RSS

Երկօրյա արշավախմբային-հայրենագիտական ճամբարի նախագիծ Բյուրականում

08 Սպտ

Մասնակիցներ՝ Դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ

Նպատակը՝ Հայրենագիտական ուսումնասիրություն Արագածոտնի մարզում, հայրենիքի տեսարժան վայրերի ծանոթացում-ուսումնասիրում-ներկայացում: Էկոլոգիական աշխատանք: Խոտաբույսերի-դեղաբույսերի ճանաչում, տեսակավորում:

Ընթացք՝ Հայրենագիտության դասաժամերին խմբային աշխատանք՝ Արագածոտնի մարզի ուսումնասիրություն, պատկերացում այցելվող վայրերի մասին, տվյալ տարածաշրջանի եղանակային պայմանների ուսումնասիրություն, հրապարակում, բլոգներում,ենթակայքում:

Oր առաջին -12.09
9:00-  մեկնում Երևանից` Դպրոց-պարտեզի բակից
10:30 -ժամանում Բյուրական
10:00-11:00- տեղավորում  ճամբարում, նախապատրաստում նախաճաշին
11:30- նախաճաշ
11:30-13:00- Քարի լիճ, հայրենագիտական նախագծի իրականացում, տարածքի ուսումնասիրություն
13:00-16:00- արշավ Ամբերդի ամրոց
16:00-17:00 -վերադարձ ճամբար նախապատրաստում ճաշին, ճաշ
17:00-19:00 -մարզական խաղեր, ճամբարի տարածքի էկոլոգիական-մաքրման աշխատանքեր
19:30- ընթրիքի նախապարտաստում
20:00- ընթրիք
20:00-22:00-հանգիստ, կայքում նյութերի հրապարակում
22:00- քուն

Oր երկրորդ, 13.09
08:00-09:30.-  վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք
09:30-10:30.- նախաճաշ
10:30-12:30.  — տարածքի մաքրում, իրերի տեղավորում
13:00- մեկնում  Մուղնիի սուրբ Գևորգ եկեղեցի
13:00-15:00.-  Մուղնիի սուրբ Գևորգ եկեղեցի՝  տեղանքի ուսումնասիրություն, լուսանկարչություն, պլեներ
15:00- 16:30- վերադարձ Երևան

Անհրաժեշտ իրերի ցանկ

  • Առաջին օրվա սնունդ՝ բրդուճներ, միրգ: Աշխատեք բրդուճները չփչացող մթերքներով պատրաստել:
  • Ջուր 1լ.
  • Հարմար ուսապարկ՝ երկու ուսով, քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • Անհատական ճամփորդական սպասք (ափսե, խորը ափսե, բաժակ, գդալ, պատառաքաղ)
  • Հագուստ 2 օրվա համար (նաև տաք ժակետներ)
  • Լողազգեստ
  • Անկողնու սպիտակեղեն՝ սավան, ծածկոց, բարձի երես/քնապարկ, տաք ծածկոց/
  • Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ,օճառ, արևից պաշտպանող քսուք,անձեռոցիկ:
  • Սպորտային կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ որոնցից մեկն անպայման լինի հարմար քայլարշավին, չսահող:
  • Հողաթափ
  • Ակնոց, գլխարկ
  • Անձնական թվային միջոցներ (համակարգիչ, տեսախցիկ, պլանշետ): Անձնական թվային միջոցների համար պատախանատու եք դուք ինքներդ:

Սեբաստացի արշավականը ճամփորդության գալիս է բարձր տրամադրությամբ, ինքնահաղթահարման մեծագույն ցանկությամբ, հավեսով: Չենք բերում գազավորված ըմպելիքներ, չիփսեր:

Ճամբարի լուսաբանումը՝ կայքում. ֆիլմերի, ֆոտոքրոնիկոնների տեսքով

Մեկ անձի համար անհրաժեշտ գումար 4000 դրամ

Advertisements
 

3 responses to “Երկօրյա արշավախմբային-հայրենագիտական ճամբարի նախագիծ Բյուրականում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: