Հայկական հին զրույցը պատմում է, որ քահանա դառնալ ցանկաղոցները այստեղ ուսումնասիրում էին տարբեր գիտություններ, աստվածաբանության դասեր էին ստանում, զբաղվում էին գեղանկարչությամբ ու գրքերը կրկնօրինակելով: Պատմում են նույնպես, որ վանքի շինարարությանը շատ նպաստեց մրցողականության մթնոլորտը: Մի անգամ, երբ աբեղա շինարարները վերջացրեցին գեղեցիկ տաճարի կառուցումը հարևան Սանահինում, աշակերտներից մեկը բերանից բաց թողեց, թե.
— Եթե ես ճարտարապետը լինեի, ապա ավելի գեղեցիկ տաճար կկառուցեի…
Գլխավոր ճարտարապետը լսեց այդ քննադատական խոսքերն ու ասաց.
— Նրանց, ում խոսքերը նման են դատարկ զրնգոցի, ես խորհուրդ կտայի հեռանալ մեր ընկերությունից:
Ու դուրս արեց անզգույշ աշակերտին: Նա գնաց հարևան գյուղն ու շուտով սկսեց վանքի ու տաճարի կառուցումը: Մի ամիս հետո ուսուցիչը ուզեց գնալ այդ գյուղն ու տեսնել, թե ինչ է կառուցում իր նախկին աշակերտը, իսկ տեսնելուն պես՝ արտասվեց ու ներեց նրա հանդգնությունը: Շինությունը այնքան ազդեց նրա վրա, որ նա արդեն շարած պատերը անվանեց «թանկարժեք»: Այդ օրվանից հետո վանք անվանեցին Հաղպատ:
Ասում են նաև, որ երբ աշակերտը կառուցում էր վանքը, ամեն մի քար կանգնեցնում էր իրեն տեղը՝ Ավետարանի հերթական չափածոների համաչափությամբ: Դրա համար այդ սուրբ մենաստանը դարձավ հայկական թագավորության կենդանի պատմագիրը: Իսկ այդ վանք կառուցող աշակերտը հայտնի մարդ դառավ՝ պատմաբան Հովհաննես Իմաստացի:
Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի` վանք կարուցելու համար: Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ: Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև: Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը: Այսպես` կռվելով հոր հետ որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում: Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց` իր վանքը կառուցելու պատվերով: Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին: Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն: Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին: Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»: Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և բարիշեցին: Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը
http://www.araratbrandy.com/am/legends/legend?p=099
lira2006
3 Նոյեմբերի, 2015 at 4:32 ե.
Սա շատ գիտելիքներ է պաուրնակում իր մեջ ԿԱՐԴԱՑԵՔ՛!!!!
rafayel2007
9 Նոյեմբերի, 2015 at 2:22 ե.
Reblogged this on Ռաֆայել.