RSS

Category Archives: Առողջ ապրելակերպ

Ուսումնական տարվա առաջին ճամփորդությունը

Ձիավարությունը լավագույն միջոցներից է բնությանն ու հրաշքին մոտ լինելու համար: Այնքան էներգիա ու ջերմություն, որքան այս գեղեցիկ կենդանիների մեջ է, անհնար է բառերով հաղորդել: Այնքան խելացի են, մարդամոտ:

Այսօր բոլորս դա զգացինք: Անգամ  նրանք, ովքեր երբեք չէին կարող պատկերացնել, որ կկարողանան ոչ միայն շոյել ձիու բաշը, այլև ձիավարել:

Հաճելի օրվա լավ բաղադրիչը անկեղծ ընկերությունն է, ինչպիսին ձիերի մոտ է, նվիրվածությունն ու անկաշկանդ միջավայրը:

Ձորաղբյուրի ձիարշավարանը հարազատ անկյուն է սեբաստացիների և ոչ միայն նրանց համար:  Աշնան բարիքներն ու մաքուր օդը, նույնպես չեն կարող անտարբեր թողնել ոչ մի այցելուի:

Հոգատար են այս հրաշքների նկատմամբ, ակնհայտ է: Խնամում են, հարդարում, սիրում-քնքշորեն բառեր ասում: Զարմանալի է չէ՞, ոչինչ չկա զարմանալու, նրանք ամեն բան զգում են՝ ով է կեղծում, ով իսկապես վախենում, ով է վստահ….

Ձիավարությունը թերապիայի լավագույն միջոցներից է:

Ֆոտոշարը՝ տե՛ս այստեղ:

Read the rest of this entry »

Advertisements
 

Յոթ սննդամթերք ուղեղի համար

 

Սննդամթերքները կարեւոր դեր են խաղում ուղեղի գործունեության մեջ: Ափսեն՝ ուղեղի աշխատանքը բարելավող սննդամթերքներով լցնելով, մենք կկարողանանք լավացնել մեր ճանաչողական ֆունկցիաները, ինչպես նաեւ ամրապնդել հիշողությունը եւ կենտրոնանալու ունակությունը, պնդում է հոլիստական բժշկության խորհրդատու Ժակլին Բենկսը: Fox News ալիքով նա առաջարկում է 7 սննդամթերքներ, որոնք լավ են ազդում ուղեղի աշխատանքի վրա:

1. Մուգ շոկոլադ


Read the rest of this entry »

 

Պիտակներ՝ ,

Առողջ սնունդ ուտելու 7 միջոց

Լոնդոնի համալսարանական քոլեջի փորձագետների կողմից կատարված ճիշտ սնման հարցերով հետազոտությունը ցույց է տվել, որ օրական անհրաժեշտ է ուտել 7 չափաբաժին մրգեր եւ բանջարեղեն, ընդ որում ցանկալի է, որ հիմնականում դրանք բանջարեղեն լինեն:

Իհարկե մրգերը շատ օգտակար են, սակայն նրանք ֆրուկտոզա են պարունակում, որը մեր օրգանիզմը չի տարբերում ռաֆինացված շաքարից: Մրգային հյութերը նույնպես անհրաժեշտ է խմել չափավոր քանակությամբ, քանի, որ մրգերը ավելի լավ է ուտել ամբողջությամբ՝ այդպես մեր օրգանիզմը ավելի շատ օգտակար բջջանյութ է ստանում: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝

Հեռուստացույց դիտելով սնվելը ճարպակալման պատճառ կարող է դառնալ

P1170983

Այն մարդիկ, որոնք կարծում են, թե հեռուստացույցի ու համակարգչի մոտ ուտելը վնասակար չէ, չարաչար սխալվում են: Այսպիսով վտանգում են իրենց և իրենց երեխաների առողջությունը:

Հեռուստացույցի մոտ ճաշելիս հաճախ չենք զգում, թե ինչ ենք ուտում և ինչպես, չենք ընկալում կլանման գործընթացը, հետևաբար հագեցվածությունն էլ չենք զգում. պարզապես մեխանիկորեն ծամում ենք: Այստեղից էլ առաջանում են գիրության հետ կապված խնդիրներ:
Բացի այդ, այս ձևով սննդի ընկալումը կարգապահության ու կանոնների մեծ խախտում է առաջ բերում:  Հատկապես երբ մեկ անգամ արգելում ենք երեխային ուտել հեռուստացույց դիտելիս, իսկ հետո միանգամից չեղյալ հայտարարում այդ արգելքը:

Եվ հետո՝ չէ՞ որ այսպես մոռանում ենք հիգիենայի կանոնների մասին, ձեր երեխան մեծանում է փնթի ու թափթփված: Read the rest of this entry »

 

Պիտակներ՝