RSS

Category Archives: բույսերի խնամք

Միամյա և բազմամյա ծաղիկների տունկ Դպրոց-պարտեզում

Օրերս Դպրոց-պարտեզի այգում, ծաղկամաններում ցանեցինք միամյա և բազմամյա ծաղիկների սերմեր:  Ծաղիկների սերմեր ցանեցինք նաև անիվ-ծաղկամաններում, ինչպես նաև վաղուց հատված ծառից նվեր մնացած կոճղի վրա, այն օգտագործելով որպես ծաղկաման: Հույս ունենք, որ ծաղիկները կսիրեն իրենց նոր միջավայրը ու կգունավորեն այն:

Read the rest of this entry »

 

«Մեկ բալին մեկ կեռաս, կամ բալենու դրկից կեռասը» նախագիծը շարունակվում է

«Մեկ բալին մեկ կեռաս, կամ բալենու դրկից կեռասը» նախագիծը շարունակվում է: Մեր այգին օրեցօր էլ ավելի է գեղեցկանում ու համեղանում նորատունկ կեռասենիներով ու բալենիներով:

Read the rest of this entry »

 

Մեկ բալին մեկ կեռաս, կամ բալենու դրկից կեռասը. Կարբիից բերված ծառերի տունկը

 Այսօր, նոր տնկիներով համեղացավ բակ-պարտեզ «Բալանոց»-ի տարածքը:Բայց, էլ ի՞նչ բալանոց, որ մեկ բալին՝ մեկ կեռաս սկզբունքը չգործի: Համաձայն եք, չէ՞: Ըստ նախագծի բալերին դրկից տնկվում են նաև կեռասենիներ, այս անգամվա տնկիները բերել էինք Կարբի գյուղի  վարպետ Իշխանի տնկարանից, որտեղ այցեցել էինք վերջերս:

Read the rest of this entry »

 

Նախագիծ. Մեկ բալին մեկ կեռաս, կամ բալենու դրկից կեռասը

Նախագիծ

Դպրոց-պարտեզի այգում 4-րդ և 5-րդ դասարանցիների հետ սկսել ենք ՝ «Մեկ բալին մեկ կեռաս, կամ բալենու դրկից կեռասը»  էկոնախագիծը:

Նպատակը:

Դպրոց-պարտեզի բակ-պարտեզում ունենալ բալենիներին և կեռասենիների այգի:

Ժամկետները:

Սկիզբ՝ Ապրիլ

Ավարտ՝ բերք ստանանք՝ կասենք 🙂

Մասնակիցներ:

Դպրոց-պարտեզի 4-րդ և 5-րդ դասարանցիներ

Նախագծի ընթացքը:

1.Մեկ բալին մեկ կեռաս, կամ բալենու դրկից կեռասը. Կարբիից բերված ծառերի տունկը

2.«Մեկ բալին մեկ կեռաս, կամ բալենու դրկից կեռասը» նախագիծը շարունակվում է

 

Կոմպոստ

Կոմպոստ (գերմ.՝ Kompost, իտալ.՝ composta, լատ.՝ compositus-բաղադրամաս),միկրոօրգանիզմների կենսագործունեության ազդեցության հետևանքով զանազան օրգանական նյութերի քայքայումից ստացվող պարարտանյութ։ Կոմպոստացման ժամանակ բույսերինմատչելի սննդատարրերի (ազոտ, ֆոսֆոր, կալիում) պարունակությունը օրգանական զանգվածում բարձրանում է, վնասազերծվում են ախտածին միկրոֆլորան: Կոմպոստը պատրաստվում է գոմաղբից, տորֆից, գոմաղբահեղուկից, թռչնաղբից, վուշի և կանեփիկեղևանքից (կեղևացոլք), տերևներից, արևածաղկի ցողուններից, եգիպտացորենի կոթուններից, ոչ պիտանի կերերից և արտադրական թափոններից, աղբից և այլն։

Կոմպոստը պարունակում է բույսի համար անհրաժեշտ բոլոր սննդատարրերը՝ ազոտ, ֆոսֆոր,կալիում, միլիարդավոր բակտերիաներ, խմորիչներ, սնկեր և այլն, որոնք բույսին ապահովում են երկարաժամկետ ու կայուն սնունդ: Կոմպոստը հողը դարձնում է ավելի փխրուն, բարելավվում է նրա կառուցվածքը, բերրիությունը: Read the rest of this entry »

 

Մենք չենք մրսելու

Արձակուրդների ընթացքում բույսերի ցրտահարումից խուսափելու համար, այսօր մի քանի սովորողի հետ դպրոցի բույսերը տեղափոխեցինք մեր նոր կազմավորվող լաբորատորիա, որտեղ անցկացնում ենք բույսերի և կենդանիների խնամքի ընտրությամբ գործունեության ժամերը: Ընթացքում էլ հետևում էինք՝ ինչպես է տարեգաթան պատրաստվում, որ հայտնվի տիար Բլեյանի դեկտեմբերի 29-ին նշանակված ամփոփ ասուլիսից հետո կայանալիք հյուրասիրության տոնական սեղաններին:
 

Պիտակներ՝ ,

Նոր տնկիներ

Դպրոց -պարտեզում այսօր տնկեցինք մի քանի դեկորատիվ թփեր, որոնք ժամանակի ընթացքում և լավ խնամքի պարագայում կդառնան մեծ ու գեղեցիկ թփեր, ու կզարդարեն հեծանվահրապարակին հարող տարածքը:

 

Պիտակներ՝