RSS

Category Archives: Աշխարհն ֆոտոխցիկի նեղ պատուհանից

Ավետիսի լուրը ամենքիս: Աստված բազմած է մեր սրտերում….

SAM_1085

Երեկ եկեղեցում ,կարծես հավատից կուրացած ու դեպի Աստծո լույսը շտապող ամբոխի մեջ , կողք կողքի մայր ու մանչ էին կանգնած: Այս պուճուրը ,խուճապահար այս ու այն կողմ է նայում ու չի կողմնորոշվում `հոսքն ուր է գնում այդպես կատաղի:Մեկ էլ ,մնաց-մնաց ,մոր կողմ շվարած պտտվեց` ու հարցրեց.
_ Մամ,այ մամ,բա՞ Աստված ու Հիսուսը ու՞ր են,չէ որ դու ասել էիր որ գնում ենք Աստված պապիկի տուն,բա ինչի՞ ինքը մեզ չի ընդունում,ուրա՞
Մայրը՝խոնարհաբար,մանչի միամտության ու պարզության դրսևորմանն ի պատասխան,մեղմորեն շոյեց գլուխը մանկան ու ձեռքը տարավ տղայի սրտի կողմը.
— Բալես,Աստված պապիկը այ այստեղ է,քո փոքրիկ սրտիկում….
Տղան,զարմացած ,նայեց կրծքավանդակին,կարծես ուզում էր տեսնել,այդ որտեղ….
մեկ էլ հանկարծ զգամ կորցրի <<Աստվածաշնչյան>> այդ զույգին,ամբոխը հրմշտելով ինձ հասցրեց դեպի խորան,լուռ աղոթեցի,ճրագն էլ վառեցի դրսի մի անցորդից,ու լուսավորված ճանապարհ ընկա տուն…
ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱւ և ՀԱՅՏՆԵՑԱւ…Օրհնեալ է հայտնութիւնը Քրիստոսի…
Մէզ և ձէզ մեծ ԱՎԵՏԻՍ>>>

Advertisements
 

Հրաշքները այնքա՜ն մոտ են,տեսնել է պետք….

This slideshow requires JavaScript.

 
Պատկերասրահ

Գետամեջ գյուղի մեկուսի աշունը

This slideshow requires JavaScript.

 

Շնորհավոր տոնդ մեր անմեղ ու մեղավոր մայրաքաղաք՝ Էրեբունի- Երևան

This slideshow requires JavaScript.

Տոն բառն իքնին հոգեկան ապրում է,ցանկացած տոն մարդկային հոգում ՝ չասեմ շատ,բայց մի թեթև խինդ է առաջացնում:Նույնն է Էրեբունի- Երևանի ,կամ ինչպես կուզեք անվանեք,տոնակատարությունը:Նախապատրաստական աշխատանքներին հետևելիս,արդեն որևէ լավ բանի ակնկալիք ես ունենում:Տրամադրություն անգամ մեկ փայլող զարդարանքից,փուչիկց բարձրանում է:Տոնի ողջ ընթացքում էլ,քաղաքում մի տեղ,անկյուն չի գտնվի որտեղ չկա երգ,պար ուրախություն:

Բայց:Ախ այս բայցն է ,որ ամեն լավ բանի վարակիչ հիվանդությունն է,որ այնքան շուտ է տապալում:Շուրջբոլորը շատ գեղեցիկ է ,անխոս,մի պահ ընդարմացաց,Էյֆորիայի մեջ ընկած ողջ ամբոխը այս տաղավարից այն տաղավարն է գնում,ծափահարում,պարում,երգում,մոռացած ամեն հոգս ու ամեն ցավ:ԲԱյց….Մեկ էլ ընդարմության մի փոքր անցքից ներս է սողոսկում իրականության դառը հովիկը,որն աստիճանաբար փոթորիկի է վերածում հայի ուրախ սիրտը,և ահա,նորից վերադարձ դառը իրականույան,հոգսերի ու դժվար կացության:Մեկ էլ տեսնես մի մարդ,ով մինչ այդ ուրախ մասնակիցն էր հանդեսի,այքնքան մռայլված,հուսաբեկ  սրտառուչ խոսք  է ասում : Եվ ահա հասկանում ես մի ակնթարթում,որ ամեն բան անցողիկ է: Ու նորից ժամեր հետո կրկին մռայլ դեմքերը,հոգնատանջ ու դժգոհ քաղաքացիները:Բայց….այստեղ է ,որ ես եմ ուզում հասկանալ այդ բայցը….ՈՒրախ ու տխուր եմ միաժամանակ,ուրախ եմ ,որ կա լավ երիտասարդույուն,լավ կորիզ,բայց այն չեն խնամում,խորը չեն տնկում որ աճի,արմատ գցի,այլ ստից ու ժամկետանց սիլիտրաներով ուզում են պահել ,դե սերունդ,դե երիտասարդ արի ու ապրի ,զարգացի,կրթվի ….

Գնում են….Երևան,զավակներդ քեզ լքում են….

Շնորհավոր տոնդ մեր անմեղ ու մեղավոր մայրաքաղաք՝ Էրեբունի- Երևան