RSS

Daily Archives: 6 Օգոստոսի, 2015

Բարձունքի հաղթահարում. Արտանիշ լեռ

Լուսանկարը՝ Արտանիշ լեռան բարձունք/Հունիսի 22. 2015թ./

«Բարձունքի նվաճում» ուսումնական-հայրենագիտական նախագիծը միասնաբար իրականացվում է տարին երկու անգամ` սեպտեմբերի 21-ին և մայիսի 28-ին։

Ուսումնա-հայրենագիտական ճամփորդության խումբը` տարատարիք կամ հասակակից սովորողներ, ծնողներ, ուսուցիչներ, լրագրողներ, պարզապես բարեկամներ։ Խմբում կարող են լինել ինչպես կրթահամալիրի, այնպես և քաղաքի, հանրապետության տարբեր դպրոցների սովորողներ։

Հաղթահարվող բարձունքը՝ Արտանիշ լեռ( Լեռը գտնվում է  Սևանա լճի ափին։ Բարձրությունը՝ 2461 մ (հարաբերական բարձրությունը՝ մոտ 560 մ)։

Նպատակը՝ Սովորողների աշխարհագրական, հայրենագիտական, ճամփորդական գիտելինքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում:

Մասնակիցներ՝ Դպրոց-պարտեզի 4-րդ 5-րդ դասարանցիներ

Նախագծի ընթացքը՝ Մինչև բարձունքի հաղթահարումը, հայրենագիտության դասաժամերին, տանը նախատեսվում է ուսումնասիրել այցելվող վայրը, հնարավորին շատ տեղեկություններ իմանալ-սովորել: Կարողանալ երթուղի գծել google map-ով մինչև նախատեսվող վայր, ծանոթանալ Գեղարքունիքի մարզի կլիմային, բուսական և կենդանական աշխարհին:

Մեկնում՝ Սեպտեմբերի 21-ն, Դպրոց-պարտեզից 08:00-ին

Վերադարձ՝ 18:00՝ Դպրոց-պարտեզ

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները
Ուսապարկ
Օրապահիկ, 1լ ջուր
Մարզական համազգեստ, տաք հագուստ
Արևապաշտպան գլխարկ, ակնոց
Մոծակի, միջատի խայթոցի դեմ քսուք
Թվային միջոցներ` ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ

Սրբիչ, լողազգեստ

Արշավական-ճամբարականը
չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում

իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր

Նախատեսվող գումար՝ 1անձը՝ 2800 դրամ