RSS

Daily Archives: Օգոստոսի 10, 2015

Ամառային երկուշաբթիներն էլ են հագեցած

Այսօրը սկսել ենք նախակրթարանի խմբասենյակի առաստաղի կոսմետիկ նորոգման աշխատանքներով: Խմբասենյակի առաստաղը արդեն նորոգված է, պատրաստ: Գորգերի լվացումը՝ շոգին, թերևս, զովանալու ևս մեկ միջոց է, տիկին Մարինեն ու Նոռան՝ լավ էլ գլուխ են հանում: Դպրոցում շինարարական աշխատանքները իրենց բնականոն ընթացքով ընթանում են: Ունեցել ենք ընդելունելությամբ հետաքրքրված այցելու-ծնողներ, իրենց բալիկների հետ:

Այսօր, պարտեզ էին այցելել Արևիկ Բաբայանը իր որդի Ալեքսի հետ: Ալեքսը արդեն մեծ, ուժեղ տղա է, պատրաստվում է հաճախել պարտեզ, իսկ մայրիկն էլ՝ վերադառնում է իր աշխատանքին: Բարով եկար, մեր սիրելի ընկեր Արևիկ:  Պարտեզային խմբում է լինելու նաև ընկեր Արփինեի՝ պարի դասավանդողի Անդրանիկ անունով անդրանիկը:

Read the rest of this entry »

Advertisements
 

ՄԵՂՐԱՁՈՐԻ ԱՐՇԱՎԱԽՄԲԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ 16.08-20.08

Oր առաջին,16.08
9:00.               մեկնում Երևանից` Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
11:00-11:30.  կանգառ Մարմարիկ գետի ափին
12:00-13:00   ժամանում և տեղավորում  ճամբարում, նախապատրաստում ճաշին
13:00-14:00.  ճաշ
14:00-15:00.  ծանոթացում տեղանքին, էկոլոգիական նախագծի իրականացում
15:00.             ճանապարհում 1-ին փուլի ճամբարականներին
15:30-16:30.  լող
16:30-17:00.  հանգիստ
17:00-18:30.  մարզական խաղեր
18:30-19:00.   նախապատրաստում ընթրիքին
19:00-20:00.   ընթրիք
20:00-22:00.   խարույկ, օրվա ամփոփում
22:00.              քուն

Oր երկրորդ, 17.08
08:00-09:30.  վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք, նախաճաշ
09:30-12:30.  այցելություն  գյուղ, ծանոթացում գյուղին, հնավայրերին, ազգագրական աշխատանք
12:30-13:00.  նախապատրաստում ճաշին
13:00-14:00.  ճաշ
14:00-18:00.  արշավ Մարմարիկի ջրամբար
18:30-19:00.  նախապատրաստում ընթրիքին
19:00-20:00.  ընթրիք
20:00-22:00.  խարույկ, օրվա ամփոփում
22:00.             քուն Read the rest of this entry »