RSS

Առասպել Արա Գեղեցիկի մասին

07 Սպտ

Առասպել Արա Գեղեցիկի մասին

Ասորեստանի թագուհին՝ Շամիրամը շատ էր տանջվում անփոխադարձ սիրուց Հայաստանի տիրակալ Արա Գեղեցիկի հանդեպ: Բայց նրա բոլոր փորձերը գայթակղել Արա Գեղեցիկի սիրտը ապարդյուն էին: Բոլոր բանագնացներին, որոնց Շամիրամն ուղարկում էր Ասորեստանից շռայլ ընծաներով, Արան ետ էր ուղարկում: Դրա համար էլ, որ Շամիրամը պահեց իր հոգում մահացու ոխը: Քիչ անց նա հայտարարեց, որ պատերազմով է գալու Հայաստան, որպեսզի բռնի ուժով գրավի և երկիրը, և հպարտ թագավորին:

Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ սարի ստորոտից ոչ հեռու, մի զմրուխտագույն դաշտավայրում, որը ամբողջ իր գեղեցկության էությամբ բացասում էր մահը: Մոտ երեկո Ասորեստանի զինվորները սկսեցին նեղել Հայաստանի զորքերը: Այդ ժամանակ Շամիրամը հրամայեց գերի վերցնել հայ թագավորին: Բայց Արա Գեղեցիկի զինվորները որոշել էին՝ մահ կամ ազատություն: Նրանք նետվում էին գեղարդների վրա ու թույլ չէին տալիս, որ թշնամին մոտենա: Եվ հենց այդ ժամանակ Ասորեստանի թագուհու սիրեկաններից մեկը որոշ միտումով վիրավորեց թունավոր նետով հայ թագավորին՝ նա ուզում էր այդպիսով ազատվել գեղեցիկ մրցակցից:

Արա Գեղեցիկը մահացավ ճակատամարտի դաշտում, թունավոր նետի հասցրած վերքից: Շամիրամը հրամայեց գտնել ու բերել իր ոտքերի առաջ նրա մարմինը, որպեսզի վերջին անգամ կարողանա տեսնել այն մահկանացու տղամարդուն, որը գերադասեց մահը իր՝ թագուհի Շամիրամի, սիրո գրկախառնություններին: Ռազմիկները բերում էին իրեն մոտ մի սպանվածին մյուսի հետևից: Եվ ինչ-որ ժամանակ անց ամբողջ դաշտավայրը ծածկվեց Հայաստանի առաջնորդի փառավոր զինվորների մարմիններով: Սակայն չկար դրանց թվում Արա Գեղեցիկի մարմինը: Զինվորները կրկնում էին. «Առ, զննի. առ, զննի», որը նշանակում է. «դե նայիր, դե նաիր»: Թագուհին կանգնած էր քարացած, խոսքերը քամու նման աղմկում էին նրա ականջներում, ու ապաշավանքի ուշացած արցունքները հոսում էին գետի նման:

Այժմ այդ դաշտավայրում, Արա սարի ստորոտում, հարմարակեցաբար հանգրվանել է Արզնի քաղաքը: Ու եթե մի գեղեցիկ գարնանային առավոտ կայցելեք այդ քաղաքը, հառելով հայացքը դեպի երկինք, կարելի է տեսնել, թե ինչպես ժրաշարժ թռչունների երամը նկարում է օդում երիտասարդ թագավորի գեղեցիկ կերպարանքը:

աղբյուր՝ http://www.araratbrandy.com/am/legends/legend?p=002

Advertisements
 

One response to “Առասպել Արա Գեղեցիկի մասին

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: