RSS

Category Archives: Հայրենագիտական արշավներ

Հայաստանի մարզերը, տեսարժան վայրերը սովորենք այցելելով

 

Նախագիծ. Հայաստանի մարզերը, տեսարժան վայրերը, գյուղերն ու քաղաքները սովորենք այցելելով

Նպատակը՝ հայրենաճանաչություն, ուսումնահետազոտական աշխատանք, կրթական փոխանակումներ, բանահավաքություն

Կատարվող աշխատանք՝

  1. Google map-ով  գծել Երևան-ից ճամփորդության վայրը տանող երթուղին, տեղադրել բլոգներում:
  2. Գրել՝ ո՞ր մարզում են գտնվում նշածս տեսարժան վայրը/երը/:
  3. Քանի՞ կիլոմետր հեռավորության վրա են գտնվում Երևանից, քանի՞ կիլոմետր է հեռու  մարզկենտրոնից յուրաքանչյուրը:
  4. Քանի՞ կիլոմետր է  իրար միջև ընկած հեռավորությունը:
  5. Հետաքրքիր տեղեկություններ, ավանդույթներ-լեգենդներ/առանձնացնել, մշակել, տեղադրել բլոգում/:
  6. Նշել, թե այդ օրը ի՞նչ եղանակային պայմաններ են լինելու, օդի ջերմաստիճանը տվյալ մարզում, սովորաբար և կոնկրետ այդ օրը:
  7. Ինչպիսի՞ հագուստ է հարկավոր հագնել, և ի՞նչ տեսակի ճամփորդական իրեր պետք է իր հետ վերցնի յուրաքանչյուր սովորող նման ճամփորդության գնալիս:
 

Ուսումնահայրենագիտական ճամփորդություն Մուղնի-Ուշի-Սաղմոսավանք

Հայրենագիտության  դասաժամերին ուսումնասիրում ենք Հայաստանի մարզերը: Ըստ նախագծի, Արագածոտնի մարզը ուսումնասիրեցինք իր տեսարժան վայրերով՝ այցելեցինք Մուղնի-Ուշի-Սաղմոսավանք, նախապես գծելով երթուղին, տեղեկություններ հավաքելով-մշակելով, ծանոթանալով եղանակային պայմաններին, բնաշխարհին: Սովորողները իրենց բլոգներում՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7  տեղադրել են տեղեկությունները, մշակել երթուղին, սովորել, քանի որ այնտեղ հենց իրենք էլ պետք է վարեին հայրենագիտության դասը՝ Արագածոտնի մարզը, վանքերը, տեսարժան վայրերը, հաղորդեին տեղեկություններ, ներկայացնեին իրենց ընկերներին:

Ճամփորդության ամփոփումը նկարաշարով:

Ինչպես նաև ծանոթացեք ամփոփ պատումներին՝

1. Էլեն Բաբայան

2. Արեն Կարապետյան

3. Վիկտորիա- Անի Միկաիլ

 

Ուսումնահայրենագիտական ճամփորդությունների նախագիծ. Հայաստանի մարզերը, տեսարժան վայրերը սովորենք այցելելով

Մուղնի-Ուշի-Սաղմոսավանք

Հայաստան. քարտեզ

Նախագիծ. Հայաստանի մարզերը, տեսարժան վայրերը սովորենք այցելելով

Արագածոտնի մարզ.

Մուղնի-Ուշի- Սաղմոսավանք

Խնդիրները.

  1. ​Google map-ով  գծել Երևան-ից ճամփորդության վայրը տանող երթուղին, տեղադրել բլոգներում:
  2. Գրել՝ ո՞ր մարզում են գտնվում նշածս տեսարժան վայրը/երը/:
  3. Քանի՞ կիլոմետր հեռավորության վրա են գտնվում Երևանից, քանի՞ կիլոմետր է հեռու  մարզկենտրոնից յուրաքանչյուրը:
  4. Քանի՞ կիլոմետր է  իրար միջև ընկած հեռավորությունը:
  5. Հետաքրքիր տեղեկություններ, ավանդույթներ-լեգենդներ/առանձնացնել, մշակել, տեղադրել բլոգում/:
  6. Նշել, թե այդ օրը ի՞նչ եղանակային պայմաններ են լինելու, օդի ջերմաստիճանը տվյալ մարզում, սովորաբար և կոնկրետ այդ օրը:
  7. Ինչպիսի՞ հագուստ է հարկավոր հագնել, և ի՞նչ տեսակի ճամփորդական իրեր պետք է իր հետ վերցնի յուրաքանչյուր սովորող նման ճամփորդության գնալիս:

Նպատակը.

Յուրաքանչյուր մարզ տեսնել և տեսնելով սովորել, կարողանալ կողմորոշվել և ճիշտ երթուղի գծել, պատկերացում կազմել հեռավորության մասին և այն հաշվել ժամանակով՝ եթե գնաս մեքենայով, ոտքով: Ծանոթանալ տվյալ տեսարժան վայրերի պատմությանը, դիրքին, ո՞ր մարզում են գտնվում: Պատկերացում կազմել եղանակային գոտիների մասին, հասկանալ՝ որ մարզում ինչպիսի ջերմաստիճան է սովորաբար լինում և անտիցիկլոնների ներթափանցման ժամանակ հատկապես, որ մարզերում են ավելի շատ տեղումներ լինում: Պարզել տվյալ մարզի հարևան մարզերը:

 

Մենք հարուստ ենք, մենք բախատավոր. մենք Չարենց ունենք

 

Ուսումնական ճամփորդություն Մատենադարան

Ճամփորդներ՝ Սոնա Փափազյան 4.2 դասարան, Վիկտորիա-Անի  և Մարկ Միկաիլներ

 

Գառնիի տաճարն ու Գեղարդավանքը աշնան հագուստով

Նկարագրություն:

Հոկտեմբերի 21-ին 4-րդ և 5-րդ դասարանցիների հետ աշնանային ուսումնահետազոտական-հայրենագիտական ճամփորդության մեկնեցինք դեպի Գառնիի տաճար և Գեղարդի վանք: Մինչ այդ արդեն ծանոթացել էինք այս վայրերի հետ, ուսումնասիրել պատմությունը, և մշակումներ արել: Գառնու տաճարի մասին մեկմեկու պատմեցինք ու լսեցինք բոլորով միասին , իսկ Գեղարդի վանքի մասին պատմեց Առաքելը:

Չարենցի կամարի մոտ էլ կանգ չառնել չէինք կարող ու Հայաստան աշխարհի անուշության մասին գովք չանել էլ չէինք կարող:

 

Պիտակներ՝

«Երևանյան բլուրներ. Երևանը բլուրների վրայից» . Էրեբունի

Երևանը մերն է, մենք նրանը: Բլուրներ` անթիվ ու դեղին, աշնանային ու երևանյան, բարձր ու ցածր: Ավեր ու շեն Էրեբունի ամրոց, իսկ  տեսարանը սար-բլրից  լավն է ՝ մի կողմդ Էրեբունի փողոցն է իր ողջ լայնքով ու երկայնքով, շուրջը փռել տներ հին ու նոր, թաղամասը  Էրեբունի, աջ կողմն էլ բլուրներն են երևանյան:

Նկարագրություն:

Տիար Բլեյանի առաջարկած «Երևանյան բլուրներ. Երևանը բլուրների վրայից» նախագծի համաձայն էլ,  այսօր՝ դպրոց-պարտեզի 4-րդ դասարանցիների      << բլրասեր >> խմբով ճանապարհվեցինք Երևանի Էրեբունի սար-բլուր: Քայլարշավով բարձրաձանք  Էրեբունի սար և ամրոցի ավերակներ, որտեղից  հորիզոնն է բացվում առաջդ ՝ նկարես ու դիտես, հետո նորից դիտես ու նորից նկարես:  Հեռադիտակները , որոնք մեզ՝ մեր ավագ ընկերներն էին նվիրել, ծառայեցին իրենց նպատակին. մի լավ ուսումնասիրեցինք Էրեբունի փողոցը, իր բարձրահարկերով, սեփական տներով,  կրթահամալիրին էլ ձեռքով ենք արել, տեսել եք չէ՞,   Էրեբունուց բարևն առել եք չէ՞:  Բլուրներն էլ, շղթայաձև պար բռնած, կանգնել էին դիտման, որ ճամփորդները մի լավ երկինքն ի վեր ու վար անեն իրենց կարճլիկ գոյությունները:   Սարը դիտելուց, զննելուց, <<պեղելուց>> հետո, դադար առանք՝ ֆոտոպլեների, արդյունքը շուտով դպրոց-պարտեզի ենթակայքում:

 

Պիտակներ՝