RSS

Ամառային երկուշաբթիներն էլ են հագեցած

10 Օգս

Այսօրը սկսել ենք նախակրթարանի խմբասենյակի առաստաղի կոսմետիկ նորոգման աշխատանքներով: Խմբասենյակի առաստաղը արդեն նորոգված է, պատրաստ: Գորգերի լվացումը՝ շոգին, թերևս, զովանալու ևս մեկ միջոց է, տիկին Մարինեն ու Նոռան՝ լավ էլ գլուխ են հանում: Դպրոցում շինարարական աշխատանքները իրենց բնականոն ընթացքով ընթանում են: Ունեցել ենք ընդելունելությամբ հետաքրքրված այցելու-ծնողներ, իրենց բալիկների հետ:

Այսօր, պարտեզ էին այցելել Արևիկ Բաբայանը իր որդի Ալեքսի հետ: Ալեքսը արդեն մեծ, ուժեղ տղա է, պատրաստվում է հաճախել պարտեզ, իսկ մայրիկն էլ՝ վերադառնում է իր աշխատանքին: Բարով եկար, մեր սիրելի ընկեր Արևիկ:  Պարտեզային խմբում է լինելու նաև ընկեր Արփինեի՝ պարի դասավանդողի Անդրանիկ անունով անդրանիկը:

Մեզ է միացել նաև Մարինե Մարտիրոսյանը, ով ոգևորությամբ ու մեծ հավեսով մաքրում և բարեկարգում է դասասենյակը:

Ունեցել ենք երկու առաջին դասարանի ընդունելությամբ հետաքրքրված՝  Մարիաննա և Նարեկ 6 տարեկան այցելուներ, իրենց ծնողների հետ: Շրջել ենք դպրոցում, ծանոթացել առաջին դասարանցիների համար կառուցվող դասարան-լաբորատորիային, լողավազաններին՝ բաց և փակ, կենդանիներին: Անհրաժեշտ տեղեկությունները փոխանցելուց հետո, նրանք կապ հաստատեցին Լուսինե Պետրոսյանի հետ, և պայմանավորվեցին հանդիպել, ունենալ օր-գործունեություն՝ միմյանց ավելի լավ ճանաչելու համար:

Եղել է նաև 5 տարեկանների  ընդունելությամբ հետաքրքրվող ծնողների այց: Նրանց նույնպես անհրաժեշտ բոլոր տեղեկությունները՝  «Իմացումի հրճվանք» ծրագրի, կայք-ենթակայքերի, պայմանագրերի հետ ծանոթացրել ենք: Սպասում ենք այցին, համապատասխան փաստաթղթերով:

Օրվա հերթապահ-պատասխանատուներ՝ Անահիտ Բեկյան, Սոնա Փափազյան

Advertisements
 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: