շնորհներ ու արժանիքներ, հետաքրքրություններ ու հենց իրենց բնորոշ հատկանիշներ ունեն: Այդ շնորհներից են՝ արարչագործությունը, սերն ու թովչանքը, ուսումնատենչությունը, քաջությունը, հյուրընկալությունը, իմաստնությունը, բարությունն ու ճշմարտասիրությունը, իսկ ամենաբնորոշ հատկանիշը՝ անսահման աշխատասիրությունն է:

Այս բոլոր հատկանիշներով ու արժանիքներով հայերին օժտել են հայոց աստվածները: Read the rest of this entry »