RSS

Category Archives: բարձունքի հաղթահարում

Բարձունքերի հաղթահարում. հաշվետվություն

«Բարձունքի նվաճում» ուսումնական-հայրենագիտական նախագիծը միասնաբար իրականացվում է տարին երկու անգամ` սեպտեմբերի 21-ին և մայիսի 28-ին։

Ուսումնա-հայրենագիտական ճամփորդության խումբը` տարատարիք կամ հասակակից սովորողներ, ծնողներ, ուսուցիչներ, լրագրողներ, պարզապես բարեկամներ։ Խմբում կարող են լինել ինչպես կրթահամալիրի, այնպես և քաղաքի, հանրապետության տարբեր դպրոցների սովորողներ։

Բարձունքի նվաճում՝

  1. Բյուրական/Քարի լճի մոտակա բարձունք/

Սովորողների պատումներ՝ Նազենի Սանոյան

2.Գեղարքունիքի մարզ/Արտանիշ-560մ/

սովորողների պատումներ՝ Սուքոյան Եվգենիա, Բադեյան Աշոտ, Սանոյան Նազենի, Նարե Մելքոնյան

3.   Թեժառույքի բարձունք

սովորողների պատումներ՝Միլենա Հարությունյան

Բյուրականի երկօրյա ճամբարին մասնակցել է 27 սովորող և 3 ծնող: Բարձունքը հաղթահարել ենք ճամփորդության առաջին օրը, առանց որևէ դժվարության:

Արտանիշը տարբերվեց նախորդից, իր դժվարությամբ: Այն իսկապես ինքնահաղթահարում էր բոլորիս համար: Խումբը 20 հոգանոց էր: Կային սովորողներ, ովքեր նախորդ օրն էին վերադարձել Դիլիջան կատարած երկօրյա ճամփորդությունից, բայց ճամփորդի հոգուն չես կարող արգելել ճամփից հեռու մնալ, ու չմասնակցել: Մեզ հետ կային նաև ծնողներ, ովքեր նույնպես հաղթահարեցին բարձունքը՝  անտրտունջ ու մեծ ոգևորությամբ:

Թեժառույքի բարձունքը հաղթահարել է՝ 20 սովորող, 3 դասավանդող, 4 ծնող:

Advertisements
 

Բարձունքի հաղթահարում. Թեժառույք

«Բարձունքի նվաճում» ուսումնական-հայրենագիտական նախագիծը միասնաբար իրականացվում է տարին երկու անգամ` սեպտեմբերի 21-ին և մայիսի 28-ին։

Ուսումնա-հայրենագիտական ճամփորդության խումբը` տարատարիք կամ հասակակից սովորողներ, ծնողներ, ուսուցիչներ, լրագրողներ, պարզապես բարեկամներ։ Խմբում կարող են լինել ինչպես կրթահամալիրի, այնպես և քաղաքի, հանրապետության տարբեր դպրոցների սովորողներ։

Հաղթահարվող բարձունքը՝ Մեղրաձորի Թեժառույք եկեղեցի

Նպատակը՝ Սովորողների աշխարհագրական, հայրենագիտական, ճամփորդական գիտելինքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում: Կան սովորողներ, որ ամառային ամբարին եղել են այստեղ, սա յուրովի հնարավություն է, որպեսզի նա իր ընկերների համար այդ օրը կատարի, այդ վայրերին քաջատեղյակ մարդու պարտականությունը, կարողանա պատմել, ներկայացնել, ցույց տալ ճանապարհը:

Մասնակիցներ՝ Դպրոց-պարտեզի 4.1 և 4.3 դասարաններ

Նախագծի ընթացքը՝ Մինչև բարձունքի հաղթահարումը, հայրենագիտության դասաժամերին, տանը նախատեսվում է ուսումնասիրել այցելվող վայրը, հնարավորին շատ տեղեկություններ իմանալ-սովորել: Կարողանալ երթուղի գծել google map-ով մինչև նախատեսվող վայր, ծանոթանալ Գեղարքունիքի մարզի կլիմային, բուսական և կենդանական աշխարհին:

Մեկնում՝ Դպրոց-պարտեզից սեպտեմբերի 26-ին, 09:00-ին

Վերադարձ՝ 18:00

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները
Ուսապարկ
Օրապահիկ, 1լ ջուր
Մարզական համազգեստ, տաք հագուստ, արևապաշտպան գլխարկ
Նկարչական պարագաներ/գոաշ,վրձին, թուղթ/
Մոծակի, միջատի խայթոցի դեմ քսուք
Թվային միջոցներ` ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ

Մեկնողները անպայման իմանում են Մեղրաձորի առասպելը, Թեժառույք վանքի մասին տեղեկություններ/չիմացողներ չլինեն/

Արշավական-ճամբարականը
չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում

իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր

1 անձի համար անհրաժեշտ գումար՝ 1500դր

 

Բարձունքի հաղթահարում. Գոշ լիճ

Գոշ լճի բարձունքը/1450մ/ հաղթահարված է