RSS

Category Archives: Գրականություն

Այսօր Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է

201

Իսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ — 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:

Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում:

Բանտից դուր գալուց հետո տպագրել է “Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող “Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: 1908-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո խոշոր գրավականով ազատվել կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին Իսահակյանը տարագվել է: Read the rest of this entry »

Advertisements
 

Համո Սահյան

1378000_164846130376657_339018645_n

ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն Read the rest of this entry »

 

Սևակի նամակը Սուլամիթային

485404_521731011197220_971987929_n

«Իմ ամենասիրելի, ամենամտերիմ, ամենաանհասանելի… Քո ժլատ տողերը, որքան շատ ջերմություն, սեր և կյանք են նրանք ինձ տալիս: Ես արդեն ամենևին չեմ հավատում, թե ինչ-որ տեղ կարող եմ պետք լինել, և հանկարծ քո անհաստատ, փութկոտ տողերը, բառերը… և դու կրկին համակում ես ինձ և հասնում ես սրտիս ու սկսում ես հեղափոխել այն, որը հափշտակում է ինձ ողջ-ողջ: Միևնույն է, ինձ համար բերկրանք է… » Read the rest of this entry »

 

Ամեն ճիշտ բան անմահ է….

4d35cea1311bb2e25e17252e2e371295_0

Այսօր ամերիկահայ գրող, համաշխարհային գրականության ականավոր ներկայացուցիչ Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է:

Մեծանուն գրողի կյանքի,գործունեության,ստեղծագործությունների մասին ավելի շատ տեղեկություն ստանալու համար,առաջարկում եմ այցելել <<Տիգրան Հայրապետյան >> գրադարանի կայք ,որտեղ առկա է << Վիլյամ Սարոյան:Մեդիափաթեթ>>-ը: Սա հնարավորթյուն է,ձեր սրտերում հյուրընկալելու այն մեծ սերն ու ծիրանավառ ջերմությունը,որն առկա է սարոյանական յուրաքանչյուր բառում:Ինչպես նա էր ասում,- <<Ես գրում եմ, որ հիշեցնեմ: Իսկ դուք կարդում եք, որ չմոռանաք>>։ Կարդանք,ճանաչենք,սիրենք և չմոռանանք այն ինչ մերն է…..

Սիրով՝  <<Արևիկ>> ընթերցարան…..