RSS

Monthly Archives: Հոկտեմբերի 2015

Առասպել Հաղպատի վանքի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ քահանա դառնալ ցանկաղոցները այստեղ ուսումնասիրում էին տարբեր գիտություններ, աստվածաբանության դասեր էին ստանում, զբաղվում էին գեղանկարչությամբ ու գրքերը կրկնօրինակելով: Պատմում են նույնպես, որ վանքի շինարարությանը շատ նպաստեց մրցողականության մթնոլորտը: Մի անգամ, երբ աբեղա շինարարները վերջացրեցին գեղեցիկ տաճարի կառուցումը հարևան Սանահինում, աշակերտներից մեկը բերանից բաց թողեց, թե.

— Եթե ես ճարտարապետը լինեի, ապա ավելի գեղեցիկ տաճար կկառուցեի… Read the rest of this entry »

Advertisements
 

Առասպել հայոց աստվածների տված շնորհների մասին

Հայերը հնուց ի վեր շատ շնորհներ ու արժանիքներ, հետաքրքրություններ ու հենց իրենց բնորոշ հատկանիշներ ունեն: Այդ շնորհներից են՝ արարչագործությունը, սերն ու թովչանքը, ուսումնատենչությունը, քաջությունը, հյուրընկալությունը, իմաստնությունը, բարությունն ու ճշմարտասիրությունը, իսկ ամենաբնորոշ հատկանիշը՝ անսահման աշխատասիրությունն է:

Այս բոլոր հատկանիշներով ու արժանիքներով հայերին օժտել են հայոց աստվածները: Read the rest of this entry »

 

Առասպել Ակն աղբյուրի մասին

Հայկական լեգենդներում ու առասպելներում կենարար ջուրը հաճախ է գովաբանվում: Հայստանում ջուր քիչ կա: Հորդ, տեղատարափ անձրևներ հազվադեպ են գալիս: Շատ տեղերում նույնիսկ չկա ջրի մի կաթիլ: Իսկ կաթիլը նույնպես ջուր է: Նույնիկս Սևանը համարում են վիթխարի քարի վրա երկնքից ընկած մի կաթիլ, իսկ այդ քարը Հայաստանն է:

Մի թափառական նկարիչ, որ հրաշքով փրկվել էր թուրքական յաթաղանից, օտար ափերում իր հայրենիքը կտավի վրա պատկերել էր մի մեծ քարի ու ջրի կաթիլի տեսքով: Դա աղբյուր էր, որին նկարիչը Հայաստանի խորհրդանիշն էր դարձրել:

Ասում են` Հայաստանում ամեն աղբյուր իր պատմությունն ունի: Մի աղբյուր կա` Ակն աղբյուրը, որտեղ ամեն տարի` համբարձման տոնին, առավոտ վաղ հրեշտակները մի անմահական խնձոր են դնում այս ջրի մեջ: Ով լուսաբացին շուտ գա, նա կտեսնի այդ խնձորը, բայց հենց որ ձեռքը երկարի` վերցնելու, խնձորն իսկույն կանհետանա…

Քանդակագործության վեհապանծ վարպետները նկարիչների և բանաստեղծների օգնությամբ հոյակապ հուշարձան-աղբյուրներ են շինել ու դարերի ընթացքում պահպանել ազգային գեղեցիկ զարդանախշերը:

Հուշարձան աղբյուրը հնուց ի վեր մարմնավորել են քարի ու ջրի սրբազան կապը և դարձել են Հայաստանի յուրօրինակ խորհրդանիշ:

 

Առասպել Ագռավաքարի մասին

Երկար ժամանակ Փոքր Մհերը թափառում էր Սասնա սարերոում իր հավատարիմ ընկերոջ՝ հրեղեն Քուռկիկ Ջալալիու հետ: Ծանր մտորումների մեջ էր, զգում էր, որ հերոսական կյանքը մոտենում է իր ավարտին: Ողբում էր ուժերը օրեցօր պակասում էին, իսկ ժողովրդի դժբախտությունները սաստկանում: Եվ ահա մի երեկո Մհերը կանգ առավ սև Ագռավաքարի առաջ: Նրա ահաբեկ ստվերը տարածված էր լճի վրա:

Read the rest of this entry »

 

Առասպել իշխան ձկան մասին

Հայկական հին զրույցը ասում է, որ Հայոց աշխարհի բնական հարստություններից մեկը հանդիսանում է իշխան ձուկը: Երբ որ հայերը թվարկում են իրենց բնության անկրկնելի երևույթները՝ անպայման տրվում է իշխան ձկի անունը: Գեղարքունյաց ծովակի (Սևանա լճի) ընտիր ձուկը սկզբում իր նախնու՝ կարմրախայտի անունով է կոչվել: Այն որսում էին ծովակի բոլորեքյան ափերում ապրող մարդիկ: Read the rest of this entry »

 

Առասպել Անահիտ գեղեցկուհու և հազար ու մեկ եկեղեցու քաղաքի մասին

Ինչքան շատ է լինում առասպելի հնամյա ծագումը, այնքան էլ շատ է նրա մեջ ակներևությունը: Առասպելներից մեկում ասվում է, որ հայ դիցաբանության գլխավոր աստծո՝ Արամազդի դստեր անունը Անահիտ էր, որը նշանակում է «ոսկեմազ» կամ «ոսկեբազուկ»: Բայց չգիտես ինչու շատ-շատերը, նայելով նրան, առանց որևէ պայմանավորվածության բացականչում էին՝. «Ան՛ի»: Այդպես էին նրան անվանում համարյա թե բոլորը (իսկ այդ անունը նշանակում է «ամենագեղեցիկ»): Read the rest of this entry »

 

Առասպել մագաղաթի մասին

Հայաստան աշխարհի կարևոր հարստություններից մեկը հնագույն ձեռագրերի թանգարանն է՝ Մատենադարանը, որտեղ պահվում են երկար դարերի ընթացքում ստեղծված մագաղաթյա ձեռագրերը: Դրանք գրված են մագաղաթի վրա, որն ստանում էին ոչխարի կամ հորթի կաշվից: Read the rest of this entry »