RSS

Category Archives: Ամառային դպրոց

Ամառային երկուշաբթիներն էլ են հագեցած

Այսօրը սկսել ենք նախակրթարանի խմբասենյակի առաստաղի կոսմետիկ նորոգման աշխատանքներով: Խմբասենյակի առաստաղը արդեն նորոգված է, պատրաստ: Գորգերի լվացումը՝ շոգին, թերևս, զովանալու ևս մեկ միջոց է, տիկին Մարինեն ու Նոռան՝ լավ էլ գլուխ են հանում: Դպրոցում շինարարական աշխատանքները իրենց բնականոն ընթացքով ընթանում են: Ունեցել ենք ընդելունելությամբ հետաքրքրված այցելու-ծնողներ, իրենց բալիկների հետ:

Այսօր, պարտեզ էին այցելել Արևիկ Բաբայանը իր որդի Ալեքսի հետ: Ալեքսը արդեն մեծ, ուժեղ տղա է, պատրաստվում է հաճախել պարտեզ, իսկ մայրիկն էլ՝ վերադառնում է իր աշխատանքին: Բարով եկար, մեր սիրելի ընկեր Արևիկ:  Պարտեզային խմբում է լինելու նաև ընկեր Արփինեի՝ պարի դասավանդողի Անդրանիկ անունով անդրանիկը:

Read the rest of this entry »

Advertisements
 

Օգոստոսյան այցեր, ընդունելություն

 Այսօր դպրոց էին այցելել  Էվա և Նանե հրաշք քույրիկները իրենց մայրիկի հետ: Ցանկանում էին ծանոթանալ դպրոցին, պայմաններին: Եկել էին շատ պատահական՝ փնտրել ու գտել էին մեզ, հետաքրքիր է, չէ՞: Շրջեցինք դպրոցով, շատ հավանեցին լողավազանը, կավագործության սենյակը, նապաստակներին, ծանոթացանք կայքին, ենթակայքին, շատ ոգևորվեցին երբ իմացան, որ իրենց մասին հենց այսօր նյութ է հրապարակվելու կայքում: Եթե հիմա էլ ընթերցում են՝ ողջույններ ենք փոխանցում իրենց:)

Էվան 4 տարեկան է, հաճախելու է պարտեզային խումբ, իսկ Նանեն 5 տարեկան է, հաճախելու է հինգ տարեկաններին նախադպրոցական խումբ՝ «Իմացումի հրճվանք» ծրագրով:

Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի մասին մայրիկին տեղյակ պահվեց: Կոնտակտային  տվյալները վերցրեցինք, տեղեկատվական թերթիկ փոխանցեցինք ու գրանցեցինք: