RSS

Category Archives: Ամանոր

Ծննդյան տոնի կերակրատեսակները

Cnndyan kerakurner

Սուրբ Ծննդյան ուտեստների մեջ մեծ կարևորություն ունեն չորացրած մրգերից և ընկուզեղենից պատրաստված կերակուրները: Ավանդույթի համաձայն, տոնական սեղանին մատուցվում է ձուկ, բրնձով և չամիչով փլավ. բրինձը մարդկությունն է, իսկ չամիչներն՝ ընտրվածները՝ նրանք, ում Աստված ընտրեց իր գործը շարունակելու: Այս ուտեստների հետ միասին մատուցվում է նաև գինի, ինչը հիմնականում բացառում է ալկոհոլային այլ խմիչքների առկայությունը տոնական սեղանին։ Ընդհանրապես, Սուրբ Ծննդյան տոնին կենդանական բոլոր ուտեստները փոխարինվում են բուսականով: Կաղամբի տերևով և մսով պատրաստվող ավանդական հայկական դոլմայի միսը փոխարինվում է հացահատիկի 3-4 տեսակներով՝ լոբու, սիսեռի, ձավարի խառնուրդով: Ծննդյան կերակրատեսակներից ամենատարածվածը տարի կոչվող քաղցր գաթան է, որը բաժանվում է 12 մասերի՝ ըստ տարվա 12 ամիսների:

Advertisements
 

Պիտակներ՝

Տոնահանդես-դիմակ հանդես Դպրոց-պարտեզում

Դիմակահանդեսի մասնակիցներ ՝ դպրոց պարտեզի 4-րդ, 5-րդ դասարանցիներ, դասավանդողներ, ծնողներ ու ծով ժպիտներ Դիմակահանդեսի ժամանակ սովորողները երգեցին, պարեցին իրենց իսկ ցանկությամբ ու ընտրությամբ պարերն ու երգերը, տեղի ունեցան մի քանի զվարճալի մրցույթ խաղերԼուսանկարները՝ Լիլի Անտոնյանի, Լուսինե Աբրահամյանի, Մարիամ Գրիգորյանի, Աստղիկ Պողոսյանի

 
 

Պիտակներ՝ ,

Ամանորի մեր օրը

Ամանորյա դիմակահանդես
Դեկտեմբերի 26-ին, ժամը 16.00
Մուտքը՝ դիմակներով, կերպարային հագուստով
Ծրագրում՝
  1. Տոնական մուտք՝ դիմակաշքերթ
  2. Ներկայացումներ/կարճ, ամանորյա, հումորային և ոչ միայն/
  3. Մրցույթ-խաղեր
  4. Ամանորյա կարաոկեներ, անհատական, խմբային երգ-պար-կատարում երաժշտական գործիքով ներկայացումներ
  5. NON STOP- Ֆլեշմոբեր, երգում ենք, պարում ենք ծիսական պարեր
  6. Ամանորյա համտես/ մեր պատրաստած անուշեղեններ, ուտեստներ/
  7. Հայտարարում ենք դիմակահանդեսի լավագույն մասնակիցներին, լավագույն կերպարային մասնակցին
  8. անակնկալ

Հ.Գ.- Մեկնաբանությունների բաժնում հանդես ենք գալիս առաջարկություններով, հիմնավոր:

Ձեր ամանորյա հանդեսի լավագույն կազմակերպողը՝ ԴՈՒՔ ԵՔ….

 

Պիտակներ՝