RSS

Եռօրյա ուսումնահայրենագիտական ճամփորդության նախագիծ Լոռիում

13 Հկտ

Մասնակիցներ՝ Դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ

Նպատակը՝ Հայրենագիտական ուսումնասիրություն Լոռու մարզում, հայրենիքի տեսարժան վայրերի ծանոթացում-ուսումնասիրում-ներկայացում: Էկոլոգիական աշխատանք: Նախագծով որոշված աշխատանք: Նախապես սովորողներին հանձնարարվում է որոնողական աշխատանք այցելվող վայրերի մասին, և իրենց ինքներն են ներկայացնում, պատմում տվյալ տեսարժան վայրի, քաղաքի, գյուղի մասին ինչ գիտեն: Հայրենագիտական ռադիո-ն էլ կշրջի Հայաստանի հնագույն քաղաքներում, գյուղերով, փորձելով հարցազրույց վերցնել տեղի բնակիչներից, և ավելի լավ ծանոթանալ նրանց մշակույթին, առօրյային:

Ընթացք՝ Հայրենագիտության դասաժամերին խմբային աշխատանք՝ Լոռու մարզի ուսումնասիրություն, պատկերացում այցելվող վայրերի մասին, տվյալ տարածաշրջանի եղանակային պայմանների ուսումնասիրություն, հրապարակում, բլոգներում,ենթակայքում:

Oր առաջին -21.10
9:00-  մեկնում Երևանից
10:30 — կագառ Գնթունիկ-ում, թեթև նախաճաշ
12:30- Ժամանում Օձուն, իրերի տեղավորում
13:00-14.00 Ճաշի պատրաստում, ճաշ
14:00-17:00- Շրջայց Օձուն գյուղում, ծանոթացում գյուղին, հայրենագտական նախագծի իրականացում, հարցազրույցներ
17:00-18:00- Ընթրիքի նախապատրաստում
18:00-19:00 -Ընթրիք
19:00 -մարզական-ինտելեկտուալ  խաղեր, օրվա ամփոփում, տպավորություններ
20:00-22:00-հանգիստ, կայքում նյութերի հրապարակում
22:00- քուն

Oր երկրորդ, 22.10
08:00-09:30.-  վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք
09:30-10:30.- նախաճաշ
11.00- 13:30ացելություն Հաղպատ, Սանահին վանական համալիրներ
13:30- 14:00- թեթև ճաշ

14:00-16:00- այցելություն   Սբ. Նշան (976-991 թթ.)

16:00-17:00- վերրադարձ Օձուն

17:00-18:00- ընթրիք

18:00-20:00-  Երեկոյան Օձուն, թափառումներ

20:00-22:00- հանգիստ,կայքում նյութերի հրապարակում

22:00- քուն

Oր երրորդ, 23.10

08:00-09:30.-  վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք
09:30-10:30.- նախաճաշ
10.30-11.00- իրերի տեղավորում, տարածքի մաքրում
11:00- 12.00- այց Դսեղ
12:00-15:00.-  կարդում-երգում ենք Թումանյան Դսեղում, շրջայց
15:00- 16.30-  Ճաշ

17.00- վերադարձ Երևան

19.00- Ժամանում

Անհրաժեշտ իրերի ցանկ

  • Առաջին օրվա սնունդ՝ բրդուճներ, միրգ: Աշխատեք բրդուճները չփչացող մթերքներով պատրաստել:
  • Ջուր 1լ.
  • Հարմար ուսապարկ՝ երկու ուսով, քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • Անհատական ճամփորդական սպասք (ափսե, խորը ափսե, բաժակ, գդալ, պատառաքաղ)
  • Հագուստ 3 օրվա համար (որքան հնարավոր է տաք, բաճկոն անպայման)
  • Անկողնու սպիտակեղեն՝ սավան, ծածկոց, բարձի երես/քնապարկ, եթե ունեք կամ  տաք ծածկոց/
  • Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ,օճառ,անձեռոցիկ:
  • Սպորտային կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ որոնցից մեկն անպայման լինի հարմար քայլարշավին, չսահող, տաք, կարող եք նաև աշնանային կոշիկներ վերցնել, որոնք ջուր չքաշեն/
  • Հողաթափ
  • Անձրևապաշտպան բաճկոն,  անձրևանոց
  • Անձնական թվային միջոցներ (համակարգիչ, տեսախցիկ, պլանշետ): Անձնական թվային միջոցների համար պատախանատու եք դուք ինքներդ
  • Լապտեր
  • անձնական դեղորայք

Սեբաստացի արշավականը ճամփորդության գալիս է բարձր տրամադրությամբ, ինքնահաղթահարման մեծագույն ցանկությամբ, հավեսով: Չենք բերում գազավորված ըմպելիքներ, չիփսեր:

Ճամբարի լուսաբանումը՝ կայքում. ֆիլմերի, ֆոտոքրոնիկոնների տեսքով

Advertisements
 

5 responses to “Եռօրյա ուսումնահայրենագիտական ճամփորդության նախագիծ Լոռիում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: