RSS

Category Archives: Բաց քննարկումներ

Դրախտային հանդիպում Մեդիակենտրոնում

Եղանակը՝ ամենասովորական երևանյան տապ, օրը հինգշաբթի, ժամը 19.00, վայրը՝ Դրախտակենտրոն-Մեդիակենտրոն, մարդիկ՝ մի խումբ սեբաստացիք և այլք, միջավայրը՝ բլոգային, դրախտային, առաջարկությունները՝ հետաքրքիր, ներբլոգային և ոչ միայն, նորամուտը՝ դրախտային պատի դրախտ գնալը։

Հ.Գ.  Այն ինչ չասացի, երևի հանկարծակիի եկա, երբ տիարն ասաց՝ Սոնա, միշտ է էդպես, ու էդ նորմալ է, երևի, ասելիք ունես, բա ասա՛: Ունեի, բայց 16 տարեկանի  կամ էլ առաջին բեմելն ունեցողի պես հուզվեցի ու չասացի այն, ինչ մտածել էի: Մեդիան տալիս է այդ հնարավորությունը, որ հենց հիմա՝ մեր այգում նստած, շատ կենդանի խոստովանության նման մի բան ասեմ։ Երբ համակարգիչ է ընկնում ձեռքս, անկախ ինձնից մատերս հավաքում են mskh.am (անպայման կետով (առանց կետի չի բացվում), ու վեր ու վար եմ անում կայքում՝ նոր նյութեր տեսնելու, կարդալու ակնկալիքով։ Հիմա, արդեն  ձևավորված սովորույթ է, մտնում եմ ու ման գալիս տիարի օրվա գիրը,  խորհուրդ գիրը, ուղեգիրը (հատուկ մոլորվածների համար): Ե՛վ կարոտս եմ առնում Դավիթից, Արմինեից, իմանում եմ այն, ինչ, օրինակ՝ Արցախում գտնվելու ժամանակ, բաց էի թողել: Վա՜յ, մի կարևոր բան էլ ասեմ։ Շուշիում էինք, ա՜յ քեզ արքայություն՝  տիկին Նազիկենց տանը՝ համացանց, համակարգիչ, անլար ինտերնետ, ու ի՞նչ ենք անում. միանգամից մուտք տիարի բլոգ՝ http://ashotbleyan.mskh.am/։ Մեկ էլ տեսնեմ՝ մեր՝ Արցախ մեկնած խմբի մասին: Մի տեսակ սպասումով էի մտել բլոգ, երևի զգում էի… Շատ հավես էր: Աչքիս առաջ Դավիթն է թփթփում, արտասանում հազար ու մի բան, Արմինեն (կարոտել ենք ես ու Բեկյանը, շա՜տ) իր անհոգ ժպիտով ու քնքշությամբ ասում է՝ «Դավի՜թ, դե արի», իմանում ենք՝ ինչպես է կառուցվում նոր, հսկա լողավազանը, ինչպես են Զիկատարի սեբաստացիները և այլն և այլն: Տիար, մի խնդրանք-առաջարկ՝ չդադարեք։

 

Advertisements
 

Պիտակներ՝