RSS

Category Archives: Կրթահամալիրյան տոնացույց

Առավոտյան տոնական ընդհանուր պարապմունքը մեր վրաց ընկերների հետ

Advertisements
 

Պիտակներ՝ , ,

Տեսանյութեր

Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ

 

Պիտակներ՝ ,

Տեսանյութեր

Ձոն գարնան ամենագեղեցիկ ծաղիկներին ՝ կանանց ու աղջիկներին

 

Պիտակներ՝

«Ձոն» տեխնոլոգիական հանրակրթության ստուգատես

p1110333

Մարտի 3-ին `      Բարեգործի օր. բարեգործության նախագծերի մեկնարկ.

  • Ժամանակակից արվեստի բաց արխիվ-ֆոնդ. համակարգողներ Գրիգոր Խաչատրյան , Լուսինե Մանուկյան
  • Սեբաստիա մարզահալիր. Արման Երանոսյան, Արտյոմ Խաչատրյան

Մարտի 4-ին՝ մարզական շքերթ նախակրթարանում և «Իմացումի հրճվանք» ծրագրով. նախակրթարաններ, 1-2-րդ և 3-4-րդ դասարաններ

Մարտի 5-ին՝ 4-6-րդ դասարանցիների և մանկավարժական աշխատողների մարզական ստուգատես

Մարտի 6-ին՝ ժամը` 11:00-12:00. 7-12-րդ դասարանցիների ակումբային, մարզական աշխատանքների ստուգատես . ակումբների ղեկավարներ

Մարտի 7-ին՝ համերգ «Ձոն». համակարգող «Արշավականներ» ակումբ. նվիրատվության, շնորհավորանքի, ուշադրության ստուգատես. ցուցահանդես-վաճառք

Մարտի 13-ին՝ «Կարդում ենք» նախագիծը Երևանում

Մարտի 14-ին՝ համերգ «Կարդում ենք». համակարգող «ԱրտԲզզան» ռադիոակումբ.

Մարտի 21-ին՝ հաշվետվություն-համերգ. TVmskh ակումբ

Ապրիլի 4-ին՝ համերգ «Ձոն կնոջը»

«Սեբաստացիներ» երգչախումբ

Ավագ դպրոցի երգչախումբ

Մանկական երգչախումբ

Ապրիլի 7-ին՝ այգում «Ջան, մայրիկ ջան, տես» տոնախմբություն

 

Պիտակներ՝

2013-2014. ուսումնական օրացույց

grig_0

  • Ամեն ուրբաթ` ժամը15.15-16.00 — «Մեդիաուրբաթ» ընդհանուր պարապմունք
  • Ամեն չորեքշաբթի` ժամը 15.15-16.15 — դասավանդողների ամենշաբաթյա մեթոդական պարապմունքներ
  • Ամեն երեքշաբթի և հինգշաբթի` ժամը 15.15-16.45 — «Սեբաստացիներ» երգչախմբի պարապմունքներ
  • Երկուշաբթի, ժամը 16.00, երկու շաբաթը մեկ անգամ — վարչական խորհուրդ
  • Երկուշաբթի, ժամը 16.00, երկու շաբաթը մեկ անգամ — մասնաժողով
  • Օգոստոսի 12 — դպրոցների, ուսումնական կենտրոնների, գրասենյակների ղեկավարների համար ուսումնական տարվա սկիզբը Read the rest of this entry »
 

Սեբաստացու ամենածնունդն այսպիսին է լինում

<< Մեր տոնին մենք ենք անում նվերներ >>խորագրով կազմված նախագծի  համաձայն ,այսօր ՝ մոտավորապես 400 կտոր գիրք — նվերներով և բա՜րձր տրամադրությամբ, ուղևորվեցինք Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 52 հիմնական դպրոց : Դպրոցի անձնակազմը նախապես տեղյակ էր մեր տոնական այցի մասին և տրամադրել էր դասարան ,որտեղ էլ ներկայացրինք կրթահամալիրը, խոսեցինք մեր տոնի մասին,հրավիրեցինք մասնակիցը լինելու մեր ամենածնունդին,ներկայացրեցինք գրադարանի կայքը,գիրք ներբեռնելու հնարավոր բոլոր տարբերակների մասին խոսեցինք, ներկայացրինք բլոգը ,որպես աշակերտի ուսումնական գործունեության տարածք : Նրանք մեծ ոգևորությամբ ունկնդրեցին և երբ իմացան ,որ ունենք կրթահամալիրի հիմն,խնդրեցին մեկ քառատող կատարել,դե մենք էլ ինչպես կարող էինք մերժել՝ միանգամից և առանց տարակուսելու ՝<<Արևելյան կողմն աշխարհի…..>>>:))) : Լավ ընդունելությունից հետո, բնականաբար դժվար է հրաժեշտ տալ,բայց մեզ սպասում էին << Անտարես>> հրատարակչության գրքերը Մսյր դպրոցում հայտարարված ցուցահանդես վաճառքին: Մթնոլորտը այնքան բարի,ոգևորող,աշխույժ երգ ու պարով էր,որ մեկին չէիր գտնի անտարբեր կանգնած,ամենքն իր գործով ՝ մի խումբ գրքերն էլ ուսումնասիրում ամենայն մանրամասնությամբ,մյուսները ուրախ պար էին բռնել մարմարյա սրահում ու նշում էին իրենց տոնը՝ Սեբաստացու տոնը : Դպրոց -պարտեզի ընթերցասերները ձեռք բերեցին հետաքրքիր գրքեր,և դեռ ձեռք կբերեն՝ հարստացնելով իրենց ընթերցանության նյութը:

Ահա այսպիսին է իսկական սեբաստացու ծնունդը՝ առույգ, ժպիտապայթյուններով, պարերով,շնորհավորանքերով,նվերներով….

Դե ինչ ,ոգևորող էր չէ՞….միասին տոնենք մեր կրթահամալիրի ԱՄԵՆԱԾՆՈՒՆԴԸ

ԵՍ սեբաստացի եմ,որովհետև իմ էությունը այժմ կրթահամալիրյան առօրյան է

Ես սեբաստացի եմ,որովհետև ես այլ կերպ արդեն չեմ կարող…..

Կրթահամալիրս՝ ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ……

 

Վարպետության դասն այսքա՞ն աշխույժ ու վարպետորեն,իհարկե՛ մեզ մոտ ,և իհարկե՛ Լուսինե Դաշտոյանի մատուցմամբ

This slideshow requires JavaScript.

Դպրոց-պարտեզի և Նոր դպրոցի    համագործակցությունը  տեղի ունեցավ  Դպրոց-պարտեզի ընթերցասրահում :  Վարպետության դասը վարում էր «Անտարես» հրատարակչության գրքերի ձևավորող , հմայիչ Լուսինե Դաշտոյանը, ում պայծառությունն ու ջերմությունը՝ մեր սովորողների նկատմամբ `էլ ավելի  ոգևորեց նրանց : Ըստ նախագծի ՝  մեր հյուրին ներկայացանք մենք :Պատմեցինք  կրթահամալիրի պատմությունը,ծանոթացրեցինք գլխավոր կայքին ,դպրոցների ենթակայքերին, գրադարանի կայքին, էլեկտրոնային և աուդիո գրքերին: Նախատեսված ներկայացումները ՝ Խնկոյանական շնչով, սպասվածից այքա՜ն լավ ստացվեցին,որ Լուսինեն հիացած ու հաճելիորեն զարմացած ակնդրում էր  կատարվող հրաշքը :

2-րդ փուլում իսկական վարպետության դասի ժամանակն էր:Լուսինեն իր հետ բերել էր գրքի մակետ,որը ցուցադրեց բոլորին,ինչպես նաև դեռ չհրատարակված գրքերի կազմեր:Այնուհետ առաջարկեց ,որպեզսի սեբաստացիները մի քանի րոպեով դառնան գրքի կազմի ձևավորողներ:Տրամադրեց  թղթեր ,գունավոր մարկերներ,մի քանի մասնագիտական խորհուրդ տվեց և ասաց ,որ գործի անցնեն՝ ստեղծելով իրենց յուրահատուկ ու ինդիվիդուալ գրքի կազմը : Դե սեբաստացուն էլ այդպիսի մի առաջարկ էր պետք՝ բոլորը գործի անցան : Յուրաքանչյուրը մի հարմար  վայր գտավ,տեղավորվեց ,և ահա,սկսեցին լույս աշխարհ գալ գլուխգոծոցներ:Լուսինեի հավաստմամբ մեր երեխաների մոտ շատ լավ էլ ստացվում է գրքի ձևավորումը,և մի քանի կազմեր նույնիկս կարող են մրցութի մասնակցել,և ո՞վ գիտե,գուցե՞ մրցանակի էլ արժանան:)

Հրաշալի ու բարի մթնոլորտը չէր կարող անտարբեր թողնել մեր հյուրին, և նա մեզ հրավիրեց «Անտարես » հրատարակչություն,որպեսզի սովորողնեերը մոտիկից կարողանային ծանոթանալ գրքի ստեղծմանը,էջադրմանն ու ձևավորմանը: