RSS

Daily Archives: Սեպտեմբերի 7, 2015

Բարձունքի հաղթահարում. Թեժառույք

«Բարձունքի նվաճում» ուսումնական-հայրենագիտական նախագիծը միասնաբար իրականացվում է տարին երկու անգամ` սեպտեմբերի 21-ին և մայիսի 28-ին։

Ուսումնա-հայրենագիտական ճամփորդության խումբը` տարատարիք կամ հասակակից սովորողներ, ծնողներ, ուսուցիչներ, լրագրողներ, պարզապես բարեկամներ։ Խմբում կարող են լինել ինչպես կրթահամալիրի, այնպես և քաղաքի, հանրապետության տարբեր դպրոցների սովորողներ։

Հաղթահարվող բարձունքը՝ Մեղրաձորի Թեժառույք եկեղեցի

Նպատակը՝ Սովորողների աշխարհագրական, հայրենագիտական, ճամփորդական գիտելինքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում: Կան սովորողներ, որ ամառային ամբարին եղել են այստեղ, սա յուրովի հնարավություն է, որպեսզի նա իր ընկերների համար այդ օրը կատարի, այդ վայրերին քաջատեղյակ մարդու պարտականությունը, կարողանա պատմել, ներկայացնել, ցույց տալ ճանապարհը:

Մասնակիցներ՝ Դպրոց-պարտեզի 4.1 և 4.3 դասարաններ

Նախագծի ընթացքը՝ Մինչև բարձունքի հաղթահարումը, հայրենագիտության դասաժամերին, տանը նախատեսվում է ուսումնասիրել այցելվող վայրը, հնարավորին շատ տեղեկություններ իմանալ-սովորել: Կարողանալ երթուղի գծել google map-ով մինչև նախատեսվող վայր, ծանոթանալ Գեղարքունիքի մարզի կլիմային, բուսական և կենդանական աշխարհին:

Մեկնում՝ Դպրոց-պարտեզից սեպտեմբերի 26-ին, 09:00-ին

Վերադարձ՝ 18:00

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները
Ուսապարկ
Օրապահիկ, 1լ ջուր
Մարզական համազգեստ, տաք հագուստ, արևապաշտպան գլխարկ
Նկարչական պարագաներ/գոաշ,վրձին, թուղթ/
Մոծակի, միջատի խայթոցի դեմ քսուք
Թվային միջոցներ` ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ

Մեկնողները անպայման իմանում են Մեղրաձորի առասպելը, Թեժառույք վանքի մասին տեղեկություններ/չիմացողներ չլինեն/

Արշավական-ճամբարականը
չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում

իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր

1 անձի համար անհրաժեշտ գումար՝ 1500դր

Advertisements
 

Առասպել Գեղարդ վանքի մասին

Առասպել Գեղարդ վանքի մասին

Եղբայրն ու քույրը խոստում տվեցին աստվածահաճո վանք կառուցել, որպեսզի իրենցից հետո աշխարհին թողնեն անմոռաց հիշատակ: Նրանք ճանապարհորդեցին Հայաստանով, հասան մինչև Գառնիի խորաձորը. նրանց առաջ դեպի լեռները հեքիաթային հիասքանչ տեսարան բացվեց: Որոշում են հենց այստեղ էլ կառուցել տաճարը: Ժամանակը անցնում էր, եղբայրն ու քույրը թափառում էին մի տեղից մյուսը, բայց ոչ մի կերպ չէին կարողանում գտնել այն ժայռը, որը հարմար կլիներ Աստծո տաճարը կառուցելու համար. կարծես թե ամեն անգամ ինչ¬որ խորհրդավոր մի ձայն շշնջում է. «Ո՛չ, ո՛չ, դա այն ժայռը չէ»… Եվ մի օր քույրն, իր ձեռքերը վեր կարկառելով, խնդրեց Աստծուն օգնել նրանց, որ կարողանան գտնել կառուցման տեղը: Read the rest of this entry »

 

Առասպել Արա Գեղեցիկի մասին

Առասպել Արա Գեղեցիկի մասին

Ասորեստանի թագուհին՝ Շամիրամը շատ էր տանջվում անփոխադարձ սիրուց Հայաստանի տիրակալ Արա Գեղեցիկի հանդեպ: Բայց նրա բոլոր փորձերը գայթակղել Արա Գեղեցիկի սիրտը ապարդյուն էին: Բոլոր բանագնացներին, որոնց Շամիրամն ուղարկում էր Ասորեստանից շռայլ ընծաներով, Արան ետ էր ուղարկում: Դրա համար էլ, որ Շամիրամը պահեց իր հոգում մահացու ոխը: Քիչ անց նա հայտարարեց, որ պատերազմով է գալու Հայաստան, որպեսզի բռնի ուժով գրավի և երկիրը, և հպարտ թագավորին:

Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ սարի ստորոտից ոչ հեռու, մի զմրուխտագույն դաշտավայրում, որը ամբողջ իր գեղեցկության էությամբ բացասում էր մահը: Մոտ երեկո Ասորեստանի զինվորները սկսեցին նեղել Հայաստանի զորքերը: Այդ ժամանակ Շամիրամը հրամայեց գերի վերցնել հայ թագավորին: Բայց Արա Գեղեցիկի զինվորները որոշել էին՝ մահ կամ ազատություն: Նրանք նետվում էին գեղարդների վրա ու թույլ չէին տալիս, որ թշնամին մոտենա: Եվ հենց այդ ժամանակ Ասորեստանի թագուհու սիրեկաններից մեկը որոշ միտումով վիրավորեց թունավոր նետով հայ թագավորին՝ նա ուզում էր այդպիսով ազատվել գեղեցիկ մրցակցից: Read the rest of this entry »

 

Առասպել Տորք Անգեղի մասին

Առասպել Տորք Անգեղի մասին

Տորք Անգեղը՝ հայոց բարձրաբերձ լեռների հսկան, որի ծագումը Հայկյան սերնդից է սկսվում, երբեք հասարակ մարդու նման չէր: Ահռելի էր նա և այնքան ուժեղ, որ հիսուն գոմեշի չափ էր նրա ուժը: Նա մի հովիվ էր, բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական: Առյուծները և վագրերը նրան տեսնելիս՝ մոտ էին գալիս. կարծելով, թե նա էլ է գազան, և նա է իրենց զորավոր արքան: Տորք Անգեղը չէր գործածում ո՜չ թուր և ո՜չ նետ, միայն իր տեսքով էր ազդում: Բայց երբ թշնամին երես էր առնում, նա այն ժամանակ դիմում էր ուժին: Գարունը Տորքին թախիծ պարգևեց, որից նա ազատում չէր գտնում: Օրեր, գիշերներ թափառում էր նա. թախծոտ աչքերը արևին հառում: Աստղիկ Դիցուհին վերևից տեսավ նրան ու մոտ եկավ:

— Աս՛ա ինձ, եղբա՛յր,- ասաց Աստղիկը,- ինչո՞ւ են խոնավ աչքերդ անհուն:

— Ո՛վ, Դիցուհի՜: Միայն ես եմ անսեր, մենակ՝ աշխարհում: Եվ ո՞վ կսիրի ինձ:

— Մի՜ հուսահատվիր, մեծ հսկա՜: Դու սե՞ր ես փնտրում. նա քեզ է սպասում՝ կույս Հայկանուշը:

Տորքը քուն մտավ ու տեսավ նրան իր երազի մեջ: Նա գեղեցիկ էր և շատ նազելի: Տորքն արծվի նման թռչում է առաջ՝ աղբյուրի դիմաց մի բերդ էր կանգնած: Տորքը դռները բախեց: Բախում է, բայց չեն բացում: Երկաթե դուռը հսկան խորտակեց: Չքնաղ օրիորդը մոտեցավ և, իբր ինքն իրեն, այսպես ասաց.

— Եթե այդպես է, ուրեմն գնա և բեր ինձ համար քսան գերված հսկա:

Տորքը գնաց հսկաների մոտ ու ամեն ինչ պատմեց: Եվ հսկաները երգով ու պարով ճանապարհ ընկան: Երբ Հայկանուշը աղմուկը լսեց, տնից իսկույն դուրս եկավ, գնաց ընդառաջ: Նա տեսավ Տորքին հսկաների հետ, որոնք գերված էին, բայց երգ ու պարով: Եվ Հայկանուշը զարմացած ասաց. Read the rest of this entry »

 

Առասպել Սևանա լճի մասին

Աշխարհի խոշոր բարձրադիր լճերից մեկը Հայոց աշխարհի կապտաչյա գեղեցկուհին` Սևանն է, որ հնում կոչվել է նաև Գեղամա ծովակ` Գեղամա լեռների բարձրադիր գրկում գտնվելու համար: Այն ծովի մակարդակից մոտավորապես 1800-2000 մետր բարձրության վրա է , գտնվում է  Գեղարքունիքի մարզում: Սևանա լիճն ունի քաղցրահամ ջուր, այն բաղկացած է երկու մասին՝ մեծ Սևան և փոքր Սևան: Լիճն օրվա ընթացքում անընդհատ փոխում էր գույնը` շողալով թանկարժեք ադամանդի բազմագույն երանգներով: Այն հատվածներում,որտեղ կապտականաչը ավելի մուգ երանգով է , այդ հատվածում ավելի խորն է:

Ասում են` մի քանի կրոնավորներ Վանից գալիս են այստեղ և լճի մեջ տեսնելով գեղեցիկ կղզին և հոգեպարար լռությունը` բացականչում են. «Սա է Վան»: Այսինքն` մեզ համար լավ բնակվելու տեղ է: Այդպես են կղզին և լիճը ստացել Սևան անունը: Read the rest of this entry »

 

Ուսումնական տարվա առաջին ճամփորդությունը

Ձիավարությունը լավագույն միջոցներից է բնությանն ու հրաշքին մոտ լինելու համար: Այնքան էներգիա ու ջերմություն, որքան այս գեղեցիկ կենդանիների մեջ է, անհնար է բառերով հաղորդել: Այնքան խելացի են, մարդամոտ:

Այսօր բոլորս դա զգացինք: Անգամ  նրանք, ովքեր երբեք չէին կարող պատկերացնել, որ կկարողանան ոչ միայն շոյել ձիու բաշը, այլև ձիավարել:

Հաճելի օրվա լավ բաղադրիչը անկեղծ ընկերությունն է, ինչպիսին ձիերի մոտ է, նվիրվածությունն ու անկաշկանդ միջավայրը:

Ձորաղբյուրի ձիարշավարանը հարազատ անկյուն է սեբաստացիների և ոչ միայն նրանց համար:  Աշնան բարիքներն ու մաքուր օդը, նույնպես չեն կարող անտարբեր թողնել ոչ մի այցելուի:

Հոգատար են այս հրաշքների նկատմամբ, ակնհայտ է: Խնամում են, հարդարում, սիրում-քնքշորեն բառեր ասում: Զարմանալի է չէ՞, ոչինչ չկա զարմանալու, նրանք ամեն բան զգում են՝ ով է կեղծում, ով իսկապես վախենում, ով է վստահ….

Ձիավարությունը թերապիայի լավագույն միջոցներից է:

Ֆոտոշարը՝ տե՛ս այստեղ:

Read the rest of this entry »