RSS

Category Archives: դիցաբանություն

ԱՍՏՎԱԾՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ. հայկական դիցարան

ԱՍՏՎԱԾՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ

ԱՍՏՎԱԾՆԵՐ

 Հայ ժողովուրդը, մինչև քրիստոնյա դառնալը/ 301թվ./ եղել է հեաթանոս, հավատացել է բազմաթիվ աստվածների, որոնց էլ վերագրել է տարբեր աստվածություններ՝ բնության ուժերի տարերքներ: Օրինա՝ ջրի աստված, պատերազմի և այլն: Այս ամենը կապված է այդ ժամանակվա հավատալիքների  ու մշակույթի հետ: Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ունեն դիցաբանություն և  դիցաբանական հերոսներ, այդ թվումէ նաև հայ ժողովուրդը: Այժմ կփորձենք պարզել ու ծանոթանալ հեթանոս հայրեի աստվածներին: Չմոռանանք նշել, որ աստվածների պատվին հայերը կառուցել են նաև տաճարներ, որտեղ զոհեր են մատուցել՝ հաճոյանալու համար, որպեսզի աստվածները լավ աչքով նայեն իրենց: Այդպիսի մի հեթանոսական տաճար է ՝ Կոտայքի մարզում գտնվող, բոլորիս քաջ հայտնի՝ Գառնիի հեթանոսական տաճարը: Տաճարը նվիրված է եղել Միհր աստծուն: Նա եղել է լույսի և մաքրության/արևի/ աստվածը: Հայկական աստվածների դիցարանում եղել են բազմաթիվ աստվածություններ, և ունեցել են իրենց գլխավոր Աստծուն: Հայկական դիցարանում Արամազդն է եղել հայ գերագույն և գլխավոր աստվածը: Արամազդը համապատախանում էհունական դիցարանի Զևսին:

ԱՐԱՄԱԶԴ

Հին հայերի գերագույն աստվածն էր Արամազդը, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ Read the rest of this entry »

Advertisements
 

Առասպել Սևանա լճի մասին

Աշխարհի խոշոր բարձրադիր լճերից մեկը Հայոց աշխարհի կապտաչյա գեղեցկուհին` Սևանն է, որ հնում կոչվել է նաև Գեղամա ծովակ` Գեղամա լեռների բարձրադիր գրկում գտնվելու համար: Այն ծովի մակարդակից մոտավորապես 1800-2000 մետր բարձրության վրա է , գտնվում է  Գեղարքունիքի մարզում: Սևանա լիճն ունի քաղցրահամ ջուր, այն բաղկացած է երկու մասին՝ մեծ Սևան և փոքր Սևան: Լիճն օրվա ընթացքում անընդհատ փոխում էր գույնը` շողալով թանկարժեք ադամանդի բազմագույն երանգներով: Այն հատվածներում,որտեղ կապտականաչը ավելի մուգ երանգով է , այդ հատվածում ավելի խորն է:

Ասում են` մի քանի կրոնավորներ Վանից գալիս են այստեղ և լճի մեջ տեսնելով գեղեցիկ կղզին և հոգեպարար լռությունը` բացականչում են. «Սա է Վան»: Այսինքն` մեզ համար լավ բնակվելու տեղ է: Այդպես են կղզին և լիճը ստացել Սևան անունը: Read the rest of this entry »

 

Դիցաբանություն և առասպել

Դիցաբանությունը հոգևոր մշակույթի մի տեսակ է,
երևում են մարդկանց երևակայական պատկերացումները բնության ու իրենց շրջապատող աշխարհի մասին: 
 
 Հնում, մարդիկ չկարողանալով բացարտերլ բնության երևույթները, օրինակ՝ կայծակը, անձրևը, երկրաշարժը, սկել են դրանք մարմնավորել, վերագրել աստվածությունների, յուրաքանչյուր տարերքի համար մի ասված են ունեցել: Առավել զարգացած դիցաբանական պատկերացումներում աստվածները գերբնական հատկություններով օժտված, հույզեր, ապրումներ, մտածողություն ունեցող, կատարյալ և մարդակերպ էակներ են, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնության ու հասարակության առանձին երևույթներ: 
Դիցաբանական աստվածները և կիսաստվածները (հերոսներ օրինակ՝ Հերակլը կամ Геркулес), մարմնավորելով բնության տարրերը, ձեռք են բերել հասարակական-բարոյական նշանակություն և խորհրդանշել չարի կործանումը, բարին, գեղեցիկը, հերոսականը: Կառուցվել են տաճարներ, կանգնեցվել նրանց արձանները, մատուցվել զոհեր, կազմակերպվել հատուկ տոնախմբություններ:
Գրեթե բոլոր ժողովուրդներն էլ ունեցել են դիցաբանական զանազան ըմբռնումներ, զարգացման տարբեր աստիճանների հասած դիցաբանություն: Համաշխարհային դիցաբանության մեջ առանձնանում են հունականը, հռոմեականը և հնդկականը, որոնք ժամանակին գրառվել ու համակարգվել են: 
Համաշխարհային դիցաբանության մեջ իր կարևոր  տեղն ունի նաև հայկականը: Դարեր գոյատևած դիցաբանությունը խոր հետք է թողել նաև հայ մարդու մտածողության և աշխարհայացքի վրա: 
Հեթանոս հայերն աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, զոհաբերել կենդանիներ: Հայկական դիցարանում, բացի անձնավորված մարդակերպ աստվածներից, հիշատակվում են զանազան մտացածին էակներ, հրեշներ (վիշապ, հուշկապարիկ և այլն) և չար ու բարի ոգիներ (Արալեզ, Հավերժահարս, Քաջ, Առնակ և այլն):
Դիցաբանական տարրեր են պարունակում նաև «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» հայկական առասպելները, «Սասնա ծռեր» էպոսը և այլ բանահյուսական պատումներ:
Առասպելը չափազանցված զրույց է. և՜ պատմողը, և՜ ունկնդիրն այն ընկալում են որպես արժանահավատ պատմություն և փոխանցում բանավոր: 

Առասպելներում արտացոլված են բարու և չարի, հերոսության և վախկոտության, արդարության և անհավատարմության մասին մարդկանց պատկերացումները: 

Գեղեցիկ առասպելներ են ստեղծել հին հույները Հերակլեսի, Յասոնի, Պրոմեթևսի և այլ հերոսների մասին:
«Առասպել» արտահայտությունը առօրյայում օգտագործվում է անհավանական, մտացածին իմաստով:
Հարցեր և առաջադրանքներ/պատասխանել գրավոր/
  1. Ի՞նչ հասկացանք դիցաբանությունից, ի՞նչ է առասպելը, իրակա՞ն է, թե՝ հորինովի
  2. Ո՞վքեր էին առասպելի հերոսները
  3. Ի՞նչ հայկական առասպելներ ու առասպելական հերոսներ գիտենք/նշել անուններ միայն,/
  4. Գիտե՞նք որևէ առասպել, որը կարող ենք ներկայացնել/բանավոր/