RSS

Category Archives: Կրթահամալիրյան տոնացույց

«Այստեղ, այնտեղ և այլուր, մեր կրթահամալիրում՝ ամենուր» նախագիծ . Ֆիլմ 2. Արհեստների ավագ դպրոց-քոլեջ

Advertisements
 

«Այստեղ, այնտեղ և այլուր, մեր կրթահամալիրում ՝ ամենուր» նախագիծ

Նախագծի զարգացում, ֆիլմ առաջին. Մինի ճանփորդություն Միջին դպրոցում

 

Այստեղ, այնտեղ ու այլուր՝ մեր կրթահամալիրում ամենուր……

Կրթահամալիրի տոնը, խելքից դուրս խառնաշփոթ, ժպիտներ ու այս ու այն կողմ շտապող դեմքերի տարափ է առաջացրել, որ  մտածում ես՝ ալիքի մեջ չընկնելը ափսոս է, նետվեցիր ու ալիքը քեզ տարա՜վ: Նախագծով  նախատեսված կրթահամալիրյան շրջայցերը սկսեցինք ու մի ուրախություն, կլորացած աչքեր՝ հետաքրքրությունից վառվող հայացքներ, ճամփորդական տրամադրություն ու  քայլելով ու խոսելով, թռնելով ու հավեսով բանգլադեշյան ճանապարհենրը տարան մեզ Նոր Դպրոց՝ Նինայի՝ այդ հրաշք աղջնակի ցուցահանդեսին: Տոնը, լավ հնարավորություն է նոր ընկերներ ձեռք բերելու, միմյանց հրավերներ անելու, ամուր ու ամենա-ամենաընկերություն սկելու համար, նույն կրթահամալիրում սովորենք ու իրար չճանաչենք, բա դա կարելի՞ բան է: Ընկեր Սաթենի հյուրընկալ ժպիտն ու 3 -րդ դասարանցիների դասասենյակի ջերմությունից ոգևորված մենք էլ, Նինայի նկարները դիտելուց հետո, որոշեցինք մի կտոր գույն էլ մեզանից թողնենք, ու նկարեցինք ամենատարբեր ու գունառատ նկարները:  Ընկեր Սաթենին ու իր սովորողներին հրավիրեցինք Դպրոց-պարտեզ, շրջայցի, հյուրընկալվելու և մասնակցելու մեր ցուցահանդես-վաճառքին:

Կրթահամալիրյան ճամփորդության երթուղին ավարտված չէր, մեզ էր սպասում Արհեստների ավագ դպրոց-վարժարանը: Հենց մուտքից էլ զարմացանք, մինչև ելքը: Բոլոր հնարավոր գործունեությունների ականատեսը եղանք՝ է՛լ ոսկերչություն, է՛լ տեխնոլոգիա-դիզայն, նկարչություն, բույսերի-կենդանիների խնամք, հարցրինք ու հարցրինք, շրջեցինք ու շրջեցինք:

Հարցախեղդ-ֆիլմը՝ հաջորդիվ:

Read the rest of this entry »

 

Կրթահամալիրյան ճամփորդական նախագիծ . ծանոթանում ենք մեր կրթահամալիրին

P1210790

Ներկրթահամալիրյան ճամփորդական նախագիծ

Նախագծի ժամկետները- նոյեմբերի 10-16

Մասնակիցներ- Դպրոց պարտեզի 4-րդ և 5-րդ դասարանցիներ

Նպատակը- Նախագիծը  շրջայցային-ճամփորդական է, որի շրջանակներում նախատեսվում են այցեր կրթահամալիրյան բոլոր դպրոցներով ինչպես նաև Մեդիակնենտրոնով: Նպատակն է ծանոթանալ կրթահամակիրի ենթակառուցվածքին, այն կազմող դպրոցների տեղանքին, ճշտել հեռավորությունը Դպրոց-պարտեզից, ուսումնասիրել յուրաքանչյուր դպրոցի շենքի արտաքին և ներքին հարդարանքը, ծանոթանալ առանձնահատկություններին, ինչո՞վ է նման, և ինչո՞վ տարբեր  մնացած մասնաշենքերից, զրուցել, հարցազրույցներ ունենալ դասավանդողների և սովորողների հետ, փոխադարձ հրավերներ անել, մասնակցելու հարիսայի ծեսին, փորձելու թթուն և այլն:

Խնդիրներ — հստակ կողմնորոշվել տեղանքում, պարզել յուրաքանչյուր մասնաշենքի գտնվելու վայրը, գեռավորությունը Դպրոց-պարտեզից

կողմնացույց օգնությամբ կողմնորոշվել, որ ուղությամբ է գտնվում

ունենալ ֆոտոխցիկներ, ձայնագրիչներ

վերցնել հարցազրույցներ սովորողներից, դասավանդողներից

Լուսաբանումը ֆոտոռեպորտաժների, ռադիոնյութերի, ֆիլմերի տեսքով՝ բլոգներում, ենթակայքում

 

ԹԹու դնենք՝ հարիսա ուտենք

ԹԹուդրիկ 2014 , Դպրոց-պարտեզ

ֆիլմում օգտագործվել են նաև Արմինե Աբրահամյանի լուսանկարնեը
 

Հեղինակային կրթական ծրագրի կլոր սեղան. հանրակրթության երկրորդ աստիճան` 4-5-րդ դասարաններ.ուսումնական պլան, անհատական ուսումնական պլան, մեդիակրթությունը 4-5-րդ դասարաններում

9-rd_havaq_0_0

14.00-15.00      Հեղինակային կրթական ծրագրի կլոր սեղան

Մայիսյան 9-  րդ հավաք

Քննարկում ենք՝

Ուսումնական պլան

Անհատական ուսումնական պլան

Նյութը տե՛ս այստեղ՝  Ուսումնական պլանի պարզաբանում 

Անհատական ուսումնական պլան

ներկայացնում են՝  Արմինե Աբրահամյան, Սոնա Փափզյան

 

Պիտակներ՝

Գրքի տոն կրթահամալիրում

This slideshow requires JavaScript.

Ապրիլի 14-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Գրքի տոն» էր: Իսկական գրքաշատ հրավառություն՝ լի անակնկալներով, բեմադրություններով, հաղթանակներով, մրցանակներով:

Գրքի տոնին մասնակցում էին  միանգամից երեք հրատարակչություններ՝ 1.«Էդիթ Պրինտ» 2.«Զանգակ» 3.«Անտարես», նրանք ներկայանում էին նոր ու հետաքրքիր գրքերով: Գրքերը կրթահամալիրի դասավանդողի, սովորողի համար  մատչելի գներով էին ներկայացված:

 «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը նվերներ  հանձնեց  «Աշխարհի իմաստուն հեքիաթները» մրցույթի հաղթողներին, որոնք արժանացան հատուկ մրցանակ գրքերի: Այդ մրցույթում Դպրոց պարտեզը  ունեցավ  երկու մրցանակ, որին արժանացան իրենց իմաստուն հեքիաթների էլէկտրոնային գրքերով ՝1. Արմինե Աբրահամյան և իմաստունիկներ   2.Իմաստունիկներ և Տաթև Ավետիսյան:

Առիթ ունեցանք նաև ներկայացում դիտելու: Թատրոնի խումբը՝ Քնարիկ Ներսիսյանի ղեկավարությամբ, «Աշխարհի իմաստուն հեքիաթները» գրքից երկու իմաստուն հեքիաթ էին բեմադրել՝ իտալական «Ի՞նչն է ավելի կարևոր» և ֆրանսիական «Կտցահարված սիրտը» հեքիաթները:

 

 

 

Պիտակներ՝