Ասում են` Հայոց լեռները վաղնջական ժամանակներում հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել: Հսկա եղբայրներն ունեցել են մի անխախտ սովորություն: Ամեն առավոտ, հենց որ զարթնում էին վաղորդյան քնից, նախ կապում էին իրենց գոտիները, հետո դրանք ձգում էին: Դրանից հետո միայն նրանք ողջագուրվում էին, բարևում ու ողջունում իրար և բարի օր մաղթում մեկմեկու:
Եվ այսպես, նրանք ապրում էին իրենց սովորույթով. գոհ էին մեկմեկուց, երջանիկ էին ու համերաշխ:
Բայց անցնում են դարեր: Նրանք ծերանում են, էլ չեն կարողանում վաղ վեր կենալ: Օրերից մի օր էլ, ուշ արթնանալով, նրանք մոռանում են կապել իրենց գոտիները և հակառակ իրենց սովորության` իրար բարևում են` առանց գոտիները կապելու:
Աստված մտածում է, որ ավելի լավ կլինի, որ նրանք քարանան և անշարժ լեռներ դառնան… չէ՞ որ եղբայրներն արդեն ծուլանում էին և չէին ուզում ավելորդ շարժումներ անել: Ծերացած եղբայրներին Աստված քարացնում, լեռներ է դարձնում` նրանց հանձնարարելով փակել և դժվարացնել դեպի Հայոց երկիր եկող ոսոխների ճանապարհը:
Եղբայրները լեռներ են դառնում, նրանց զմրուխտե գոտիները` կանաչ դաշտեր, իսկ արցունքներն էլ` սառնորակ ու անմահական ջրերով աղբյուրներ: Դա պատիժ չէր, այլ պատիվ էր եղբայրների համար:
lira2006
4 Հոկտեմբերի, 2015 at 6:28 ե.
Սա յուրահատուկ առասպել էր և ընթերցելուց պատկերացնում ես թե ինչ ես ընթերցում ես ընթերցեցի և փորձեցի ընթերցածս պատմել իմ ընտանիքի անդամներին իսկ ես աշխհատում եմ, որ վաղը իմ տնային աշխհատանքը պատրաստ լինի սա նույնպես պետք է դպրոցում պատմեմ իմ հայրենագիտության ուսուցչուհուն։!!!!!!!!!!!!