RSS

Category Archives: Բույսեր

Նախագիծ. Մեկ բալին մեկ կեռաս, կամ բալենու դրկից կեռասը

Նախագիծ

Դպրոց-պարտեզի այգում 4-րդ և 5-րդ դասարանցիների հետ սկսել ենք ՝ «Մեկ բալին մեկ կեռաս, կամ բալենու դրկից կեռասը»  էկոնախագիծը:

Նպատակը:

Դպրոց-պարտեզի բակ-պարտեզում ունենալ բալենիներին և կեռասենիների այգի:

Ժամկետները:

Սկիզբ՝ Ապրիլ

Ավարտ՝ բերք ստանանք՝ կասենք 🙂

Մասնակիցներ:

Դպրոց-պարտեզի 4-րդ և 5-րդ դասարանցիներ

Նախագծի ընթացքը:

1.Մեկ բալին մեկ կեռաս, կամ բալենու դրկից կեռասը. Կարբիից բերված ծառերի տունկը

2.«Մեկ բալին մեկ կեռաս, կամ բալենու դրկից կեռասը» նախագիծը շարունակվում է

 

Կոմպոստ

Կոմպոստ (գերմ.՝ Kompost, իտալ.՝ composta, լատ.՝ compositus-բաղադրամաս),միկրոօրգանիզմների կենսագործունեության ազդեցության հետևանքով զանազան օրգանական նյութերի քայքայումից ստացվող պարարտանյութ։ Կոմպոստացման ժամանակ բույսերինմատչելի սննդատարրերի (ազոտ, ֆոսֆոր, կալիում) պարունակությունը օրգանական զանգվածում բարձրանում է, վնասազերծվում են ախտածին միկրոֆլորան: Կոմպոստը պատրաստվում է գոմաղբից, տորֆից, գոմաղբահեղուկից, թռչնաղբից, վուշի և կանեփիկեղևանքից (կեղևացոլք), տերևներից, արևածաղկի ցողուններից, եգիպտացորենի կոթուններից, ոչ պիտանի կերերից և արտադրական թափոններից, աղբից և այլն։

Կոմպոստը պարունակում է բույսի համար անհրաժեշտ բոլոր սննդատարրերը՝ ազոտ, ֆոսֆոր,կալիում, միլիարդավոր բակտերիաներ, խմորիչներ, սնկեր և այլն, որոնք բույսին ապահովում են երկարաժամկետ ու կայուն սնունդ: Կոմպոստը հողը դարձնում է ավելի փխրուն, բարելավվում է նրա կառուցվածքը, բերրիությունը: Read the rest of this entry »

 

Ինչպե՞ս են աճում մեզ բոլորիս հայտնի համեմունքներն ու մրգերը

Ինչպիսի՞ն էր ձեզ զարմանքը, երբ առաջին իմացաք, որ ձմերուկը, դա բանջարեղեն է, այլ ոչ միրգ։
Կարծում եմ դուք դեռ էլի շատ բաներ չգիտեք բույսերի զարմանահրաշ աշխարհի մասին։Խոստովանեք, որ նույիսկ չեք պատկերացնում, թե ինչպես է աճում սուրճը։ Կարծում եմ այս ֆոտոշարքը օգտակար և հետաքրքիր կլինի։

Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

Մենք չենք մրսելու

Արձակուրդների ընթացքում բույսերի ցրտահարումից խուսափելու համար, այսօր մի քանի սովորողի հետ դպրոցի բույսերը տեղափոխեցինք մեր նոր կազմավորվող լաբորատորիա, որտեղ անցկացնում ենք բույսերի և կենդանիների խնամքի ընտրությամբ գործունեության ժամերը: Ընթացքում էլ հետևում էինք՝ ինչպես է տարեգաթան պատրաստվում, որ հայտնվի տիար Բլեյանի դեկտեմբերի 29-ին նշանակված ամփոփ ասուլիսից հետո կայանալիք հյուրասիրության տոնական սեղաններին:
 

Պիտակներ՝ ,

Նոր տնկիներ

Դպրոց -պարտեզում այսօր տնկեցինք մի քանի դեկորատիվ թփեր, որոնք ժամանակի ընթացքում և լավ խնամքի պարագայում կդառնան մեծ ու գեղեցիկ թփեր, ու կզարդարեն հեծանվահրապարակին հարող տարածքը:

 

Պիտակներ՝

Պտերներ

6be27095d79077b833208c4e5be13d90

Պտերներ
Պտերները պատկանում է բազմոտազգիների ընտանիքին: Ընտանիքն ընդգրկում է 3000-ից ավելի տեսակներ, որոնք մեծ մասամբ մշտադալար են: Բույսը լինում է խոտային կամ ծառանման տեսքով:

Ծագումը հիմնականում արևադարձային է: Բնության մեջ հանդիպում են անտառային փափուկ, խոնավ հողերում, կիրճերում, արևադարձային անտառներում: Պտերները բազմամյա թափվող տերևներով բույս է և շատ շքեղ տեսք ունի: Տարբեր տեսակների մոտ տերևները կարող են հասնել մինչև 60-70 սմ: Երիտասարդ տերևների գագաթները խխունջանման ոլորված են:

Read the rest of this entry »

 

Արմավաշուշան (Յուկա)

yucca_elephantipes-600x450Պատկանում է շուշանազգիների ընտանիքին:  Հայրենիքը Հյուիսային Ամերիկան է: Ընտանիքը ներկայացված է 30 տեսակով: Մշտադալար բույս է, տարբեր տեսակների բարձրությունը տատանվում է 0.6-2.0 մ սահմաններում, երբեմն հասնում է մինչև 3 մ: Յուկան ծառանման դանդաղ աճող բույս է, բունը պատվում է շագանակագույն կեղևով: Տերևները երկար են ու ժապավենաձև, կարող են հասնել մինչև 1 մետրի: Տերևների  եզրերը շատ կոշտ են, իսկ ծայրին կարող են լինել փոքր փշեր: Դրանք հավաքված են կոճղարմատի մոտ կամ բնի շուրջը դասավորված են վարդակաձև: Բույսը ծաղկում է ամեն տարի և տարին մեկ անգամ: Ունի շատ գեղեցիկ սպիտակ, կամ բաց մանուշակագույն ծաղիկներ: Արմավաշուշանի տարբեր տեսակների թփի արտաքինը տեսքով նմանվում է վիշապածառի,  ագավայի կամ հալվեի: Բույսը նախընտրում է արևոտ տեղամաս, սակայն կարող է աճել նաև ստվերում: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,